Քեմոգեն նստվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քեմոգեն նստվածքներ, քիմիական նստվածքներ, նստվածքային ապարների, միներալների և օգտակար հանածոների խումբ։ Առաջանում են լուծույթներից՝ բազմազան նյութերի քիմիական նստեցման և ջրավազանների հատակին կուտակման ճանապարհով։ Քեմոգեն նստվածքների կազմը և առաջացման պայմանները խիստ տարբեր են խոնավ և չորային կլիմաներում։ Ավազանները, որտեղ առաջանում են Քեմոգեն նստվածքներ, կարող են լինել ծովային, ցամաքային և միջանկյալ։ Խոնավ կլիմայում Քեմոգեն նստվածքները ներկայացված են երկաթի և մանգանի հանքաքարերով, բոքսիտներով, ֆոսֆորիտներով, մասամբ կրաքարերով և սիլիցիումային ապարներով։ Բարձր աղիության ավազաններում, որոնք հիմնականում գտնվում են Երկրի չորային զոնաներում, կուտակվում են աղեր՝ դոլոմիտ, ֆլյուորիտ, գիպս և անհիդրիտ, մագնեզիտ, հալիտ, սիլվին, կառնալիտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png