Էնթոնի Դելոն
ֆրանսերեն՝ Anthony Delon | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 30, 1964[1] (61 տարեկան) |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | բուդդայականություն |
| Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, մոդել, հեռուստատեսային դերասան, դերասան և երաժիշտ |
| Ծնողներ | հայր՝ Ալեն Դելոն, մայր՝ Նատալի Դելոն |
| Համատեղ ապրող(ներ) | Սվեվա Ալվիտի |
Էնթոնի Դելոն (ֆրանսերեն՝ Anthony Delon, սեպտեմբերի 30, 1964[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ֆրանսիացի և ամերիկացի դերասան։ Ալեն Դելոնի և Նատալի Դելոնի որդին։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնթոնի Դելոնը ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին Լոս Անջելեսում, Ալեն Դելոնի (1935-2024) և նրա երկրորդ կնոջ Նատալի Դելոնի (1941-2021) ընտանիքում։ Երբ նա մեկ տարեկան էր, ընտանիքը վերադարձել է Ֆրանսիա։ 1968 թվականին Ալենն ու Նատալին ամուսնալուծվել են։ Էնթոնին ապրել է մոր հետ և հիմնականում դաստիարակություն ստացել կնքահոր՝ արվեստի գործակալ Ժորժ Բաումեի կողմից, քանի որ նրա մայրն ամբողջությամբ նվիրվել էր դերասանական կարիերային։
Տասը տարեկանում նրան ուղարկել են Փարիզի արվարձաններում գտնվող գիշերօթիկ դպրոց, որտեղ մնացել է երկու տարի և փախել Փարիզ։ Սովորել է Սեն Ժերմեն-դե-Պրեի հանրային դպրոցում։ Տասնչորս տարեկանում Էնթոնին որոշել է ապրել հոր հետ։ Նրա մայրը մեկնել է ԱՄՆ։ Դպրոցում մեկ տարի սովորելուց հետո նրան խուլիգանության և սադրանքի համար հեռացրել են։ Հայրը նրան նորից երկու տարով ուղարկել է գիշերօթիկ դպրոց, որը հայտնի էր իր խիստ կանոններով։ Այն բետոնապատ էր և յուրաքանչյուր հարկում տեղադրված էին տեսախցիկներ։ Տասնյոթ տարեկանում նա հեռացավել է հաստատությունից։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնթոնին հայտնի է եղել իր ագրեսիվ բնավորությամբ, 18 տարեկանում նա մեկ ամսով դատվել է մեքենա գողանալու համար։ Ազատ արձակվելուց հետո սկսել է զբաղվել բիզնեսով, վաճառել է կաշվե իրեր։ Նրա հետաքրքրությունը բիզնեսի նկատմամբ երկար չի տևել։ Մի քանի տարի անց նա տեղափոխվել է Նյու Յորք և զբաղվելու դերասանությամբ։ Էնթոնին չի ունեցել իր հոր հովանավորությունը։ Նա 21 տարեկանում նկարահանվել է «Ասեղ սրտում» ֆիլմի գլխավոր դերում[2]։
1997 թվականին Դելոն կրտսերը նկարահանվել է «Կրակի անապատ» դրամատիկական սերիալում, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ 2007 թվականին Էնթոնի Դելոնի և Մաթիլդա Սեյների մասնակցությամբ էկրան է բարձրացել «Պարիր նրա հետ» ֆիլմը, իսկ 2011 թվականին՝ «Պոլիսը», որը Կաննի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի մրցանակին։ Էնթոնիի ֆիլմագրության վերջին աշխատանքներից է 2017 թվականին նկարահանած «Սերը սեր չէ» կատակերգությունը, որն էկրան է բարձրացվել Վալենտինի օրվա կապակցությամբ։
Երկար տարիներ Էնթոնին չի հաշտվել իր հոր մեծ փառքի հետ. երբեմն Դելոն ազգանունը նույնիսկ խանգարել է դերասանին երջանկություն փնտրել իր անձնական կյանքում։ Հետագայում հոր և որդու հարաբերությունները մի փոքր բարելավվել են։
Կինոկարիերայից բացի` Դելոն կրտսերը երիտասարդ տարիքում սկսել է պրոֆեսիոնալ մրցարշավներ վարել, հետաքրքրվել է բուդդայականությամբ և բնության պահպանությամբ[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելոնը հանդիպել է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիի[4], դերասանուհիներ Վալերի Կապրիսկիի[5] և Մաթիլդա Սենյեի հետ։ Վերջինս Էմմանուել Սենյեի կրտսեր քույրն է։
2006 թվականի հունիսի 27-ին Դելոնն ամուսնացել է Սոֆի Կլերիկոյի հետ[6]։ Նրանք ունեն երկու դուստր՝ Լուին (ծնված 1996 թվականի փետրվարի 4-ին) և Լիվին (ծնված 2001 թվականի օգոստոսի 25-ին)։ 2012 թվականին նրանք բաժանվել են[7]։
2019 թվականի հուլիսին Դելոնն սկսել է հանդիպել իտալացի դերասանուհի Սվեվա Ալվիտիի հետ[8][9]։ 2020 թվականի սեպտեմբերին «Paris Match» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ զույգը հայտարարել է իրենց նշանադրության մասին։ 2021 թվականին Դելոնը հայտարարել է նրանց նշանադրությունը չեղյալ լինելու մասին[10][11][12][13][14]։
Իր ինքնակենսագրության մեջ Էնթոնի Դելոնը խոստովանել է, որ ունի ապօրինի դուստր՝ Ալիսոն Լե Բորժը (ծնված 1986 թվականի սեպտեմբերի 4-ին), պարուհի Մարի-Հելենի հետ ոչ պաշտոնական հարաբերություններից[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ «В тени великого отца: как сложилась непростая судьба старшего красавца-сына Алена Делона». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Un apéro avec Anthony Delon : « J'ai arrêté d'avoir peur de mon père à 17 ans »» (ֆրանսերեն). 2022 թ․ ապրիլի 30. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Блудливая принцесса Монако: Стефания, погубившая репутацию всей семьи». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Энтони Делон: Мужчины не плачут». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Фамильная слава Энтони Делона». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Энтони Делон привел дочек на пляж». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Sveva Alviti et Anthony Delon, les amoureux de la Mostra de Venise». Paris Match (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «PHOTO Anthony Delon amoureux : sa tendre déclaration à une actrice italienne». Voici.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Anthony Delon et Sveva Alviti, les vacances de l'amour», Paris Match (ֆրանսերեն), Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին, Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին «Источник». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ Match, Paris. «Anthony Delon et Sveva Alviti, c'est fini». parismatch.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Anthony Delon et Sveva Alviti ont rompu, leur mariage annulé !». amp.purepeople.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Entre Anthony Delon et Sveva Alviti c'est fini : l'acteur annonce être célibataire». Femme Actuelle (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Anthony Delon : son mariage avec Sveva Alviti est annulé - Elle». www.elle.fr (ֆրանսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Внучке Алена Делона уже за 30 и от её красоты слепит глаза: Как сейчас выглядит очаровательная Элисон ле Борж и чем занимается
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anthony Delon
- Anthony Delon et Sveva Alviti, les vacances de l'amour", Paris Match (in French), 16 September 2020, retrieved 2020-10-04
- "Intelligence Report". Parade Magazine: 12. April 22, 1990. Retrieved September 4, 2010.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Դելոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Սեպտեմբերի 30 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի ֆրանսիացի դերասաններ
- Կինոդերասաններ
- Ֆրանսիացի ավտոարշավորդներ
- Ֆրանսիացի գործարարներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասաններ