Էկլո քաղաքը գտնվում է Բելգիայի ծայր հյուսիս-արևելքում, մի քանի կմ հեռու է ՆիդերլանդականԶեյլանդ նահանգից։ Կառավարվում է Արևելյան Ֆլանդրիա նահանգի կողմից[3], որն էլ կազմում է բուն Ֆլանդրիա նահանգի մասը։ Այս շրջանի կենտրոնն է համարվում Էկլո քաղաքը։ Քաղաքը գտնվում է Գենտից 20 կմ հյուսիս-արևելք ընկած հեռավորության վրա, Անտվերպենից՝ 60 կմ դեպի արևմուտք, իսկ Բրյուսել քաղաքից՝ 80 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 8 մետր բարձրության վրա։
Էկլո քաղաքի մակերեսը կազմում է 30,05 կմ²։ Բնակչության թիվը հասնում է 19825 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 660մարդ/կմ²։