Ռոտատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Mimeograph.svg

Ռոտատոր (լատ.՝ rotator, rotare — պտտվել), գլանատիպ, տրաֆարետային տպագրության մեքենա։ Նախատեսված է փաստաթղթերը փոքր և միջին տպաքանակներով բազմացնելու համար։ Տրաֆարետային տպաձևը ստանում են մեքենագրական եղանակով հատուկ թղթի (մոմաթուղթ կամ ռոտաժապավեն) վրա, ինչպես նաև լուսամեխանիկական, լուսաէլեկտրական կամ գալվանական եղանակներով։ Տպաձևը տեղադրվում է գլանի վրա, որին ներկ է քսվում։ Ռոտատորի աշխատանքի ժամանակ ներկը ճնշման տակ դուրս է գալիս տրաֆարետի ճեղքերից և անցնում թղթին։ Առավելագույն չափսի (30x45 սանտիմետր) թղթերի վրա տպագրելիս ռոտատորի աշխատանքի արագությունը ժամում 6000 տպվածք է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png