Ավգուստով
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ավգուստով | |||
բելառուս․՝ Аўгустоў լեհ.՝ Augustów | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1550 թ. | ||
Մակերես | 80,93 կմ² | ||
Բնակչություն | 30 190 մարդ | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 87 | ||
Փոստային ինդեքսներ | 16-300 | ||
Ավտոմոբիլային կոդ | BAU | ||
Պաշտոնական կայք | urzad.augustow.pl | ||
| |||
Ավգուստով[1](լեհերեն՝ Augustów, լիտվերեն՝ Augustavas, ռուսերեն՝ Августов), քաղաք Լեհաստանի Հանրապետության հյուսիսարևելյան մասում: Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է Լեհաստանի Պոդլյասկե վոևոդությունում: 2019 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 30.270[2], բնակչության խտությունը՝ 386 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական փաստաթղթերում Ավգուստովն առաջին անգամ հիշատակվել է 1496 թվականին: Լյուբլինյան ունիային նախորդած ժամանակահատվածում բնակավայրը պատկանել է Լիտվայի մեծ իշխանությանը, այնուհետև մտել է Լեհաստանի թագավորության կազմի մեջ:
1795 թվականին ընկել է Պրուսիայի տիրապետության տակ:
XIX դարի վերջերից գործարկվել է քաղաքի երկաթուղային կայարանը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի մատույցներում դաժան մարտեր են տեղի ունեցել ռուսական և գերմանական բանակների միջև (1915 թ. Ավգուստովյան ռազմական օպերացիան): Ավգուստովը մեծապես վնասվել է նաև Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբոսաշրջիկներին Ավգուստովում ու նրա շրջակայքում առաջին հերթին գրավում են Մազուրյան լճերի գեղեցկությունը և միջնադարյան եկեղեցին:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավգուստովը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[4].
Դրուսկենիկայ (Լիտվա)
Պորտո Չերեզիո (Իտալիա)
Տուուսուլա (Ֆինլանդիա)
Սլոնիմ (Բելառուս)
Գրոդնո (Բելառուս)
Ռուդկի (Ուկրաինա)
Շկլարսկա Պորեմբա (Լեհաստան)
Դեմբիցա (Լեհաստան)
Սուպրասլ (Լեհաստան)
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավգուստովի բնակչության թվաքանակի փոփոխությունները XVII դարից մինչև մեր ժամանակները.

(*) – մոտավոր տվյալներ
2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Ավգուստովն ուներ 30 270 բնակիչ:
Ընդամենը | Իգական | Արական | ||||
---|---|---|---|---|---|---|
Միավորը | մարդ | % | մարդ | % | մարդ | % |
Բնակչ. թվաքանակը | 30 270 | 100 | 15 971 | 52,76 | 14 299 | 47,24 |
Բնակչ. խտութ. [մարդ/կմ²] |
374,17 | 197,42 | 176,75 |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Augustów // S. 53—54
- Szlaszyński Jarosław, Makowski Andrzej - Augustów. Monografia historyczna , Urząd Miejski w Augustowie, Augustów , 2007 | isbn = 978-83-925620-09
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավգուստովյան ջրանցքի շլյուզը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Рудницький С. Л. «Карта України». — Відень: Фрейтаг і Берндт, 1918.
- ↑ https://www.polskawliczbach.pl/Augustow |titulo=Augustów (Podláquia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2019-12-24 |obra=Polska w liczbach |lingua=polonês}}
- ↑ https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-01-14 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en}}
- ↑ http://urzad.augustow.pl/content/miasta-partnerskie
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ավգուստով Վիքիպահեստում |
---|
- https://sztetl.org.pl/pl/miejscowosci/a/663-augustow
- http://www.augustow.pl/pl
- http://dir.icm.edu.pl/pl/Slownik_geograficzny/Tom_I/53
- Պաշտոնական կայքէջը
- Historia Żydów w Augustowie na portalu Wirtualny Sztetl
- pilot.pl Archived 2004-03-30 at the Wayback Machine.
|