Էմիլ Լեոն Պոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլ Լեոն Պոստ
Emil Leon Post
Emil Leon Post.jpg
Ծնվել էփետրվարի 11, 1897(1897-02-11)[1][2][3][4][5]
Ավգուստով, Սուվալկիի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 21, 1954(1954-04-21)[1][2][3][4][5] (57 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունԱՄՆ
Լեհաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, տրամաբան, համալսարանի պրոֆեսոր և համակարգչային գիտնական
Հաստատություն(ներ)Նյու Յորք քաղաքի քոլեջ
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարCassius Jackson Keyser?[7]

Էմիլ Լեոն Պոստ (փետրվարի 11, 1897(1897-02-11)[1][2][3][4][5], Ավգուստով, Սուվալկիի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 21, 1954(1954-04-21)[1][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի մաթեմատիկոս և տրամաբան։ Պոստի հետազոտությունները նպաստել են մաթեմատիկական տրամաբանության և ալգորիթմների տեսության ձևավորմանը։

1920-ական թվականներին․ ձևակերպել է տրամաբանական հաշիվների անհակասականության և լրիվության գաղափարները, հետազոտել բազմարժեք տրամաբանությունը, ֆունկցիաների դասերի լրիվ և փակ լինելու հատկանիշները տարբեր տրամաբանություններում։

1930-ական թվականներին առաջադրել է ձևայնացված հաշվի և ալգորիթմի (Ա․ Մ․ Թյուրինգից անկախ) մաթեմատիկորեն ճշգրտված ընդհանուր գաղափարները, 1940-ական թվականներին ապացուցել (Ա․ Ա․ Մարկովից անկախ) կիսախմբերում նույնության պրոբլեմի ալգորիթմական անլուծելիությունը և դրանով առաջին անգամ տվել ալգորիթմորեն անլուծելի հանրահաշվական խնդրի օրինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 383 CC-BY-SA-icon-80x15.png