Էլվիրա Էռնանդես
Էլվիրա Էռնանդես | |
|---|---|
| Ծննդյան անուն | իսպ.՝ Rosa María Teresa Adriasola Olave |
| Ծնվել է | հուլիսի 2, 1951[1] (74 տարեկան) |
| Ծննդավայր | Լեբու, Բիոբիո, Չիլի |
| Գրական անուն | Elvira Hernández |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և գրական քննադատ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Չիլիի համալսարանի մանկավարժական ինստիտուտ (1973) և Չիլիի համալսարան (1981) |
| Ժանրեր | պոեզիա[2] և էսսե |
| Պարգևներ | |
Էլվիրա Էռնանդես (իրական անունը՝ Մարիա Տերեսա Ադրիասոլա, իսպ.՝ Elvira Hernández, María Teresa Adriasola, հուլիսի 2, 1951[1], Լեբու, Բիոբիո, Չիլի), չիլիացի բանաստեղծ, գրաքննադատ, «ութսունականների սերնդի» էսսեիստ (Ռաուլ Սուրիտա, Վերոնիկա Սոնդեկ, Խուան Լուիս Մարտինես)[7][8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլվիրա Էռնանդեսը ծնվել է 1951 թվականին Լեբուում։ Նախնական կրթություն ստացել է Չիլիում, ապա Սանտա Մարիա ինստիտուտում, 1969-1973 թթ. սովորել է Չիլիի համալսարանի մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության բաժնում։ Աուգուստո Պինոչետին 1973 թվականի ռազմական հեղաշրջումից հետո գրականություն է ուսումնասիրել Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ֆակուլտետի հումանիտար գիտությունների բաժնում[9]։
Էլվիրա Էռնանդեսի առաջին գիրքը «Չիլիի դրոշ» (1981 թ.), որը գրվել է ռազմական դիկտատուրայի ընթացքում, չէր կարող հրապարակվել գրաքննության պայմաններում (զաղտնի կերպով տպագրվել է ռոտատորի միջոցով, բաց տպագրությամբ հրատարակվել է 1991 թվականին Արգենտինայում), Չիլիում տպագրված առաջին գիրքը եղել է Arre! Halley ¡Arre! (1986 թ.): Մի քանի գրքեր հրատարակել են արտերկրում՝ Արգենտինայում, Կոլումբիայում։ Հրապարակվում է իր անվամբ, երբեմն Վերոնիկա Սոնդեկի և ուրիշների հետ համատեղ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- La bandera de Chile (1981 թ., հրատարակվել է Բուենոս Այրեսում, 1991 թ.)
- Դե, Հալլեյ, գործիր/ ¡Arre! Halley ¡Arre!, Ergo Sum, Santiago, 1986 թ.
- Meditaciones físicas por un hombre que se fue, Arte postal, Santiago, 1987 թ.
- Նամակ ճանապարհից/ Carta de viaje, Ediciones Último Reino, Buenos Aires, 1989 թ.
- Օրերի կարգը/ El orden de los días, Roldanillo, Colombia, 1991 թ.
- Santiago Waria, Cuarto Propio, Santiago, 1992 թ.
- Merodeos en torno a la obra poética de Juan Luis Martínez, Interperie, Santiago, 2001 (в соавторстве с Соледад Фаринья)
- Վալպարաիսո ալբոմ/ Álbum de Valparaíso, LOM, Santiago, 2002 թ.
- Cultivo de hojas, Norma, Santiago, 2007 թ.
- Заметки о спорте/ Cuaderno de deportes, Cuarto Propio, Santiago, 2010 թ. (Ալտարոս ազգային մրցանակի կարճ ցուցակ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Civil Registry and Identification Service of Chile — 1884.
- ↑ Premios Iberoamericanos Poesía Pablo Neruda (իսպ.)
- ↑ https://web.archive.org/web/20180626212914/http://lanacion.cl/2018/06/26/elvira-hernandez-gano-premio-iberoamericano-de-poesia-pablo-neruda-2018/
- ↑ Premios Iberoamericanos Poesía Pablo Nerud (իսպ.)
- ↑ https://www.latercera.com/culto/2024/09/04/la-poeta-elvira-hernandez-gana-el-premio-nacional-de-literatura-2024/
- ↑ Premio Nacional de Literatura (իսպ.)
- ↑ Elvira Hernández (1951)
- ↑ Certificado de nacimiento de Rosa María Teresa Adriasola Olave, n.º de inscripción: 204, circunscripción: Lebu.
- ↑ «La poeta ultra secreta». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elvira Hernández, Poesía
- Elvira Hernández, De “Cultivo de Hojas”
- E L V I R A H E R N Á N D E Z, R O B Á N D O L E E L F U E G O A L O S D I O S E S Արխիվացված 2016-05-09 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիրա Էռնանդես» հոդվածին։ |
| ||||||||