Ծովային նստվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորջրյա ծովային նստվածքներ

Ծովային նստվածքներ, նստվածքներ ծովերի և օվկիանոսների հատակում։ Տերմինը կիրառվում է ինչպես նեղ (միայն ծովերի), այնպես էլ լայն (Համաշխարհային օվկիանոսի) առումով։ Վերջին դեպքում ծովային նստվածքներն ընդգրկում են նաև օվկիանոսային նստվածքները։

Ծովային նստվածքները կազմված են տարբեր ծագման նստվածքային նյութից. տերիգեն (ցամաքից բերված), բիոգեն (ծովային օրգանիզմների կենսագործունեության հետևանքով առաջացած), հրաբխային (ստորջրյա և վերերկրյա հրաբուխներից արտավիժած), քեմոգեն (ծովի ջրից քիմիական կամ կենսաքիմիական ճանապարհով գոյացած)։ Ըստ այս կամ այն բաղադրիչի գերակշռման Ծովային նստվածքները լինում են՝ տերիգեն, բիոգեն, հրաբխածին, քեմոգեն։ Կախված ծովային ավազանների չափերից, կլիմայական պայմաններից և այլ գործոններից՝ ձևավորվում են տարբեր կազմի ու ծագման ծովային նստվածքներ։ Լայնորեն տարածված են տերիգեն նստվածքները (բեկորային, կավային)։ Բարեխառն հումիդային խոր ծովերում առաջանում են դիատոմային, արևադարձային գոտու ծովերում՝ բիոգեն (կորալային, խեցաքարային, ֆորամինիֆերային), արիդային զոնաների ներցամաքային ծովերում՝ քեմոգեն (կարբոնատային, հալոգեն) նստվածքներ։ Ծովային նստվածքները մեծ մասամբ պարունակում են ֆաունայի և ֆլորայի մնացորդներ, որոնք առատ են ծանծաղ և հազվադեպ՝ խոր նստվածքներում։

Ուսումնասիրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովերի և օվկիանոսների հատակի նստվածքների գիտական ուսումնասիրությունը բավարար չափով սկսվել է միայն 19-րդ դարի երկրորդ կեսին[1] բազմաթիվ հատուկ արշավախմբերի շնորհիվ, որոնցից, որպես ձեռք բերված արդյունքների առումով ամենակարևորը, «Չելենջեր»[2], «Բլեք», «Տրավալիեր», «Թալիսման» նավերով ճանապարհորդություններն են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Глубоководные отложения». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 137