Էդվարդ Լիր
Էդվարդ Լիր անգլ.՝ Edward Lear | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 12, 1812[1][2][3][…] |
Ծննդավայր | Հայգեյթ, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 29, 1888[1][2][3][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, նկարազարդող, նկարիչ, վիպասան, բնանկարիչ, գիտական պատկերազարդող, թռչնաբան և կատակերգու |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | անգլիացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | A Book of Nonsense? |
![]() | |
Edward Lear Վիքիպահեստում |
Էդվարդ Լիր (անգլ.՝ Edward Lear, մայիսի 12, 1812[1][2][3][…], Հայգեյթ, Միացյալ Թագավորություն - հունվարի 29, 1888[1][2][3][…], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4][5][6]), անգլիացի բանաստեղծ, նկարիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդվարդ Լիրը ծնվել է 1812 թվականի մայիսի 12-ին Հյուսիսային Լոնդոնի Հոլլովեյ արվարձանում: Էնն Քլարք Սքերեթի և Ջերեմիա Լիրի 21-րդ զավակն էր: Հայրը աշխատում էր շաքարի բիրժայում որպես միջնորդ (մակլեր): Էդվարդի խնամքի ու դաստիարակության հարցերով զբաղվել է նրա ավագ քույրը՝ Էննը: Երբ լրացավ Էդվարդի 15 տարին, Էննը և նա առանձնացան ընտանիքից ու բնակություն հաստատեցին մի նոր տան մեջ: Եվ քանի որ դեռ վաղ հասակից էր դրսևորվել Էդվարդի գեղանկարչական տաղանդը, շուտով նա աշխատանքի անցավ որպես գրքեր նկարազարդող: Իսկ 19 տարեկանում լույս ընծայեց իր առաջին գիրքը՝ «Փսիթացիդների կամ՝ թութակների ընտանիքի նկարազարդումներ» խորագրով: Ի դեպ, Լիրը առաջինն էր անգլիացի անվանի նկարիչների մեջ, որ թռչունների զարդանկարներ ստեղծում էր՝ դիտելով դրանց բնության մեջ, այլ որ թե խրտվիլակները զննելով: Նկարչության բնագավառում նա ուշագրավ գործեր է ստեղծել նաև որպես բնանկարիչ. գլխավորապես իր ճամփորդությունների ընթացքում ճեպանկարներ է արել և հետագայում մշակել, կատարելագործել դրանք: Էդվարդ Լիրի նկարչական հիշարժան աշխատանքներից են նաև Ալֆրեդ Թենիսոնի բանաստեղծությունների ժողովածուի նկարազարդումները: Ուշագրավ է և այն, որ Թենիսոնի ստեղծագործությունների հիման վրա Բլեյքը գրել է նաև երաժշտական տասներկու գործ:
1846 թվականին Լիրը հրատարակեց իր գլխավոր ժողովածուն՝ «Նոնսենսի գիրքը». այս վերնագիրը կարելի է թարգմանել որպես «Անմտությունների գիրք»: Ժողովածուն ներառում էր զվարճալի լիմերիկներ: Բանաստեղծության այս տեսակը շատ շուտով մեծ տարածում ու ժողովրդականություն ձեռք բերեց: Էդվարդ Լիրի «նոնսենսային» ոճը զգալի ազդեցություն է գործել իր ժամանակակից մի շարք բանաստեղծների ու գրողների՝ Լուիս Քերոլի, ֆրանսիացի սյուրռեալիստների, ռուս օբերիուիտների, ինչպես նաև նորագույն շրջանի ռուս բանաստեղծ Դանիիլ Խարմսի ստեղծագործական ոճի վրա:
1848-1849 թվականներին Էդվարդ Լիրը ճամփորդել է, եղել Հունաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, իսկ 1873-1875 թվականներին կատարած ճանապարհորդության ժամանակ այցելել է Հնդկաստան, Ցեյլոն և, հավատարիմ իր սովորությանը, այս երկու ճամփորդությունների ընթացքում էլ մեծ թվով բնանկարներ է հեղինակել:
Դեռ մանուկ հասակից Լիրը առողջական շատ և լուրջ խնդիրներ ուներ. տառապում էր ընկնավորությամբ, բրոնխիտով, ասթմայով, իսկ հասուն տարիքում դրանց գումարվեց նաև տեսողության մասնակի կորուստը: Նա հոգեպես շատ է տառապել հատկապես իր ընկնավորության պատճառով, մարդկանց շրջապատում միշտ նեղված է զգացել իրեն, թեև գրեթե միշտ կանխավ կռահել է նոպայի պահը և հասցրել է առանձնանալ: Արդեն յոթ տարեկանում նրա մոտ նկատվել են ընկճախտի նշաններ, հիվանդագին մելամաղձություն...
Բանաստեղծը վախճանվեց 1888 թվականի հունվարի 29-ին, Իտալիայում՝ հերթական ճանապարհորդության ժամանակ: Նրա աճյունը ամփոփվել է Սան Ռեմո քաղաքի գերեզմանատանը: «Բիթլները» հիշատակում են նրան իրենց «Paperback writer» երգում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edward Lear
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Edward Lear — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118779095 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Metropolitan Museum of Art (New York, N.Y.), and Katharine Baetjer. 2009. British paintings in the Metropolitan Museum of Art, 1575-1875. New York: Metropolitan Museum of Art. p. 270. 1588393488
- ↑ Vivian Noakes says Lear's birth certificate gives 13 May as his birthdate but says "there is some doubt about the exact date". Noakes, Vivien. 1986. Edward Lear, 1812-1888. New York: H.N. Abrams. p. 74. 0810912627
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Книга нонсенса» Эдварда Лира — Edward Lear’s Books of Nonsense
- Edward Lear Home Page at nonsenselit.org
- Reelyredd’s Poetry Pages The Daddylonglegs and The Fly (audio file)
- Эдвард Лир в Палестине Статья на сайте booknik.ru
- Кухонно-чащобный спектакль «Донг с фонарём на носу»}}
- Edward Learի գործերը Գուտենբերգ նախագծում
- Edward Lear's Cat Foss
- Edward Lear's Books of Nonsense
- Android app of Edward Lear limericks
- Scans of illustrations from the Nonsense series of books
- Full text, images, and covers of several of Lear's books available as Open Access from the Baldwin Library of Historical Children's Literature
- Music set to Lear's poems The Jumblies and The Dong with the Luminous Nose (and more)
- A reading of Lear's Nonsense Songs, Stories, Botany, and Alphabets
|