Մարգարետ Ֆուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարետ Ֆուլեր
անգլ.՝ Margaret Fuller
Margaret Fuller by Chappel.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Sarah Margaret Fuller[1]
Ծնվել էմայիսի 23, 1810(1810-05-23)[2][3][4][5][6]
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][7]
Վախճանվել էհուլիսի 19, 1850(1850-07-19)[2][3][4][5][6] (40 տարեկանում)
Վախճանի վայրFire Island, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ, լրագրող, ակնարկագիր, ինքնակենսագիր, գրող, փիլիսոփա, ֆեմինիստ և քննադատ
Լեզուանգլերեն[2]
ՔաղաքացիությունԱՄՆ[8]
Ուշագրավ աշխատանքներWoman in the Nineteenth Century?[9] և տրանսցեդենտալիզմ
ՊարգևներԿանանց փառքի ազգային սրահ[10]
ԱմուսինGiovanni Angelo Ossoli? և marchese Giovanni Angelo Ossoli?[11]
ԶավակներAngelo Eugenio Filippo Ossoli?[11]
Appletons' Fuller Timothy Sarah Margaret signature.jpg
Margaret Fuller Վիքիպահեստում

Սառա Մարգարետ Ֆուլեր Օսլին (մայիսի 23, 1810(1810-05-23)[2][3][4][5][6], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][7] - հուլիսի 19, 1850(1850-07-19)[2][3][4][5][6], Fire Island, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Մարգարետ Ֆուլեր, ամերիկացի լրագրող, խմբագիր, քննադատ և կանանց իրավունքների պաշտպան, որը ներգրավված էր ամերիկյան տրանցենդենտալիզմի շարժմանը։ Նա առաջին կին գրախոսն էր ամերիկյան լրագրության իրականության մեջ։ Նրա՝ «Կինը իններորդ դարում» համարվում է առաջին խոշոր ֆեմինիստական աշխատանքը Միացյալ Նահանգներում։

Սառա Մարգարետ Ֆուլերը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Նա տարրական կրթություն է ստացել իր հոր՝ Թիմոթի Ֆուլերի կողմից, որը մահացել է 1835թ․ խոլերիայի պատճառով][12]։ Հետագայում նա ստացավ ավելի հիմնավոր կրթություն ու դարձավ ուսուցիչ, իսկ 1840թ․ նա դարձավ տրանսցենդենտալիստական ամսագրի առաջին խմբագիրը, այդ տարին նրա գործունեությունը սկսեց հաջողություն գրանցել, նախքան 1844թ․ նրա միանալը Հորաս Գրելիի հովանավորության ներքո գտնվող Նյու Յորքի տրիբունայի աշխատակազմին[13]։ 1830-ականներին Նոր Անգլիայում Ֆուլերը ձեռք էր բերել ամենալավ ընթերցողի համբավը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում և առաջին կինը, որին թույլ տրվեց օգտվել Հարվարդի քոլեջի գրադարանից[14]։ Նրա առաջին աշխատանքը՝ «Կինը իններորդ դարում» լույս է տեսել 1854թ․։ Շուտով նա ներգրավվում է Իտալիայում տեղի ունեցող հեղափոխություններին, որպես Ջուզեպ Մազինի դաշնակից։Նա սիրային կապ է ունեցել Ջիովանի Օսսոլիի հետ, որից էլ ունենում է երեխա։ Ընտանիքի մնացած երեք անդամները զոհվում են Նյու Յորքի «Կրակե կղզի» նավում, երբ 1850թ․ ուղևորվում էին Միացյալ Նահանգներ։Ֆուլերի դին երբեք չի գտնվում։

Ֆուլերը կանանց իրավունքների պաշտպանության և մասնավորապես կանանց կրթության ու զբաղվածության ջատագով էր։Դրա ապացույցն այն էր, երբ նա ապստամբեց Բոստոն-Քեմբրիջում ուսուցանվող մասնագիտությունների դեմ, քանի որ նրանք արգելում էին աղջիկներին մուտք գործել այդտեղ[15]։Քոլեջի հետ միասին Ֆուլերը ցանականում էր զերծ մնալ իր «ուժեղ մտավոր բույրով» ուսուցիչներից[16]։Նա նաև խրախուսեց հասարակության մեջ բազմաթիվ այլ բարեփոխումներ, ներառյալ բանտային բարեփոխումները և ստրուկների ազատագրումը Միացյալ Նահանգներում։Կանանց իրավունքների ու ֆեմինիզմի բազմաթիվ այլ փաստաբաններ, ներառյալ Սյուզան Բ․ Էնթոնին, Ֆուլերին կոչում են որպես ոգեշնչման աղբյուր։Այնուամենայնիվ նրա ժամանակակիցներից շատերը չեն սատարել նրան, ինչպես օրինակ նրա նախկին ընկերներից Հարիեթ Մարտինոն։Նա ասում էր, որ Ֆուլերը ավելի շատ խսում է, քան գործում։Ֆուլերի մահից կարճ ժամանակ անց նրա դերը թուլանում է։Այն խմբագիրները, որոնք պատրաստել էին նրա նամակների հրապարակումը՝ հավատալով, որ նրա համբավը կարճատև է, նրա աշխատությունների մեծ մասը նախքան հրատարակելը գրաքննության ու փոփոխության ենթարկեցին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ շրջան և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

ծննդավայրը և հայրական տունը

Սառա Մարգարետ Ֆուլերը ծնվել է 1810թ․ մայիսի 23-ին Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջփորթ քաղաքում, կոնգրեսական Թիմոթի Ֆուլերի և Մարգարետ Կռան Ֆուլերի առաջին զավակն է[17] ր։Նրան անվանեցին իր հորական տատի և մոր անունով, բայց ինը տարեկանից նա հրաժարվեց Սաառա անունից ու պնդեց, որ իրեն կոչեն Մարգարետ[18]։Նրա հայրը սովորեցրել էր կարդալ ու գրել երեքուկես տարեկանում, զույգի երկրորդ դուստրը՝ Ջուլիա Ադելաիդան, 14 ամսականում մահացավ[19]։Հայրը Ֆուլերին առաջարկել էր տղաների համար նախատեսված կոպիտ կրթություն և արգելում էր կարդալ այդ ժամանակաշրջանին բնորոշ կանանց աշխատությունները, ինչպիսիք են էթիկայի վերաբերյալ գրքերը և սենտիմենտալ վեպերը[20]։ Հայրը Ֆուլերին ներքաշեց լատինական ուսմունքի մեջ՝ 1815թ․ մայիսին,որդու՝ Եվգենի ծնվելուց անմիջապես հետո, ու շուտով Մարգարետը թարգմանում էր Վիրջիլից պարզ հատվածներ[21]։Հետագայում Մարգարետը մեղադրեց հորը նրա ճշգրիտ սիրո, ճշգրտության, մանկության մղձավանջների համար[22]։Օրվա ընթացքում Մարգարետը ժամանակ էր անցկացնում մոր հետ, որը նրան սովորեցնում էր տնային աշխատանքներ ու կարուձև[23]։1817թ․ ծնվեց նրա եղբայրը՝Ուիլյամ Հենրի Ֆուլերը, իսկ նրա հայրը ընտրվեց Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչ։Հաջորդ ութ տարիների ընթացքում նա տարեկան չորսից վեց ամիս անցկացնում էր Վաշիգտոնում[24]։Տասը տարեկանում Ֆուլերը գրեց մի գաղտնի երկտող․ «1810թ․ մայիս 23-ին ծնվեց մեկը,որը ի վերուստ դատապարտված էր տխրության,ցավի ու ուրիշների պես ինքն էլ ունենալու էր դժբախտություններ» [25]:

1819թ.[22] Ֆուլերը սկսեց իր պաշտոնական կրթությունը Քեմբիրիջփորթի Փորթ դպրոցում,նախքան հաճախելը Բոստոնի երիտասարդ կանանց ճեմարանը(1821-1822թ․թ․)[26]։ 1824թ․ նա մորաքրոջ ու հորեղբայրների խորհրդով ուղարկվեց Գրոտոնի երիտասարդ կանանց դպրոց,չնայած նա սկզբում դեմ էր այդ գաղափարին[27]։ Երբ նա գտնվում էր այնտեղ,Թիմոթի Ֆուլերը չառաջադրվեց վերընտրվելու համար,որպեսզի օգնի Քվինսի Ադամսին իր նախագահական արշավում,1824թ․ նա հույս ուներ,որ Ադամսը կվերադարձնի բարեհաճությունը կառավարության նշանակմամբ[28]։ 1825թ․ հունիսի 17-ին Ֆուլերը մասնակցեց այն արարողությանը,որի ժամանակ ամերիկյան հեղափոխական պատերազմի հերոս Մարկիս դե Լաֆայեթը պատերազմից հիսուն տարի անց դրեց Բունկերի բլրի հուշարձանի հիմնաքարը[29]։ 15-ամյա Ֆուլերը Լաֆայեթին պատմել է իր մասին Լաֆայեթին ուղղված իր նամակում,որում եզրակացրել է․ «Մենք երկուսս էլ կարող ենք ապրել,և դա հնարավոր է մի կնոջ համար,ում ամբողջ փառքի ուղիները հազվադեպ են հասանելի,ես իմ անունն եմ հիշելու ձեր հիշատակին»։Վաղ հասակում Ֆուլերը իրեն զգում էր որպես նշանակալի անձնավորություն և մտածող[30]։ Ֆուլերը երկու տարի անց լքեց Գրոտոնի դպրոցը և 16 տարեկանում վերադարձավ տուն[31]։ Տանը նա ծանոթացավ դասականների գործերին,սովորեց մի քանի ժամանակակից լեզուներ և կարդում էր համաշխարհային գրականություն[32]։Այդ ժամանակ նա հասկացավ,որ տարբերվում իր տարիքի այլ երիտասարդ կանանցից։Նա գրել է․«Ես զգում եմ,որ չեմ ծնվել սովորական կանանց մեջ»[33]: Էլիզա Ֆարարը՝ Հարվարդի դասախոս Ջոն Ֆարարի կինն ու «Երիտասարդ կնոջ ընկերը» գրքի հեղինակը,մինչև քսան տարեկանը [34] փորձեց սովորեցնել նրան կանացի վարվելաձև, բայց նրան դա այդպես էլ չհաջողվեց։[35]

Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինի փողոցի դպրոցը, որտեղ Ֆուլերը սովորել է 1837-1839 թթ․

Ֆուլերը կարդալու անհագ ցանկություն ուներ։ Երբ նա մոտ 30 տարեկան էր Նոր Անգլիայում ձեռք էր բերել լավագույն տղամարդ ու կին ընթերցողի համբավ[36]։ Նա իր գիտելիքներն օգտագործեց մաանավոր դասեր տալու համար՝ հիմք ընդունելով Էլիզաբեթ Փալմեր Պաբոդի ուսմունքը[37]։ Ֆուլերը հույս ուներ, որ կարող է իր գոյությունը պահել լրագրության ու թարգմանության միջոցով։ Նրա առաջին հրատարակած գիրքը պատասխանն էր պատմաբան Ջորջ Բանկրոֆին, 1834թ․ նոյեմբերին այն հայտնվեց Հյուսիսային Ամերիկայի գրախոսություններում[38]։ Երբ նա 23 տարեկան էր հոր գործերը ձախողվեցին և հայրը տեղափոխվեց Գրոտոնի ագարակ[39]։ 1835թ․ փետրվարի 20-ին Ֆրեդերիկ Հենրի Հեջը և Ջեյմս Ֆրեյմեն Քլարկը խնդրեցին, որ նա թղթակցի իրենց պարբերականներին[40]։ Հունիսին Քլարկը նրան օգնեց հրապարակել իր առաջին գրական ակնարկը Արևմտյան Մեսսենջերում՝ Ջորջ Քրաբի ու Հաննա Մորենի վերաբերյալ վերջին կենսագրական քննադատությունները։Այդ տարվա աշնանը նա ունենում էր սարսափելի գլխացավեր տենդի պատճառով, որը տևեց ինը օր։Հետագայում Ֆուլերը նման գլխացավեր ունեացավ ողջ կյանքի ընթացքում[41]։Մինչ նա ապաքինվում էր, հայրը մահացավ խոլերիայից՝ 1835թ․ հոկտեմբերի 2-ին[42]։ Հոր մահը խորը հետք թողեց նրա վրա․ «Հորս կերպարը անընդհատ հետևում է ինձ»,-գրել նա[43]։ Նա որոշեց քայլեր ձեռնարկել որպես ընտանիքի գլուխ և հոգ տանել այրի մոր ու երկու քույրերի մասին[44]։Հայրը կտակ չէր թողել, ուստի նրա երկու հորեղբայրները ստանձնեցին նրա ունեցվածքի ու ֆինասների վերահսկողությունը։ Հետագայում նրա ունեցվածքը գնահատվեց 18,098,15 դոլլար, և ընտանիքը ստիպված եղավ ապավինել հորեղբայրների օգնությանը։ Նեղսրտելով, թե ինչպես են հորեղբայրները վերաբերվում ընտանիքին, Ֆուլերը գրել է, որ ափսոսում է, որ «նախկինում ավելի թույլ էր, քան հիմա»[45]։Այս անգամ Ֆուլերը հույս ուներ պատրաստել Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի կենսագրությունը, բայց զգաց, որ կարող է դրա վրա աշխատել միայն այն դեպքում, եթե գնա Եվրոպա։Հոր մահը և ընտանիքի նկատմամբ հանկարծակի առաջացած պատասխանատվություննը ստիպեցին նրան հրաժարվել այդ գաղափարից[38]։ 1836թ․ Ֆուլերին աշխատանք տրվեց Բոստոնի Բրոնսոն Ալկոտի ճեմարանում[46], որտեղ նա աշխատեց մեկ տարի։Այնուհետև նա ընդուեց Հիրամ Ֆուլերի դասավանդման առաջարկը և 1837թ․ ապրիլին բավականին բարձր աշխատավարձով անցավ աշխատանքի Գրեյդեն փողոցի շրջանում ՝ ամսական 1000 ԱՄՆ դոլլար[47]։ Ընտանիքը վաճառեց Գրոտոնի ագարակը և Ֆուլերը նրանց հետ տեղափոխվեց Ջամայկայի շրջան՝Մասաչուսեթս[48]։ 1839թ․ նոյեմբերի 6-ին Ֆուլերը անցկացրեց իր զրույցների առաջին քննարկումները տեղի կանանց շրջանում, այդ զրույցները տեղի էին ունենում Փիդբոդի Բոստոնի տանը[49]։

Ֆուլերը նպատակ ուներ լրացնել կրթության բացը[50] այն քննարկումներով և բանավեճերով, որոնք վերաբերում էին կերպարվեստին, պատմությանը, դիցաբանությանը, գրականության ու բնության մասին հարցերին[51]։Ծառայելով որպես «զրույցի միջուկ»՝ Ֆուլերը նաև նպատակ ուներ պատասխանել կանանց առջև ծառացած «մեծ հարցերին» և կանանց հորդորել «կասկածի տակ առնել, սահմանել,հայտարարել ու քննարկել իրենց կարծիքը»[52]։ Նա հարցրեց զրույցի մասնակիցներին․ «Ինչի՞ համար եք դուք ծնվել։Ձեզնից քչերն են իրենց առջև նպատակ դնում՝ մտածելով,որ իրենց լավագույն տարիները անցել են»[53]։Քննարկումների ժամանակ Ֆուլերը իրեն զգում էր ուժեղ մտավոր կին[54]։ Այդ հավաքներին մասնակցում էին կանանց իրավունքների շարժման մի շարք նշանակալի գործիչներ, ինչպիսիք էին Սոֆյա Դանա Ռիփլին,Քերոլայն Ստուրգիսը[55] և Մարիա Ուայթ Լոուելը։

Դիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

1839թ հոկտեմբերին Ռալֆ Վալդո Էմերսոնը փնտրում էր խմբագիր իր «Դիալ» տրանսցենդենտալ ամսագրի համար։ Մերժելով մի քանի թեկնածուների՝ նա այս պաշտոնը առաջարկեց Ֆուլերին՝ համարելով նրան «իր կենսուրախ ընկեր»[56]։ Էմերսոնը Ֆուլերին հանդիպել էր 1835թ․ Քեմբրիջում, այդ հանդիպման մասին նա այսպես է գրել․«Նա ստիպեց ինձ ծիծաղել ավելի,քան ես սիրում էի»։ Հաջորդ ամառ Ֆուլերը երկու շաբաթ անցկացրեց Կոնկորդում գտնվող Էմերսոնի տանը[57]։ 1839թ․ հոկտեմբերի 20-ին Ֆուլերը ընդունեց Էմերսոնի առաջարկը և սկսեց խմբագրել Դիալը 1840թ․ առաջին շաբաթվա ընթացքում[58]։ Նա խմբագրում էր ամսագիրը 1840-1842թ․թ․,չնայած նրան խոստացել էին տարեկան 200 դոլլար, նա այն երբեք էլ չստացավ[59]։ Իր գործունեության շնորհիվ նա շուտով ճանաչվեց որպես տրանսցենդենտալ շարժման ամենակարևոր դեմքերից մեկը և հրավիրվեց Ջորջ Ռիփլիի Բրուք ագարակ՝համայնական փորձի[60]։ Ֆուլերը երբեք պաշտոնապես չի միացել համայնքին, բայց հաճախ էր լինում այնտեղ՝ անցկացնելու Ամանորյա երեկոները[61]։1843թ․ ամռանը նա ճանապարհորդեց Չիկագո,Միլվուկի,Նիագարա,Բուֆալո, Նյու Յորք[62],այդ ժամանակ նա ծանոթացավ մի քանի բնիկ ամերիկացիների հետ, այդ թվում Օտտավայի և Չիպվիադայի ցեղերի ցեղերի ադամների հետ[63]։ Իր այդտեղի փորձով նա կիսվեց «Ամառը Լճերում» գրքով[62], որը նա ավարտեց 1844թ․՝իր ծննդյան 34 ամյակին[64]։ Քննադատ Էվերթ Օգոստոս Դույկինկը այն անվանեց «միակ իրավական գիրքը,որը ես կարող եմ համարել այն շրջանում»[65]։ Ֆուլերը օգտոգործեց Հարվարդի քոլեջի գրադարանը հետազոտություններ կատարելու Մեծ Լճերի վերաբերյալ[62] և դարձավ առաջին կինը,որին թույլատրվել էր օգտագործել Հարվարդի գրադարանը[66]։ Ֆուլերի «Մեծ դատական հայցը» գրվել մի քանի մասով՝ Դիալի համար։ Նա ի սկզբանե նախատեսում էր այն անվանել «Տղամարդը ընդդեմ տղամարդու,կանանյք ընդդեմ կանանց»[67], երբ այն ընդարձակվեց և հրատարակվեց 1845թ․ որպես մեկ ամբողջական գիրք և կոչվեց «Կինը IX դարում»։ Ավարտելուց հետո նա գրեց ընկերոջը․«Ես դրա մեջ դրել եմ իմ իսկական ինքնությունը,կարծես հիմա հասկացա, որ դրոշմել եմ իմ ոտնահետքը Երկիր մոլորակի վրա»[68]։ Ստեղծագործություններում քննարկվել է ամերիկյան ժողովրդավարության մեջ կանանց ունեցած դերը և Ֆուլերի կարծիքը բարելավման հնարավորությունների վերաբերյալ։ Այդ ժամանակից ի վեր այն դարձավ ամերիկյան ֆեմինիզմի հիմնական աշխատություններից մեկը[69]։ Այն համարվում էր իր տեսակի մեջ առաջինը Միացյալ Նահանգներում[68][70]։ «Կինը իններորդ դարում» աշխատության հրատարակությունից անմիջապես հետո խախտվեց դրա հեղինակային իրավունքները և հրատարակվեց Հ․ Գ․ Քլարկի կողմից Անգլիայում[71][72]։ Չնայած Ֆուլերը երբեք չստացավ հեղինակային իրավունքի լիազորություն միջազգային իրավունքների բացակայության պատճառով[72][73], այնուամենայնիվ Ֆուլերը «շատ ուրախ էր, որ այն կկարդան ամբողջ աշխարհի կանայք»[74]։

Նյու Յորքի տրիբունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգագրետ Ֆուլերի քանդակը

1844թ․ Ֆուլերը հեռացավ Դիալից ոչ միայն վատառողջ լինելու պատճառով, այլ նաև հիասթափության, որ հրատարակչությունը իջեցրել է բաժանորդագրության ցուցակը[75]։ Նա այդ աշնանը տեղափոխվեց Նյու Յորք ու 1846թ․ միացավ Հորաս Գրելի Նյու Յորքի տրիբունային որպես գրականագետ՝ դառնալով առաջին լիարժեք գրախոսը ամերիկյան լրագրության մեջ[76] և հրատարակչության առաջին կին խմբագիրը[77]։ Նրա առաջին հոդվածը Էմերսոնի հեղինակած ակնարկների ժողովածուի վերանայումն էր, այն հայտնվեց 1844թ․ դեկտեմբերի 1-ի համարում[78]։ Այդ պահին խմբագրությունը ուներ մոտ 50․000 բաժանորդ, և Ֆուլերը տարեկան վաստակում էր 500 դոլլար իր աշխատանքի դիմաց[79]։ Ամերիկյան գրքերից բացի նա վերանայել է նաև արտասահմանյան գրականությունը,միջոցառումները, դասախոսությունները և արվեստի ցուցանմուշները[80]։ Իր գործունեության չորս տարիների ընթացքում նա հրատարակեց ավելի քան 250 նմուշ, որոնց մեծ մասը ստորագրել «*» որպես ինքնագիր[79]։ Այդ աշխատություններում Ֆուլերը արծածել է թեմաներ սկսած արվեստից ու գրականությունից,մինչև քաղաքական ու սոցիալական խնդիրներ, ինչպիսիք են ստրուկների վիճակը և կանանց իրավունքները[81]։ Նա նաև հրատարակել է բանաստեղծություններ,ոգոշնչված Էմերսոնի գործերից, սակայն դրանք չունեն նույն մտավոր ուժը, որքան նրա քննադատական գործերը[81]։

Այս անգամ նա ներքաշվեց մի սկանդալի մեջ, որում ներգրավված էր նաև գրող-քննադատ Էդգար Ալան Պոն,վերջինս հանրային սիրախաղ էր սկսել ամուսնացած բանաստեղծ Ֆրանսիս Սարգենտ Օսգուտի հետ[82]։ Մեկ այլբանաստեղծ՝ Էլիզաբեթ Ֆ․ Էլետը զայրացած Պոյի ու Օսգուդի հարաբերություններից[83], ասում էր, որ այն ավելին է քան անմեղ սիրախաղ[84]։

Այնուհետև Օսգուդն իր անունից Ֆուլերին և Էն Լինչ Բոտտային ուղարկեց Պոյի տնակ՝ խնդրելու, որ նա վերադարձնի իրեն ուղարկած անձնական նամակները։ Զայրացած իրենց միջամտությունից՝ Պոն նրանց անվանում էր «զբաղված մարմիններ»[85]։ Հասարակական սկանդալ բռնկվեց և շարունակվեց այնքան ժամանակ,մինչև Օսգուդի ամուսին Սամուել Սթիլման Օսգուդը սպառնաց դատի տալ Էլլեին[86]։

Ուղևորություն Դեպի Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

մարգարետ ֆուլերի իտալիայի տունը, որտեղ նա ունեցավ որդուն(կամարից դեպի ձախ գտնվողը)

1846թ․ Նյու Յորքի տրիբունան Ֆուլերին ուղարկեց Եվրոպա,մասնավորապես Անգլիա և Իտալիա, որպես արտասահմանյան առաջին կին թղթակից[87]։ Օգոստոսին նա ողևորվեց Բոստոնից Լիվերպուլ Քեմբրիա նավով,որը օգտոգործվում էր ինչպես առագաստանավ, այնպես էլ շոգեքարշ, քանի որ ողևորությունը տևելու էր տասը օր և տասնվեց ժամ[88]։ Հաջորդ չորս տարիների ընթացքում նա տրիբունային տրամադրեց 37 զեկույց[89]։ Նա հարցազրույց է վերցրել բազմաթիվ նշանավոր գրողներից, այդ թվում Թոմաս Կարիլից, որից նա հիասթափվել է իր հակադարձ քաղաքականության և այլ բաների պատճառով։ Ջորջ Սանդը նախկինում եղել էր իր կուռքը, բայց Ֆուլերը հիասթափված էր, երբ Սանդը որոշեց չմասնակցել Ֆրանսիայի Ազգային ժողովին՝ ասելով, որ կանայք պատրաստ չեն քվեարկելու կամ քաղաքական պաշտոն զբաղեցնելու համար[90]։Ֆուլերին նաև տրվեց Եղիասաբեթ Բարեթին ծանոթացման նամակ Կոռնելիոս Մեթյուի կողմից, բայց այդ ժամանակ նրան չհանդիպես, քանի որ Բարեթը գաղտնի հեռացել էր Ռոբերտ Բրաունինգի հետ[91]։

1846թ․ գարնանը նա Անգլիայում հանդիպեց Ջուզեպե Մազինիին, որը 1837թ․ Իտալիայից աքսորվել էր այնտեղ[92]։ Ֆոուլերը հանդիպեց նաև իտալացի հեղափոխական Ջիովանի Անջելո Օսոլիին, որը բաժանվել էր ընտանիքից Մազինիին աջակցելու պատճառով[93]։ Ֆուլերը և Օսոլին տեղափոխվեցին Ֆլորենցիա, հավանաբար ամուսնացել էին, բայց այդ մասին տեղեկությունները հստակ չեն[94][94]։Ի սկզբանե Ֆուլերը դեմ էր այդ ամուսնությանը իրենց կրոնների տարբերության պատճառով, Ֆուլերը բողոքական էր, իսկ Օսոլին կաթոլիկ[95]։ Էմերսոնը ենթադրում էր, որ նրանք ամուսնացել են 1847թ․ հոկտեմբերին կամ դեկտեմբերին, չնայած նա չի մեկնաբանում իր կարծիքը[96]։ Կենսագրագետները ենթադրում են, որ զույգը ամուսնացել է 1848թ․ ապրիլի 4-ին՝ իրենց առաջին հանդիպման տարելիցի օրը[97], բայց մի կենսագրագետ ներկայացրեց ապացույցներ, որ նրանք առաջին անգամ հանդիպել են ապրիլի մեկին «Lavanda degil Altari» արարողության ժամանակ[98]։Այնուհետև զույգը տեղափոխվեց Ֆլորենցիա, նրանք համարվում էին ամուսին ու կին, թեև որևէ պաշտոնական արարողություն տեղի չի ունեցել[99]։ Կարծիք կար, որ նրանց երեխան ծնվել է, երբ նրանք ամուսնացած չեն եղել։ 1848թ․ Ամանորին Ֆուլերը կասկածում էր, որ հղի է, սակայն մի քանի շաբաթ այդ մասին Օսլիին ոչինչ չի ասում[100]։ Անջելո Եվգենի Ֆիլիպ Օսոլին ծնվել է 1848թ․ սեպտեմբերին[101] սկզբին Անջելինո անվանմամբ։Զույգը գաղտնի էր պահում իրենց հարաբերությունները,բայց այն բանից հետո, երբ Անջելինոն հիվանդացավ անանուն հիվանդությամբ, նրանք դարձան ոչ այնքան գաղտնապահ[102]։ Ֆուլերը Օսոլիի և Անջելինոյի մասին պատմեց մորը 1849թ․ օգոստոսին մորն ուղղված մի նամակում, որում բացատրում էր, որ լռել է մորը չվշտացնելու համար, «բայց երեխայի ծնվելու հետո անհրաժեշտություն առաջացավ, որ հրապայնականորեն միասին ապրենք»[102]։ Մոր պատասխանից պարզ է դառնում, որ նա տեղյակ չէր, որ զույգը օրինական ամուսնացած չէ[103]։ Նույիսկ նա ուրախ էր դստեր համար՝ գրելով․ «ես իմ առաջին համբույրն եմ ուղարկում թոռնիկիս»[104]։

Զույգը աջակցում էր Ջուզեպե Մազինիի հեղափոխությանը՝ 1849թ․ հռոմեկան հանրապետություն հիմնելու համար։Օսոլին մարտնչում էր կռվում, մինչ Ֆուլերը կամավոր աշխատում էր հիվանդանոցում[105]։Երբ հանրապետականները, որոնց նրանք սատարում էին, պարտության մատնվեցին[106], նրանք ստիպված եղան փախչել Իտալիայից և գնալ Միացյալ Նահանգներ[107]։ Նրանք գնացքով վերադարձան Փարիզ, որտեղ Ֆուլերը հանդիպեց Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգին[108]։ Իտալիայում Ֆուլերը օգտագործեց իր փորձը Հռոմեական հանրապետության պատմության մասին գիրք գրելու համար․ գիրք, որը նա հնարովոր է սկսել է գրել 1847թ․[109] և հույս ուներ գտնել ամերիկացի հրատարակիչ, այն բանից հետո, երբ բրիտանացին մերժեց նրան[110]։ Նա հավատում էր, որ աշխատությունը կլիներ ամենակարևորը, այդ մասին վկայակոչում էր իր եղբորը՝ Ռիչարդին ուղղված նամակում․«մի լավ բան, որը կարող է պահպանել իմ անհանգիստ գոյությունը»[111]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1850թ․ սկզբին Ֆուլերը ընկերոջը գրեց․ «Վաղուց էր թվում, որ 1850թ․ ես պետք է ապրեմ կյանքի մի քանի կարևոր շրջաններ,այնուամենայնիվ զգում եմ, որ դեռևս ոչ մի նշանակալի փոփոխություն տեղի չի ունեցել»[112]։Այդ տարին Ֆուլերը նաև գրեց․ «Ես սարսաձելի վախեցած եմ, և որոշ բացթողումներ իմ մեջ առաջացրել են խավար։Ինձ թվում է, որ իմ ապագան երկրի վրա շուտով կավարտվի։ Ես ճգնաժամի աղոտ զգացում ունեմ ու ես չգիտեմ, թե դա ինչն է»[113]։Սա գրելուց մի քանի օր անց Ֆուլերը, Օսլոլին և նրանց երեխան սկսեցին հինգ շաբաթյա ճանփորդություն դեպի Միացյալ նահանգներ Եղիզաբեթ նավով՝ ամերիկյան առևտրական բեռներ տեղափոխող մի նավ, որը Կարարայից տանում էր մարմար[114]։Նրանց ողևորությունը սկսվեց մայիսի 17-ին[115]։ Ծովում նավախմբի նավապետ Սեթ հասթին մահացավ ջրծաղիկից[116], Անջելինոն հիվանդացավ ու ապաքինվեց[117]։

նավապետի մահը հնարավոր էր նաև այն պատճառով, քանի որ նա անփորձ աշխատող էր, իսկ հիմա աշխատում էր որպես նավի նավապետ, նավի վրա ավազաքար ընկավ Նյու Յորքի Ֆրիզ կղզուց հարյուր յարդից էլ քիչ հեռավորության վրա 1850թ․ հուլիսի 19-ին առավոտյան 3:30-ին[118]։ Ուղևորներից շատերը և անձնակազմի անդամները լքեցին նավը։Առաջին նավաստին՝ պարոն Բանգսը, կոչ արեց Ֆուլերին ու Օսոլիին փրկել իրենց ու երեխայի կյանքը ու շուտով ինքն էլ ցատկեց նավից[119], ավելի ուշ նա պնդեց, որ Ֆուլերը ցանկանում էր մնալ ու մահանալ[120]։ Մարդիկ ժամանել էին լողափ՝ հույս ունենալով փրկել ափին լողացող բեռները։ Ոչ ոք ոչ մի ջանք չգործադրեց փրկելու Էլիզաբեթի անձնակազմին[121] ու ուղևորներին, չնայած նրանք ափից ընդմանենը 50 յարդ էին հեռու[120]։ Նավին մանցածները փորձեցին լողալ ափ՝ թողնելով Ֆուլերին, օսոլիին ու Անջելինոյին նավի վրա։ Օսոլին և Անջելինոն նավի վրա մնացած վերջին մարդիկ էին։ Օսոլին ընկավ տախտակամածին մի ուժեղ ալիքի հարվածից, երբ ալիքն անցավ անձնակազմից մեկը ասաց, որ Ֆուլերը չի երևեւմ[122]։

Հենրի Դեյվիդ Թորոն Էմերսոնի հրամանով մեկնեց Նյու Յորք՝ որոնելու նրանց, բայց ո՜չ Ֆուլերի, ո՜չ էլ նրա ամուսնու դիերը չգտնվեցին։ Անջելինոն քշվել էր ափ[123]։ Նրանց ունեցվածքից մնացել էր երեխայի մի քանի շորերը ու որոշ նամակներ[124]։ Ֆուլերի ձեռագիրը՝ գրված 1849թ․ Հռոմեական հանրապետության վերելքի ու անկման մասին[125], նույնպես անհետացել էր[126]։ Նա այդ ձեռագիրը նկարագրել էր այսպես․ «մինչև հիմա այն ինձ համար ամենարժեքավոր բանն էր»։Ջուլիա Ուարդ Հովի ջանքերով 1901թ․ Ֆրիեր կղզու լողափին տեղադրվեց Ֆուլերին նվիրված հուշահամալիր[127]։ Ֆուլերի ու Օսոլոյի հուշահամալիրի տակ թաղված է Անջելինոն, այն գտնվում է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ նահանգի Աուբուրն գերեզմանատանը[128]։ Գերեզմանաքարի վրա գրված է[129]

Նյու Անգլիայի երեխայի ծնունդով,

Հռոմի որդեգրված քաղաքացի,

Աշխարհին պատկանող հանճար։

Նրա մահից մեկ շաբաթ անց Հորաս Գրեյլը առաջարկեց Էմերսոնին, որ Ֆուլերի կենսագրությունը, որը կոչվում է «Մարգարետը և նրա ընկերները», պետք է արագ պատրաստվի նախքան նրա տխուր մահվան մասին ձևավորված հետաքրքությունը մարի[130]։ Նրա գրքերից շատերը շուտով հավաքվեցին նրա եղբոր՝ Արթուրի կողմից, որոնցից էին «Տանը և դրսում»(1856թ․) և «Կյանքից դուրս ու կյանքի ներսում» (1858թ․)[131]։ Նա նաև խմբագրեց «Կինը իններորդ դարում» գրքի նոր տարբերակը։ 1852թ․ փետրվարին լույս տեսավ Մարգարետ Ֆուլերի հուշերը[132], որը խմբագրեցին Էմերսոնը, Ջեյմս Ֆրեյմեն Քլարկը և Ուիլյամ Հենրի Չենինգը, թեև աշխատության մեծ մասը ենթարկվեց գրաքննության ու վերանվանվեց։ Այն մանրամասներ է թողել Օսոլիի հետ նրա սիրային կապի և ավելի վաղ հարաբերությունների Ջեյմս Նաթանի հետ[133]։Երեք խմբագիրները, հավատալով, որ Ֆուլերի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը կարճատև է լինելու, և նրա անունը երկար չի հիշվելու որպես պատմական գործիչ ճշմարտության հետ կապ չունեին[133]։ Որոշ ժամանակ այն տասնամյակի ամենավաճառվող կենսագրությունն էր և մինչև դարի վերջը հրատարակվեց տասներեք անգամ[132]։ Գրքում շեշտը դրված էր նրա անձնականի, ոչ թե գործունեության վրա։ Գրքի քննադատները անտեսեցին նրա՝ որպես քննադատի կարգավիճակը և փոխարենը քննադատեցին նրա անձնական կյանքը և նրա անզուսպ ամբարտավանությունը[134]։

Նրա մահից հետո Մարգարետ Ֆուլերի աշխատությունների մեծ մասը պահվեց Հարվարդի Հոշտոնի գրադարանում և Բոստոնի հանրային գրադարանում[135]։ 1902թ․ քսան կանանց շրջանակներում նա նաև ընտրվեց վեցերորդ կինը Ամերիկյան կանաց միության մեջ[136]։

Համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետ Ֆուլեր՝ նկարված Թոմաս Սուլի կողմից

Ֆուլերը կանանց իրավունքների վաղ կողմնակիցն էր և հատկապես հավատում էր, որ կանայք պետք է կրթություն ստաանան[137]։Երբ կանայք ստանան հավասար կրթական իրավունքներ, նրանք կսատանային նաև հավասար քաղաքական իրավունքներ[138]։ Նա օգնում էր, որ կանայք գտնեն իրենց ցանկացած աշխատանքը, այլ ոչ թե աշխատել կանանց համար նախատեսված ժամանակի կարծրատիպային պաշտոններում, ինչպիսին էր դասավանդումը։ Մի անգամ նա ասաց․ «Եթե ինձ հարցնեք, թե ինչ պաշտոն պետք է զբաղեցնեն կանայք, ես կպատասխանեմ՝ ցանկացած։Թող որ լինեն նավապետ, եթե ցանկանում են։Ես կասակած չունեմ, որ նրանք կարող են անել այդ գործը»[139]։ Նա մեծ վստահություն ուներ բոլոր կանանց նկատմամբ, բայց կասկածում էր, որ այդ ժամանակի կինը կարող է ստեղծել արվեստի կամ գրականության մնայուն արժեք[140] և չէր սիրում իր ժամանակի բանաստեղծներին[141]։ Ֆուլերը նաև զգուշացրեց կանանց, որ զգույշ լինեն ամուսնության հարցում ու կախում չունենան իրենց ամուսիններից։Այդ առիթով նա գրել էր․ «Ես կցանկանայի, որ կինն ապրի առաջին հերթին Աստծո համար»։Այնուհետև նա փնտրում է անկատար մարդ իր Ասծու համար և ընկղմվում է կռապաշտության մեջ։ Նա չի վեչցնի աղքատություն և թուլություն[67]։ 1832թ․ նա կտրականապես որոշել էր միայնակ մնալ[142]։ Ֆուլերը նաև կասկածի տակ է դնում կնոջ ու տղամարդու միջև սահմանը․ «Չկա ամբողջովին առնական տղամարդ, և չկա ամբողջովին կանացի կին, այս երկուսն էլ առկա են ցանկացած անհատի մեջ»[81]։ Նա նաև գտնում էր, որ կնոջ մեջ կա երկու ես՝ ինտելեկտուալ կողմը, որը նա անվանում էր Մինվեռա, և քնարական կամ ֆեմինալ կողմը[143]։ Նա հիացմունք էր տածում Էմանուել Շվեդբորգի աշխատությամբ, որը հավատում էր, որ կանայք ու տղամարդիկ կիսում են «հրեշտակային ծառայություն», ինչպես գրել է նա և Չարլզ Ֆուրիեն, որը գրել էր «Կինը տղամարդու հետ մի ամբողջ հավասարության վրա» գործը[70]։ Ի տարբերություն մի քանի ժամանակակից գրողների, այդ թվում տիկին Սիգուրնիի ու տիկինմ Սթովի, նրա ծանոթներն նրան անվանում էին ավելի ոչ պաշտոնական ձևով՝ Մարգարետ[144]։Ֆուլերը հանդես է եկել նաև բարեփոխումներով հասարակական բոլոր ոլորտներում, այդ թվում նաև բանտը։ 1844թ․ հոկտեմբերին նա այցելեց Սինգ-Սինգ և զրուցեց կին բանտարկյալների հետ, նույնիսկ գիշերը մնաց հաստատությունում[145]։ Սինգ-Սինգը զարգացնում էր կին բանտարկյալնեի մեջ մարդասիրական գծեր, այս կանանց մեծ մասը մարմնավաճառներ էին[146]։ Ֆուլերը անհանգստացած էր նաև անօթևանների ու աղքատների համար, հատկապես Նյու Յորքում[147]։ Նա նաև խոստովանեց, որ թեև մեծացել է այն համոզմունքով, որ հնդկացին համառորեն հրաժարվել է քաղաքակիրթ լինելուց, Ամերիկայի արևմուտքում նրա ճանփորդությունները հասկացրին նրան, որ սպիտակամորթները անարդարացի են վերաբերվում բնիկ ամերիկացիների հետ, նա բնիկ ամերիկացիներին համարում էր ամերիկյան ժառանգության կարևոր մաս[148]։ Նա նաև սատարում էր աֆրոամերիկացիների իրավունքները՝ համարելով այն «ստրկության քաղցկեղ»[149] և առաջարկում էր, որ նրանք, ովքեր հետաքրքրված են այդ շարժմամբ հետևեն այդ համոզմունքին, երբ հաշվի են առնում կանանց իրավունքները․ «Քանի որ սևամորթի ընկերը ենթադրում է, որ տղամարդը իրավունք չունի ուրիշին ստրկության մեջ պահելու, այպես որ կնոջ ընկերը պետք է ենթադրի, որ տղամարդը րի կարող արդարացիորեն սահմանել կանանց համար լավ սահմանափակումներ»[150]։ Նա նշեց, որ նրաքն, ովքեր դեմ էին արտահայտվում ստրուկների ազատագրմանը, նման էին նրանց, ովքեր չէին աջակցում Իտալիայի ազատագրմանը[151]։

Ֆուլերը համաձայն էր տրանսցենդենտալ մտահոգության հետ կապված հոգեբանական բարեկեցության համար[152], չնայած նա երբեք իրեն լավ չէր զգում որպես տրանսցենդենտալիստ[153]։ Նույիսկ նա գրել էր, եթե տրանսցենդենտալիստ լինելը նշանակում է, որ «ես ակտիվ միտք ունեմ, որը հաճախ զբաղվում է մեծ թեմաներով, ես հույս ունեմ, որ այդպես է»[154]։ Նա, սակայն, քննադատում էր այխիսի մարդկանց, ինչպիսիք էին Էմերսոնը, այն բանի համար, որ նրանք չափազանց ատ էին կենտրոնացած անհատի բարելավման վրա և բավարար ուշադրություն չէին դարձնում սոցիալական բարեփոխումների վրա[155]։ Այսպես ասած Տրանսցենդենտալ ակումբի մյուս անդամների նման նա ապստամբեց անցյալի դեմ ու հավատաց փոփոխության հնարավորությանը։Սակայն, ի տարբերութոյւն շարժման մյուս անդամների, մրա ապստամբությունը հիմնված չէր կրոնի վրա[156]։ Թեև Ֆուլերը ժամանակ առ ժամանակ հաճախում էր Ունիատար ժողովների, բայց նա ամբողջովին չէր ընդունում այդ կրոնը։ Ինչպես նշել էր կենսագրագետ Չարլզ Քեփերը նա «ուրած էր մնալու ունիտարականների լուսանցքում»[157]։

Ժառանգություն և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը իններորդ դարում գրքի առաջին էջը(1845թ․)

Մարգարետ Ֆուլերը ժամանակին հատկապես հայտնի էր չափազանց ինքնավստահ ու վատ տրամադրություն ունենալու համար[158]։ Այս անհատականությունը ոգեշնչում էր Հերթեր Փրինենին իր Նաթանիել Հութորնի «Սկառլետի նամակը» վեպում, մասնավորապես խոսվում էր նրա կանանց մասին նրա արմատական մտածողության մասին[159]։ Նա նաև հիմք է հանդիսացել «Զենոբիա» կերպարի համար Հավթորնի ստեղծագործություններից մեկում՝ «Բլիտեդալ» վեպում[61]։Հավթորը և նրա այդ ժամանակվա հարսնացուն՝ Սոֆիան, առաջին անգամ հանդիպել էին Ֆուլերին 1839թ․ հոկտեմբերին[160]։

Նա նաև ներշնչում էր բանաստեղծ Ուոլթ Ուիթմանին, որը հավատում էր նոր ազգային ինքնության և իսկական ամերիկյան գրականության կեղծման կոչին[161]։ Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգը նույնպես Ֆուլերի ջատագոցն էր, սակայն կարծում էր, որ Ֆուլերի ոչ սովորական տեսակետները չեն գնահատվում Միացյալ նահանգներում և հետևաբար, նա ավելի լավ էր կանգ առնել[162]։ Նա նաև նշեց, որ Հռոմեական հանրապետության մասին Ֆուլերի պատմությունը կլիներ նրա ամենամեծ աշխատանքը․ «Այն գործը, որը նա պատրաստում է Իտալիայի համար, հավանաբար ավելի համահունչ կլիներ իր կոչմանը, քան իր գրչի կողմից ստեղղծված ցանկացած այլ բան(նար մյուս աշխատությունները զարմանլիորեն զիջում էին այն տպավորություններին, որ տվել էին նրա քննարկումները)»[163]։ 1860-ականներին գրված ժողովածուն՝ «Պատմական նկարներ», որը գրվել է Քերոլայն Հեյլի Դալի կողմից, Ֆուլերի «Կինը իններորդ դարում» գիրքը անվանեց «անկասկած ամենահիասքանչ, ամբողջական և գիտական հայտարությունը երբևէ այդ թեմայով արված»[164]։ Չնայած Ֆուլերի հետ ունեցած իր անձնական խնդիրներին, միանգամայն սուր գրականագետ Էդգար Ալան Պոն գրել է այդ ստեղծագործության մասին այսպես՝ «Գիրք, որը երկրի շատ քիչ կանայք կարող էին գրել, և երկրի ոչ մի կին այն չէր հրատարակի, բացառությամբ Միսս Ֆուլերի»՝ վկայակոչելով նրա անկախությունը և չլսված արմատականությունը[85]։ Թորոն նույպես բարձր էր գնահատում գիրքը՝ նշելով, որ դրա ուժը մասամբ բխում է Ֆուլերի խոսքի կարողությունից։Ինչպես նա անվանում էր «հարուստ էքստրեմպոր, որը գրում էր գրիչի հետ խոսելով»[165]։

Ֆուլերի մեկ այլ ջատագով էր կանանց իրավունքների ռահվիրա Սյուզան Բ․ Էնթնոնին, որը գրեց, որ Ֆուլերը ավելի մեծ ազդեցություն է ունեցել ամերիկացի կանանց մտքի վրա, քան իր ժամանակին նախորդող ցանկացած այլ կին[166]։ Ֆուլերի գործունեությունից ոգեշնչվել է 1848թ․ Սենեկայի կոնվենցիան[167]։Էնթոնը, Էլիզաբեթ Քադը, Ստանտոնին և Մաթիլդա Ջոսլին Գեյգի հետ միասին իրենց «Կանանց ընտրական իրավունքը» աշխատության մեջ Ֆուլերին համարել են կանանց իրավունքների ավետաբերը[168]։Ժամանակակից գիտնականները ենթադրում են, որ «Կինը իններորդ դարում» կանանց մասին առաջին նշանակալի աշխատանքն էր Մարի Ուոլթսոնքրաթի «Կնոջ իրավունքների արդարացում» (1792թ․)[169] գրքից ի վեր, չնայած որ երկու կանանց միջև համեմատությունը եկել էր դեռևս 1855թ․ Ջորջ Էլիթոից[170]։ Անհայտ է, թե Ֆուլերը ծանոթ էր Ուոթսոնքրաթի աշխատանքներին, թե ոչ։մանկության տարիներին հայրը նան արգելում էր կարդալ դրանք[171]։ 1995թ․ Ֆուլերը ընդգրկվեց Կանանց ազգային փառքի խմբին[172]։

Ֆուլերը, սակայն, անմասն չէր մնում քննադատություններից։Իր ընկերներից մեկը՝ անգլիացի գրող Հարիեթ Մարտինոն, Ֆուլերի մահից հետո դարձավ նրա ամենախիստ քննադատմերից մեկը։Մարտինոն ասում էր, որ Ֆուլերը ավելի շատ խոսում է, քան գործում, որ նա ուներ մակերեսային բծախնդրություն և հաճախ վերևից էր նայում նրանց, ովքեր գործում էին խոսելու փոխարեն և արհամարում էր նրանց, ովքեր, ինչպես ես, չէին կարողանում ընդունել նրա արժեհամակարգը[173]։ Ազդեցիկ խմբագիր Ռուֆուս Վիլմոտ Գրիսվոլդը, որը կարծում էր, որ Ֆուլերը դեմ է արտահայտվել իր կանանցի համեստության մասին հասակացությանը, «Կինը իններորդ դարում» անվանեց որպես կին ստեղծելու իր դժգոհության պերճախոս արտահայտություն[174]։ Նյու Յորքի գրող Չարլզ Ֆրեդերիկ Բրիգսը հայտարարեց, որ Ֆուլերը վատնում է իր ընթերցողների ժամանակը, մանավանդ, որ նա ամուսնացած կին էր և հետևաբար, չէր կարող իսկապես ներկայացնել կնոջ կերպարը[175]։Անգլիացի գրող և քննադատ Մեթյու Առնոլդը ծաղրեց Ֆուլերի քննարկումները՝ ասելով, որ դրանք այն են, ինչի մասին նա և Բոստոնի անբարո կանայք խոսել են հունական դիցաբանության մասին[176]։ Սոֆյա Հաութորնը, որը նախկինում լինելով Ֆուլերի կողմնակիցը, շատ էր քննադատում նրան այն բանից հետո, երբ հրատարակվեց «Կինը իններոդ դարում» աշխատությունը։Նա նշել է[177]․ «Այն տպավորությունը, որը ստեղծեց անհամաձայնություն էր։Ինձ դուր չեկավ դրա տոնայնությունը, և ես ընհանրապես չհամաձայնեցի նրա՝ կնոջ արտաքին փոփոխության մասին տեսակետին։ Ոչ էլ հավտում եմ տղամարդու այնպիսի կերպարին, ինչպիսին նա է ներկայացնում։ Դա միանգամայն անորոշության է մատնված։կարծում եմ, որ Մարգարետը ծոսում է շատ բաների մասին, որոնց մասին չպետք է խոսել»։

Ֆուլերը զայրացրեց բանաստեղծ Ջեյմս Ռասսել Լոուելին, երբ նա վերանայեց իր աշխատանքը՝ անվանելով նրան «բացարձակապես գերող բանաստեղծություններ իրական ոգով և երանգով, նրա ստեղծագործությունները կարծրատիպային են, նրա միտքը խորը չէ, և սերունդները չեն հիշի նրան»[178]։ Ի պատասխան Ֆուլերին, Լովելը վրեժ լուծեց իր երգիծական քննադատական առակով, որ լույս տեսավ 1848թ․ հոկտեմբերին։ Սկզբում նա արահամարում էր նրան, բայց ի վերջո, իր աշխատության մեջ նրան տվեց այն, ինչը կոչվում էր ամբողջովին բացասական բնութագրում[179]։ Անրադառնալով նրան որպես Միրանդա՝ լովելը գրել է, որ Ֆուլերը գողանում է հին գաղափարներ, և դրանք ներակայացնում է որպես իր սեփականը, նա իարական էր միայն իր տեսանկյունից և երբ որպես քրաքննիչ հանդես եկավ նա աղավաղեց ունայնության ցենզերը[180]։

Ֆուլերի մահից կարճ ժամանակ անց նար կարևորությունը մարեց։իր մի ժամանակ խմբագրած մահախոսականը «Աեմնճրյա տրիբունայում», ասում էր, որ իր գործերն ունեն մի քանի արտահայտիչ զգացմունքներ, բայց ընդհանուր առմամբ նրան պետք էր գովերգեն հիմնականում իր մտքի ուժի և սովորական անկախության համար, այլ ոչ թե խոսքի ազատության[181]։Ինչպես գրել է կենսագրագետ Աբբի Սլաթերը․«Մարգարետը հանվել էր կարևորության դիրքի իրավունքից, որում նրա միակ կարևորությունը ընկերությունում մնալն էր»[182]։ Տարիներ անց Հավթորնի որդին՝ Ջոլիանը, գրեց․ «կարծում եմ՝ ընթերցողների մեծամասնությունը ներողամիտ կլինի, որ աղքատ Մարգարետ Ֆուլերը վերջապես իր տեղը զբաղեցնի անթիվ այլ խայտառակ խաբեություններով, որոնք լրացնում են մարդկային հավակնությունների և ձախողումների պահանջը»[183]։ Քսաներորդ դարում ամերիկացի գրող Էլիզաբեթ Հարդվիկը՝ Ռոբերտ լոուելի նախկին կինը, գրեց մի ակնարկ «Հանճար Մարգարետ Ֆուլեր» վերնագրով(1986թ․)։ Նա համեմատեց իր սեփական անցած ուղին Ֆուլերի ուղու հետ՝ բոստոնից դեպի Նյու Յորք՝ ասելով, որ չնայած տարածված կարծիքին, Բոստոնը լավագույն վայրը չէ մտավորականների համար[184]։

1995թ․ Ֆուլերը ներգրավվեց Կանանց ազգային փառքի սրահ[185][186]։

2016թ․ հունիսի 21-ին Ֆուլերի պատվին պատմական կոթող կանգնեցվեց Նյու Յորքի Բեյքոն շրջանի Պոլհիլ այգում՝ ի հիշատակ Վան Վլիետի գիշերօթիկ դպրոցում նրա անցկացրած տարիներ համար։Նվիրաբերման արարողության ժամանակ Ֆուլերի «Ճշմարտություն և ձև» բանաստեղծությունը հնչեց Դեբրա Քեյնի երաժշտության ներքո, իսկ կատարեց երգիչ Քելլի Էլենվուդը[187]։

Առանձնացված գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամառը Լճերում (1844թ․)[64]
  • Կինը իններորդ դարում (1845թ․)[188]
  • Նշումներ գրականության ու արվեստի մասին (1846թ․)[189]

Հետմահու հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարետ Ֆուլեր Օսոլիի հուշերը (1852թ․)[132]
  • Տանը և դրսում (1856թ․)[131]
  • Առանց կյանքի և կյանքի շնորհիվ (1858թ․)[131]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 402.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Sarah_Margaret_Fuller_Ossoli
  8. LIBRIS — 2012.
  9. https://openlibrary.org/works/OL12131940W/Woman_in_the_nineteenth_century
  10. https://www.womenofthehall.org/inductee/margaret-fuller/
  11. 11,0 11,1 Kindred Britain
  12. Fuller Margaret (2019)։ The Essential Margaret Fuller։ Courier Dover Publications։ էջ 2 
  13. Simmons Nancy Craig (1994)։ «Margaret Fuller's Boston Conversations: The 1839-1840 Series»։ Studies in the American Renaissance: 195–226։ JSTOR 30227655 
  14. Capper Charles (2010)։ Margaret Fuller: An American Romantic Life։ Oxford University Press։ էջեր X 
  15. Capper Charles (2010)։ Margaret Fuller:An American Romantic Life։ Oxford University Press։ էջեր Xi 
  16. Capper Charles (2010)։ Margaret Fuller: An American Romantic Life։ Oxford University Press։ էջեր Xii 
  17. Nelson, Randy F. The Almanac of American Letters. Los Altos, California: William Kaufmann, Inc., 1981: 42. 0-86576-008-X
  18. Von Mehren, 10
  19. Von Mehren, 11–12.
  20. Douglas, 264.
  21. Von Mehren, 12.
  22. 22,0 22,1 Baker, Anne. "Margaret Fuller" in Writers of the American Renaissance: An A to Z Guide. Denise D. Knight, editor. Westport, CT: Greenwood Press, 2003: 130. 0-313-32140-X
  23. Blanchard, 19.
  24. Von Mehren, 13.
  25. Deiss, 277
  26. Powell, John. "Fuller, Margaret" in Biographical Dictionary of Literary Influences: The Nineteenth Century, 1800-1914. Westport, CT: Greenwood Press, 2001: 164. 0-313-30422-X
  27. Blanchard, 41.
  28. Von Mehren, 29.
  29. Von Mehren, 28.
  30. Marshall, 39.
  31. Blanchard, 46.
  32. Kane, Paul. Poetry of the American Renaissance. New York: George Braziller, 1995: 156. 0-8076-1398-3.
  33. Slater, 19.
  34. Blanchard, 61–62.
  35. Slater, 20.
  36. Douglas, 263
  37. Von Mehren, 82
  38. 38,0 38,1 Dickenson, 91
  39. Slater, 22–23
  40. Von Mehren, 64–66
  41. Blanchard, 92
  42. Von Mehren, 71
  43. Blanchard, 93
  44. Von Mehren, 72
  45. Von Mehren, 75
  46. Blanchard, 106–107
  47. Slater, 30–31
  48. Slater, 32
  49. Wineapple, Brenda. "Nathaniel Hawthorne 1804–1864: A Brief Biography", A Historical Guide to Nathaniel Hawthorne, Larry J. Reynolds, ed. New York: Oxford University Press, 2001: 25. 0-19-512414-6
  50. Cheever, 32
  51. Gura, 134
  52. Marshall, 134.
  53. Marshall, Megan. The Peabody Sisters: Three Women Who Ignited American Romanticism. Boston: Houghton Mifflin Company, 2005: 387. 978-0-618-71169-7
  54. Marshall, 141.
  55. Marshall, Megan. The Peabody Sisters: Three Women Who Ignited American Romanticism. Boston: Mariner Books, 2005: 386–387. 978-0-618-71169-7
  56. Gura, 128
  57. Slater, 47–48
  58. Von Mehren, 120
  59. Dickenson, 101–102
  60. Gura, 156
  61. 61,0 61,1 Blanchard, 187
  62. 62,0 62,1 62,2 Blanchard, 196
  63. Slater, 80
  64. 64,0 64,1 Slater, 82
  65. Von Mehren, 217
  66. Slater, 83
  67. 67,0 67,1 Von Mehren, 192
  68. 68,0 68,1 Slater, 89
  69. Von Mehren, 166
  70. 70,0 70,1 Gura, 172
  71. Fuller Margaret (1978)։ Myerson Joel, ed.։ Essays on American Life and Letters։ Lanham, Maryland: Roman & Littlefield Publishers, Inc.։ էջ 14։ ISBN 0-8084-0416-4 
  72. 72,0 72,1 Dowling David (Winter 2014)։ «Reporting the Revolution: Margaret Fuller, Herman Melville, and the Italian Risorgimento»։ American Journalism 31.1: 26–48։ doi:10.1080/08821127.2014.875346 – via EBSCOhost 
  73. ref>Bean Judith Mattson, Myerson Joel (2000)։ «Introduction»։ Margaret Fuller, Critic: Writings from the New-York Tribune, 1844-1846։ New York: Columbia University Press։ էջեր xxv։ ISBN 0-231-11132-0 
  74. Marshall, 272
  75. Gura, 225
  76. Callow, Philip. From Noon to Starry Night: A Life of Walt Whitman. Chicago: Ivan R. Dee, 1992: 110. 0-929587-95-2
  77. Cheever, 175
  78. Slater, 97
  79. 79,0 79,1 Gura, 226
  80. Von Mehren, 215
  81. 81,0 81,1 81,2 Gura, 227
  82. Silverman, Kenneth. Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. New York: Harper Perennial, 1991: 280. 0-06-092331-8
  83. Meyers, Jeffrey. Edgar Allan Poe: His Life and Legacy. New York: Cooper Square Press, 1992: 190. 0-8154-1038-7
  84. Meyers, Jeffrey. Edgar Allan Poe: His Life and Legacy. New York: Cooper Square Press, 1992: 191. 0-8154-1038-7
  85. 85,0 85,1 Von Mehren, 225
  86. Moss, Sidney P. Poe's Literary Battles: The Critic in the Context of His Literary Milieu. Southern Illinois University Press, 1969: 215.
  87. Cheever, 176
  88. Deiss, 18
  89. Gura, 234
  90. Von Mehren, 296
  91. Von Mehren, 235
  92. Gura, 235
  93. Dickenson, 188
  94. 94,0 94,1 Cheever, 176–177
  95. Deiss, 97
  96. Von Mehren, 341
  97. Von Mehren, 300
  98. Bannoni Mario, Mariotti Gabriella (2012)։ Vi scrivo da una Roma barricata (I write to you from a barricaded Rome), p. 52։ Rome: Conosci per scegliere։ էջ 352։ ISBN 978-88-903772-7-3 
  99. Blanchard, 328
  100. Von Mehren, 276–277
  101. Gura, 237
  102. 102,0 102,1 Deiss, 281
  103. Deiss, 282
  104. Blanchard, 317
  105. Von Mehren, 301–302
  106. Blanchard, 268–270; Deiss, 186; Dickenson, 186
  107. Deiss, 302
  108. Forster, Margaret. Elizabeth Barrett Browning. New York: Doubleday, 1989: 239. 0-385-24959-4
  109. Von Mehren, 252
  110. Deiss, 303
  111. Dickenson, 194
  112. Deiss, 300
  113. Slater, 2–3
  114. Von Mehren, 330–331
  115. Blanchard, 331
  116. Deiss, 309–310
  117. Slater, 196
  118. McFarland, Philip. Hawthorne in Concord. New York: Grove Press, 2004: 170–171. 0-8021-1776-7
  119. Slater, 198
  120. 120,0 120,1 Dickenson, 201
  121. Blanchard, 335–336
  122. Deiss, 313
  123. Arvin, Newton. Longfellow: His Life and Work. Boston: Little, Brown and Company, 1963: 171
  124. Blanchard, 338
  125. Marshall, xv
  126. Brooks, 429
  127. Ehrlich, Eugene and Gorton Carruth. The Oxford Illustrated Literary Guide to the United States. New York: Oxford University Press, 1982: 109. 0-19-503186-5
  128. Wilson, Susan. Literary Trail of Greater Boston. Boston: Houghton Mifflin Company, 2000: 115. 0-618-05013-2
  129. Slater, 1
  130. Von Mehren, 340
  131. 131,0 131,1 131,2 Von Mehren, 344
  132. 132,0 132,1 132,2 Von Mehren, 343
  133. 133,0 133,1 Blanchard, 339
  134. Blanchard, 340
  135. Von Mehren Joan (1996)։ Minerva and the Muse: A Life of Margaret Fuller։ United States of America: Univ of Massachusetts Press։ էջեր Acknowledgments 
  136. Von Mehren Joan (1996)։ Minerva and the Muse: A Life of Margaret Fuller։ United States of America: Univ of Massachusetts Press։ էջ 1 
  137. Brooks, 245
  138. Blanchard, 132
  139. Slater, 4
  140. Blanchard, 174
  141. Dickenson, 172
  142. Blanchard, 135
  143. Von Mehren, 168
  144. Douglas, 261
  145. Gura, 229
  146. Blanchard, 211
  147. Gura, 230
  148. Blanchard, 204–205
  149. Deiss, 93
  150. Slater, 91
  151. Deiss, 94
  152. Von Mehren, 231
  153. Von Mehren, 84
  154. Rose, Anne C. Transcendentalism as a Social Movement, 1830–1850. New Haven, CT: Yale University Press: 1981: 181. 0-300-02587-4
  155. Slater, 97–98
  156. Blanchard, 125–126
  157. Capper, Charles. Margaret Fuller: An American Romantic Life. Vol. II: The Public Years. Oxford University Press, 2007: 214. 978-0-19-539632-4
  158. Blanchard, 137
  159. Wineapple, Brenda. "Nathaniel Hawthorne 1804–1864: A Brief Biography", A Historical Guide to Nathaniel Hawthorne, Larry J. Reynolds, ed. New York: Oxford University Press, 2001: 25–26. 0-19-512414-6
  160. Marshall, Megan. The Peabody Sisters: Three Women Who Ignited American Romanticism. Boston: Mariner Books, 2005: 384. 978-0-618-71169-7
  161. Callow, Philip. From Noon to Starry Night: A Life of Walt Whitman. Chicago: Ivan R. Dee, 1992: 111. 0-929587-95-2
  162. Douglas, 259
  163. Dickenson, 44
  164. Gura, 284–285
  165. Dickenson, 41
  166. Von Mehren, 2
  167. Dickenson, 113
  168. Stanton, Elizabeth Cady; Anthony, Susan B. and Gage, Matilda Joslyn. History of Woman Suffrage, Volume 1. New York: Fowler and Wells, 1881: 177.
  169. Slater, 89–90
  170. Dickenson, 45–46
  171. Dickenson, 133
  172. Margaret Fuller, National Women's Hall of Fame. Accessed July 23, 2008
  173. Dickenson, 47–48
  174. Bayless, Joy. Rufus Wilmot Griswold: Poe's Literary Executor. Nashville: Vanderbilt University Press, 1943: 121
  175. Von Mehren, 196
  176. Dickenson, 47
  177. Miller, Edwin Haviland. Salem Is My Dwelling Place: A Life of Nathaniel Hawthorne. Iowa City: University of Iowa Press, 1991: 235. 0-87745-332-2
  178. Duberman, Martin. James Russell Lowell. Boston: Houghton Mifflin Company, 1966: 99.
  179. Von Mehren, 294
  180. Duberman, Martin. James Russell Lowell. Boston: Houghton Mifflin Company, 1966: 100.
  181. Dickenson, 40
  182. Slater, 3
  183. James, Laurie. Why Margaret Fuller Ossoli is Forgotten. New York: Golden Heritage Press, 1988: 25. 0-944382-01-0
  184. Wilson, Susan. Literary Trail of Greater Boston. Boston: Houghton Mifflin Company, 2000: 68–69. 0-618-05013-2
  185. «18 Nominees Chosen for National Women's Hall of Fame»։ Christian Science Monitor։ 1995-09-15։ ISSN 0882-7729։ Վերցված է 2019-09-06 
  186. National Women's Hall of Fame, Margaret Fuller
  187. Rooney Alison (մայիսի 17, 2016)։ «Beacon to Honor Early Feminist»։ The Highlands Current։ Վերցված է մարտի 24, 2018 
  188. Slater, 96
  189. Von Mehren, 226