Էլիզաբեթ Ռոմհիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Ռոմհիլդ
Ի ծնեԷլիզաբեթ Ռոմհիլդ
Ծնվել էհոկտեմբերի 15, 1960 (60 տարեկան)
ԾննդավայրԿոպենհագեն Դանիա Դանիա
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Մասնագիտություննկարչուհի
Ակտիվ շրջաննկարիչ
քանդակագործ
դիզայներ

Էլիզաբեթ Ռոմհիլդ (Էլիզաբեթ Զավենի Դավիդյան, 1960, Կոպենհագեն, Դանիա), հայազգի նկարչուհի, քանդակագործ, դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Ռոմհիլդը ծնվել է Դանիայում։ Հայրը հայ է, մայրը՝ դանիացի: Մանկությունն անցել է Իրանում: Սովորել է Անգլիայում, ապրել Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ում, Ինդոնեզիայում, 1988 թվականից բնակություն է հաստատել Թաիլանդում:

Ինքնուս նկարիչ է։ 26 տարեկան հասակում սկսել է նկարել իրատեսական դիմանկարներ, այնուհետև՝ ծովանկարներ, լանդշաֆտներ։

Դասականի և մոդեռնիզմի համադրությամբ բնորոշվող ստեղծագործությունների հերոսը կինն է՝ իր գիտակցական ու ենթագիտակցական ապրումներով ու հույզերով։

Էլիզաբեթ Ռոմհիլդի աշխատանքները գտնվում են Դանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Թաիլանդի, Ինդոնեզիայի, Սինգապուրի, Հոնկ Կոնգի, Ավստրալիայի, ԱՄՆ տարբեր մասնավոր հավաքածուներում

1986 թվականից մասնակցել է տարբեր անհատական և խմբակային ցուցահանդեսների Ինդոնեզիայում, Թաիլանդում, Դանիայում, Լոնդոնում[1], Շվեյցարիայում, Սինգապուրում, Իտալիայում, ԱՄՆ-ում[2]։

Մեջբերումներ Էլիզաբեթ Ռոմհիլդի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Էլիզաբեթի սահուն կոմպոզիցիաները, որպես արևմտյան և արևելյան գեղարվեստական ավանդույթների խառնուրդ, նորովի են մեկնաբանում ու արևելյան միստիկայով պարուրում ժամանակակից եվրոպական արվեստի ժանրերը` արտահայտելով նրա սեփական, ուրույն ոճային առանձնահատկությունները: Գույների դինամիկ փոխազդեցությունները, որոնք դուրս են թռչում նրա հանդուգն գունապնակից, առաջացնում են նույն զգացմունքները, ինչ կենսասեր հետիմպրեսիոնիստ նկարիչներ Գոգենի և Մատիսի գունային լուծումները, ինչպես նաև իսլամական արվեստից վերցված խորը երանգներն ու հարուստ խճանկարը:
Մեղեդային, ռիթմիկ կառուցվածքի և նուրբ ենթագիտակցական, բնազդային հղումների միջոցով Էլիզաբեթը վառվռուն գույներով արտահայտում է կանացի անկախությունն ու զգացմունքայնությունը, ընկալունակությունը, վերահսկողությունը և ունեցած դերը: Ակնարկներով և նուրբ այլաբանություններով Էլիզաբեթը վառ գույներով, մանրամասն նկարագրում է հասարակության վերնախավի ճոխ զվարճանքները:
- Սթիվեն Փեթիֆոր, անկախ քննադատ
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]