Էդվարդ Բրեդֆորդ Տիտչեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Բրեդֆորդ Տիտչեներ
անգլ.՝ Edward Bradford Titchener Wund
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1867(1867-01-11)[1][2][3]
ԾննդավայրՉիչեստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 3, 1927(1927-08-03)[1][2][3] (60 տարեկան)
Մահվան վայրԻթակա, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունՔլարկի համալսարան, The Prebendal School? և Լայպցիգի համալսարան[4]
Մասնագիտությունփիլիսոփա, հոգեբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿոռնելի համալսարան
ԵրեխաներJohn Bradford Titchener?
Edward Titchener Վիքիպահեստում

Էդվարդ Բրեդֆորդ Տիտչեներ (անգլ.՝ Edward Bradford Titchener, հունվարի 11, 1867(1867-01-11)[1][2][3], Չիչեստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 3, 1927(1927-08-03)[1][2][3], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ) անգլո-ամերիկյան փորձարար հոգեբան։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտչեները Օքսֆորդի համալսարանում սովորել է հոգեբանություն, դասական լեզուներ և ֆիզիոլոգիա, այնեհետև 1890 թվականին եկել Լայպցիգ Վիլհելմ Վունդտի մոտ, որտեղ 1892 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։ Դրանից հետո նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 1892-1927 թվականներին Կորնելի համալսարանում հոգեբանություն է դասավանդել։ Նա հիմնել է ամերիկյան առաջին հոգեբանական լաբորատորիան, որից հետո դարձել է ԱՄՆ-ում հոգեբանության «հայրը»։ Հետագայում նա բախվել է բիհեյվորիզմի հետ։ Տիտչեներին մեղադրվում էին այն բանի համար, որ փորձել է ամերիկյան փիլիսոփայական միտքը փոփոխել գերմանական փիլիսոփայական մտքով (չնայած իրականում նրա հայացքները գրեթե ամբողջությամբ ձևավորվել են բրիտանական ավանդույթների ազդեցության ներքո, որտեղ հոգեբանությունը մոտ էր բնական գիտություններին, այդ գաղփարով նա մոտ էր Վունդտին)։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտչեները առաջին անգամ ներկայացրեց «ստրուկտուալիզմ» տերմինը, ցույց տալով Վունդտի հետազոտական մոտեցումը ի տարբերություն Ուիլյամ Ջեյմսի «ֆունկցիոնալիզմի»։ Նա ինքը շարունակում էր զարգացնել այդ մոտեցումը, թեև Վյուրցբուրգի դպրոցը ներհայեցողությունը (ինտրոսպեկցիան) ընդունում էր, որպես հոգեկան գործընթացների ուսումնասիրման մեթոդ։ Նա փորձել է հոգեկանը տարանջատել որոշ բաղադրիչ տարրերի, որի ընդհանուր թիվը հասնում էր 30 000-ի, ինչը համեմատեց քիմիական տարրերի հետ։ Ըստ Թիթչեների հետազոտությունների չի կարելի անտեսել հոգեկան գործընթացների և զգացողությունների մանրամասն նկարագրությունները։ Նրա պատվին է կոչվում «Տիտչեների պատրանք»-ը (Էբինհաուզի տեսողական պատրանք), դրանք շրջաններ են շրջապատված այլ շրջանակներով և թվում է ավելի փոքր այն շրջանը, որի շրջապատող շրջանների տրամագիծը ավելի մեծ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]