Էլմա Պարսամյան
Էլմա Պարսամյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1929 (95 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | աստղաֆիզիկոս և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ, Միջազգային աստղագիտական միություն, Եվրոպական աստղագիտական ընկերություն և Նյու Յորքի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1954) |
Կոչում | պրոֆեսոր և թղթակից անդամ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984) |
Պարգևներ |
Էլմա Սուրենի Պարսամյան (դեկտեմբերի 23, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ աստղաֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր՝ (1989), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000)[1]։
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Պարսամյանի քույրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1954 թվականից աշխատում է Բյուրականի աստղադիտարանում, 1986 թվականից՝ առաջատար գիտաշխատող, 2000 թվականից՝ գլխավոր մասնագետ, 1983-1987 թվականներին, միաժամանակ՝ ՀՊՄԻ աստղագիտության և տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Միջազգային աստղագիտական միության (1976), Եվրոպական աստղագիտական ընկերության (1990), Նյու Յորքի ԳԱ (1995) անդամ։ 2000 թվականից ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան ԲԱ-ի գլխավոր գիտաշխատող, Բյուրականի աստղադիտարանի գիտական աստիճանավորման խորհրդի նախագահ, «Աստղաֆիզիկա» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարել է գազային միգամածություններ սպեկտրային, լուսաչափական, բևեռաչափական հետազոտություններ։ Կազմել է գիսավորաձև միգամածությունների նոր քարտացուցակ։ Մշակել է բռնկվող աստղերի, դրանք պարունակող աստղասփյուռների և աստղակույտերի տարիքը որոշելու եղանակ (առաջին անգամ որոշվել է NGC 7000-ի տարիքը)։ Ստացել է աստղերի բռնկման էներգիայի և պայծառացման արագության կապը։ Առաջին անգամ որոշել է Օրիոնի աստղասփյուռի բռնկվող աստղերի բռնկման հաճախության բաշխման ֆունկցիան, ենթադրել ապա հաստատել է (Գ. Արոյի հետ) բռնկման պարբերությունը։
Պարսամյանը ցույց է տվել (1966), որ Մեծամորում մ. թ. ա. 2600-2500 թվականներին դիտվել է Սիրիուս աստղը։ Առաջին անգամ ենթադրել է Սիսիանի մեգալիթյան հուշարձանի հնարավոր կապը հնագույն աստղագիտության հետ. հուշարձանն անվանել է Քարահունջ[3]։
Պարսամյանի անունով են կոչվել իր հայտնաբերած գիսավորաձև և մոլորակաձև (Մ. Ա. Ղազարյանի հետ) որոշ միգամածություններ, ինչպես նաև Օձի համաստեղության աստղերից մեկը (1997 թվական, Ցյուրիխ)[4][5]։
Հետազոտության բնագավառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմետար
- Պլանետար միգամածությունների ֆիզիկա
- Բռնկվող աստղեր
- T-Ցուլի տիպի աստղեր
- Ֆուորներ, սուբֆուորներ
- Հնագույն աստղագիտությունը Հայաստանում՝ Մեծամոր, Զորաց Քար (Քարահունջ)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացի մեդալ (2003)
- Աշխատանքի հերոսի մեդալ (1971)
- ՀՀ ԳԱԱ պատվոգիր
- ArAS/Բյուրականի աստղադիտարանի մրցանակ՝ աստղագիտության մեջ ներդրում կատարելու համար
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծամոր, Ե., 1973 թվական (համահեղինակ)։
- Parsamian E.S., On Astronomical Meaning of the Small Hill of Metsamor, Commun. BAO, Vol. 57, p. 92-100, 1985.
- Parsamian E.S., On Possible Astronomical Significance of Megalithic Rings of Angelacot. Commun. BAO, Vol. 57, p. 101-103, 1985.
- Parsamian E.S., On Ancient Astronomy in Armenia, Proc. International Conf. Oxford VI and SEAC 1999, ed. J.A. Belmonte, La Laguna, p. 77-81, 1999.
- Աշնանային մտորումներ, Ե., 2006։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միգամածությունների աշխարհում։ «Գարուն», 1967 թվական, № 1, էջ 86-88։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀՀ ԳԱԱ, թղթակից անդամներ, Էլմա Պարսամյան
- ↑ «Elma Parsamian». www.aras.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Սենսացիա. Քարահունջի առեղծվածը». asekose.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «New Page 2». www.bao.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ким Смирнов (2013 թ․ սեպտեմբերի 16). «Три вечера в Бюракане. Встреча с «Армянской мадонной»». Новая газета. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» (անգլերեն). Armenian Astronomical Society. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմա Պարսամյան» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ աստղաֆիզիկոսներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ