Ալբերտ Պարսամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Պարսամյան
Ծնվել էմարտի 7, 1935(1935-03-07)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 26, 1995(1995-12-26) (60 տարեկան)
Մահվան վայրԲյուրական, Արագածոտնի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1959)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Ալբերտ Սուրենի Պարսամյան (մարտի 7, 1935(1935-03-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 1995(1995-12-26), Բյուրական, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983)։

Աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա)[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսամյանի արվեստին բնորոշ են տաք, հստակ գունահարաբերումները, կերպարային հավաստիությունը։

  • «Աիդայի դիմանկարը», 1968
  • «Դիմանկար արևածաղիկներով», 1970
  • «Նատյուրմորտ», 1982
  • «Ինքնանկար», 1982
  • «Ձմեռը Բյուրականում», 1982
  • «Ավետում», 1990
  • «Գյուղում»
  • «Աղբյուրի մոտ»
  • «Աշնանը»

1978 թվականին ճամփորդել Է Իսպանիայում, ստեղծել է «Իսպանական նկարաշարը»։

  • «Երեկո», 1965
  • «Դժվար տարիներ»
  • «1941 թիվ»

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդես է ունեցել Գերմանիայում (1993), Երևանում (1997 թվական, հետմահու)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]