Էյմոս Բրոնսոն Օլքոթ
Էյմոս Բրոնսոն Օլքոթ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1799[1][2][3] |
Ծննդավայր | Wolcott[2][4] |
Մահացել է | մարտի 4, 1888[1][2][3] (88 տարեկան) |
Մահվան վայր | Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2][4] |
Գերեզման | Մասաչուսեթս և Sleepy Hollow Cemetery[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, ուսուցիչ և գրող |
Ամուսին | Abby May?[2] |
Ծնողներ | մայր՝ Anna Alcott?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Anna Alcott Pratt?, Լուիսա Մեյ Էլքոթ[4], Elizabeth Sewall Alcott? և Abigail May Alcott Nieriker? |
Bronson Alcott Վիքիպահեստում |
Էյմոս Բրոնսոն Օլքոթ[7] (Amos Bronson Alcott), հաճախ նրա անունը տառադարձվում է որպես Ամոս (նոյեմբերի 29, 1799[1][2][3], Wolcott[2][4] - մարտի 4, 1888[1][2][3], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2][4]), մանկավարժ, փիլիսոփա, բանաստեղծ, էսսեագիր։
Ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում։ Զբաղվել է ինքնակրթությամբ։ Ապրուստ հայթայթելու համար սկսել է աշխատել վաղ տարիքից՝ աշխատելով որպես շրջիկ վաճառական հարավային նահանգներում։
Մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ազգականի ազդեցությամբ, որը Չեշիրի դպրոցի տնօրենն էր, ընտրեց մանկավարժական գործունեության ուղին և 1823 թվականից սկսած՝ զբաղվում էր ուսուցչությամբ։ 1834 թվականին բացում է իր դպրոցը Բոստոնում (Temple School)։ Դասավանդման իր փորձը նա ամփոփեց գրքերում․
- «Դիտարկումներ երեխաների դաստիարակության սկզբունքների և մեթոդների մասին» (Observations on Principles and Methods of Infant Instruction, 1830)
- «Զրույցներ երեխաների հետ Ավետարանների մասին» (Conversations with Children on the Gospels, 1836—1837).
Այս գրքերից երկրորդը ենթարկվեց քննադատության․ նրան մեղադրեցին «աստվածաբանության նկատմամբ ոտնձգության» և երիտասարդ մտքերն այլասերելու մեջ։ Նրա դպրոցը փակվեց 1838 թվականին։
«Փիլիսոփայական դպրոց»
[խմբագրել | խմբագրել կոդը]1840 թվականին Օլքոթն ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնկորդ՝ Մասաչուսեթս, որտեղ իր ընկերոջ՝ Ռ.Ու. Էմերսոնի հետ միասին դարձել է տրանսցենդենտալ ակումբի հիմնադիրներից մեկը։ Իր տան մոտ Էյմոսը կառուցել է մեծ փայտե խորդանոց, այնտեղ տեղադրել է կոպիտ աթոռներ ու նստարաններ ու այն անվանել «փիլիսոփայական դպրոց»։ Այնտեղ հաճախ էին հավաքվում խմբակի անդամները, այդ թվում նաև Գ. Դ. Թորոն, Մ. Ֆուլերը, Թ. Պարկերը, Ս. Հ. Ուիթմանը, Ն. Գոթորը և ուրիշներ։
Այդ ժամանակաշրջանը նա նկարագրել է իր գրքերում․
- «Օրֆիկ ասույթներ» (Orphic Sayings), տպագրված «Դայել» ամսագրում՝ 1840 թվականին
- «Կոնկորդյան օրեր․ Հիշողություններ Կոնկորդի մասին» (Concord Days, Recollections of That Place).
- «Զրույցներ սեղանի շուրջ» (Table Talk, 1877)
Ուշ հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլքոթը նաև բանաստեղծական ժողովածուների հեղինակ էր․
- «Սոնետներ և կանցոններ» (Sonnets and Canzonets, 1882)
- «Նոր Կոնեկտիկուտ» (New Connecticut, 1887)
1938 թվականին հրապարակվել են հատվածներ Օլքոթի օրագրերից, որոնցում մոտ 30 հազար էջ կա։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել Էբիգեյլ Օլքոթի՝ ամերիկացի ակտիվիստուհու հետ։
Ընտանիքում ծնվել են չորս դուստրեր, այդ թվում՝ մանկագիր Լուիզա Մեյ Էլքոթը և նկարչուհի Էբիգեյլ Նեյրիգերը։ Նրանց՝ հորն ու դուստրերին, նվիրված է Չարլզ Այվզի «Սոնատներ-Կոնկորդ» երրորդ մասը։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Alcott L. M. The Annotated Little Women / J. Matteson — W. W. Norton & Company, 2016. — P. 631. — ISBN 978-0-393-07219-8
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Alcott, Amos Bronson // The Biographical Dictionary of America / R. Johnson — Boston: 1906. — Vol. 1. — P. 67—68.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Դ․ Ի․ Երմոլովիչ , Ռուս-անգլերեն բառարան. — М.: ռուսերեն, 1993., էջ 336, էջ 28
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ գրողներ։ Համառոտ կենսագրություններ։ Կազմումը և խմբագրումը ըստ Յա․ Զասուրսկու,Գ․ Զլոբինայի, Յու․ Մ․ Կովալևայի, «Ծիածան» 1990
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյմոս Բրոնսոն Օլքոթ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1799 ծնունդներ
- Մարտի 4 մահեր
- 1888 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Ուսուցիչներ
- Տղամարդ ֆեմինիստներ
- Տրանսցենդենտալիզմ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով