Էմիլ Կուե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլ Կուե
ֆր.՝ Émile Coué de la Châtaigneraie
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1857(1857-02-26)[1][2][3][…]
ԾննդավայրՏրուա
Մահացել էհուլիսի 2, 1926(1926-07-02)[1][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՆանսի
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունQ57699054? (1882) և Ստրասբուրգի համալսարան (1538-1970) (1901)
Ազդվել էNancy School?
ԵրկերQ19184482? և Ինքնաներշնչում
Մասնագիտությունհոգեբան, դեղագործ, էսպերանտիստ, գրող և հիպնոսիչ
ԱմուսինQ57822852?
Émile Coué Վիքիպահեստում

Էմիլ Կուե (ֆր.՝ Émile Coué, փետրվարի 26, 1857(1857-02-26)[1][2][3][…], Տրուա - հուլիսի 2, 1926(1926-07-02)[1][2][3][…], Նանսի), ֆրանսիացի հոգեբան և դեղագործ, որը մշակել է հոգեթերապիայի և անհատական ​​աճի մեթոդ՝ հիմնված ինքնաներշնչման վրա։

Այս մեթոդը հիմնված է մանտրանման պարզ արտահայտությունների պարբերաբար կրկնության վրա, ինչպես օրինակ սա. «Օրըստօրե ինձ համար բոլոր առումներով ավելի ու ավելի լավ է դառնում»։ Պարապմունքների պարբերականությունը բուժման կարևոր նախադրյալ էր հանդիսանում։ Հակառակ տարածված համոզմունքի, որ ուժեղ կամքը ձևավորում է առողջության ամենաարագ ճանապարհը, Կուեն հավատում էր, որ որոշ խնդիրների լուծումն անհնար է առանց անգիտակցական մտքերի փոխության։ Կուեն ընդգծում էր, որ ինքը բուժող չէ, այլ մեկը, որը ուրիշներին ուսուցանում է բուժվել ինքնուրույն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բրիտանական ծագումով աղքատ, բայց ազնվական ընտանիքում։ Դեղագիտության կրթական աստիճան է ստացել 1876 թվականին։

Փարիզում ուսումը ավարտելուց հետո նա Տրուայում բացել է բժշկական պրակտիկա, որի ընթացքում հայտնաբերել է, որ բուժման արդյունավետության վրա զգալի ազդեցություն է ունենում հիվանդի համոզվածությունը իրեն առաջարկվող դեղամիջոցների բուժիչ ազդեցության նկատմամբ։

Կուեն կարծում էր, որ ցանկացած հիվանդության հիմնական պատճառը մարդու երևակայությունն է։ Հետևաբար, բուժվելու համար նա առաջարկում էր ամեն օր կրկնել ֆորմուլաներ, որոնք ուղղված էին առողջության բարելավմանը։ Կոուն պնդում էր, որ յուրաքանչյուր ոք, ով իրեն ներշնչում է․ «Ես կհասնեմ», անպայման կհասնի։ Այս և նրա կողմից առաջարկած այլ ֆորմուլաները նպաստել են հիվանդի ակտիվ մասնակցությանը հոգեթերապևտիկ գործընթացին, չնայած, իհարկե, ամբողջությամբ փոխարինել դեղամիջոցները չեն կարողացել։

Կուե մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուեն հայտնի է պարադոքսալ պնդմամբ, որ կամքի և երևակայության մենամարտում վերջինս հաղթում է[4]։

Տրուայում 1882-1910 թվականներին աշխատելով որպես դեղագործ, Կուեն արագ բացահայտել է այն, ինչը հետագայում հայտնի էր դառնալու որպես պլացեբոյի էֆեկտ։

Կուեն նկատել է դեղամիջոցի արդյունավետության բարձրացումը, երբ հիվանդի աչքերում ընդգծվում է դրա արդյունավետությունը։ Նման հիվանդները վերականգնվում էին շատ ավելի արագ, քան նրանք, ում ոչինչ չէր ասվել դեղամիջոցի հատկությունների մասին։ Այսպիսով սկսվել է Կուեի հետազոտությունը հիպնոզության և երևակայության ուժի բնագավառում։

Կուեի առաջին բուժումը հիմնված էր հիպնոսի վրա։ Նա հայտնաբերել է, որ մարդը չի կարող հիպնոսի մեջ ընկղմվել իր կամքին հակառակ, և որ ավելի կարևոր է՝ հիպնոսի արդյունքները նվազել են, երբ մարդը գիտակցության է եկել։

1910-ին տեղափոխվել է Նանսի և այնտեղ բացել հոգեթերապիայի կլինիկա, որը վարել է մինչև իր մահը։

Իր աշխատանքում նա առաջնորդվել է Ի. Բերնհայմի և Պ. Լևի ներշնչման էության տեսակետներով։

Նա առողջական խանգարումները համարել է աուտոներշնչման և սխալ երևակայության հետևանք։ Դրանով է պայմանավորված նրա խմբային պասիվ-երևակայական մեթոդի առանձնահատկությունները, երբ հիվանդները մտցվում են հիպնոսի վիճակի մեջ, որտեղ իրար դիմում են հետևյալ բառերով. «Օրըստօրե ես ավելի ու ավելի լավ եմ զգում»։

Այս մեթոդը խիստ քննադատության է ենթարկվել մասնագետների կողմից, բայց շատ տարածված էր պրակտիկայում։

Ազդել է Ի․ Գ․ Շուլցի ավտոգեն մարզման մեթոդի ստեղծման վրա։

Մեթոդի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի ընթացքում նա վայելել է միջազգային հեղինակություն, բայց նրա գործն ու հետազոտությունները գրեթե ընկղմվել են մոռացության մեջ նրա մահից մի քանի տարի անց։ Հատկապես քննադատվում է նրա տեսության հիմնական ասպեկտը․ մեր անգիտակիցությունը որոշում է մեր ֆիզիկական և հոգեկան վիճակը, և մենք կարող ենք դրանց վրա ազդել երևակայության միջոցով։

Մեթոդի հիշատակում արվեստի գործերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոգեկան հիվանդ նախկին տեսուչ Չարլզ Դրեյֆուսը «Վարդագույն պանտերան կրկին հարվածում է» (1976 թ.) ֆիլմում իր հեգեբույժի խորհրդով, բազմիցս օգտագործում է «Ամեն օր բոլոր առումներով ես դառնում եմ ավելի լավը և լավը» արտահայտությունը։
  • Էմիր Կուստուրիցայի «Հիշում ես դու Դոլի Բելին» (1981 թվական) ֆիլմի գլխավոր հերոսը հաճախ կրկնում է մանտրան՝ որպես հիպնոթերապիայի և ինքնակառավարման ուսումնասիրության արդյունք։
  • Ջոն Գոլսուորսին հաճախ նրան հղում է անում իր «Ժամանակակից կատակերգության» եռերգությունից «Սպիտակ կապիկ» վեպում։
  • Ջոն Լենոնը Կուեի մանտրան ընդգրկել է «Beautiful Boy»-ում՝ Double Fantasy ալբոմում։
  • Էնթոնի Ռոբինսը նույնպես օգտագործում է այս բանաձևը իր «Ուժի ժամ» ելույթում[5]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Ассаджоли Р. Психосинтез: Принципы и техники = Psychosynthes: A manual of principles and techniques. — М.: Эксмо, 2002. — С. 193. — 416 с. — (Психологическая коллекция). — 4 000 экз. — ISBN 5-04-008944-9
  5. Энтони Роббинс на русском (2017-02-18)։ «Час силы. Энтони Роббинс»։ Վերցված է 2018-10-17 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]