Էդմոնիա Լյուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդմոնիա Լյուիս
Motto edmonia lewis original.jpg
Ծնվել էհուլիսի 4, 1844(1844-07-04)[1]
ԾննդավայրՌենսելեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 17, 1907(1907-09-17)[2][1] (63 տարեկանում)
Վախճանի վայրըԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի, African Haitian և Mississaugas
ԿրթությունՕբերլինի քոլեջ
Մասնագիտությունքանդակագործ
Edmonia Lewis Վիքիպահեստում

Մերի Էդմոնիա Լյուիս (անգլ.՝ Mary Edmonia Lewis, հուլիսի 4, 1844(1844-07-04)[1], Ռենսելեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 17, 1907(1907-09-17)[2][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), աֆրոհնդկական ծագմամբ ամերիկացի քանդակագործ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքում։ Հայրը աֆրիկյան ծագում ունեցող հայիթցի է, մայրը՝ հնդկական օջիբվե ցեղից։ Երեխա ժամանակ կորցրել է ծնողներին, նրանց մահվան ժամանակ աղջկա հստակ տարիքը հայտնի չի եղել։ Էդմոնիան ավագ եղբոր հետ բնակվել են մոր բարեկամների տանը՝ Նիագարա Ֆոլսում։ Երեք տարի անց եղբայրը նրան առաջարկել է հրաժարվել տնային գործերից և ընդունվել դպրոց։

Սովորել է Օհայոյի Օբերլին քաղաքի նախապատրաստական քոլեջում՝ ԱՄՆ առաջին ուսումնական հաստատություններից մեկում, որտեղ ընդունում էին տարբեր ռասաների կանանց։ Հենց այնտեղ է Էդմոնիան հետաքրքրվել քանդակագործությամբ և արվեստում սկսել իր կարիերան[4]։

Դեպք Օբերլինի քոլեջում[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թվականի ձմեռային կիսամյակի ընթացքում՝ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի սկսելուց ընդմենը մի քանի շաբաթ անց, Էդմոնիան քոլեջի իր երկու ընկերուհիների՝ Մարիա Մայլզի և Քրիստինա Էննեսի հետ գնացել էր սահնակով սահելու։ Հետո ընկերուհիներին հրավիրել է իր տուն՝ ինչ-որ բան խմելու։ Դրանից հետո Մայլզն ու Էննեսը հիվանդացել են։ Բժիշկները եզրակացրել են, որ նրանց օրգանիզմ ինչ-որ թույն է թափանցել, նույնիսկ վստահ չէին, որ աղջիկները կապրեն։ Մի քանի օր անց աղջիկները սկսել են լավանալ, դրա համար իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել։

Զայրացած քաղաքացիները գիշերը հարձակվել են Էդմոնիա Լյուիսի վրա և սաստիկ ծեծի ենթարկել նրան[5]։ Ծեծի ենթարկողներին չեն գտել[6]։ Հարձակումը հասարակական մեծ արձագանք է գտել, ոստիկանները ձերբակալել են Լյուիսին՝ ընկերուհիներին թունավորելու մեղադրանքով։ Քոլեջի անունից դատավարության ընթացքում նրան պաշտպանել է քոլեջի շրջանավարտ, Օբերլինի միակ աֆրոամերիկացի իրավաբան Ջոն Մերսեր Լենգստոնը։ Չնայած վկաների մեծ մասը վկայություն է տվել Լյուիսի դեմ, իսկ Լյուիսը հրաժարվել է վկայություն տալուց, Լենգստոնը կարողացել է համոզել դատարանին նրա անմեղության մեջ[5]։

Քանդակագործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջն ավարտելուց հետո Լյուիսը մեկնել է Բոստոն, որտեղ շարունակել է քանդակագործությունը։ Նա սովորել է հայտնի քանդակագործ Էդմունդ Բրեկետի մոտ։ Աշխատելով Բրեկետի մոտ՝ Լյուիսը ծանոթացել է գնդապետ Ռոբերտ Գուլդոմ Շոուի հետ և ստեղծել է նրա քանդակը։ Շոուին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի հերոս էր։

1865 թվականին ուսման և վերապատրաստման նպատակով մեկնել է Հռոմ[4]։ Հռոմում նա մասնագիտացել է կիսանդրիների քանդակման գործում, բացել է սեփական արվեստանոց, դարձել ավելի հայտնի։ Իտալիայում նրա արտառոց արտաքինը հակառակ ռեակցիա է առաջացրել, քան թե այն, ինչի հետ նա բախվել է ԱՄՆ-ում[4]։ Հռոմում սովորելու շնորհիվ նա զարգացրել էր իր տեխնիկան նեոկլասիցիզմի ոճում։ Օրինակ՝ նա իր քանդակների հերոսներին պատկերել է ոչ թե ժամանակակից հագուստներով, այլ հին պարեգոտներով[7]։

Որոշ ժամանակ անց նա վերադարձել է ԱՄՆ, որտեղ շարունակել է քանդակագործությունը։ Նրա ստեղծագործությունները վաճառվել են մեծ գումարներով։ 1873 թվականին «New Orleans Picayune» թերթում հոդված է տպվել այն մասին, որ «Էդմոնիա Լյուիսը ապօրինի յուրացրել է 50000 դոլար, որը ապագա աշխատանքի համար կանխավճար է եղել»։ Նրա բարձր հեղինակությունը նրա արվեստանոցը դարձրել է տուրիստների համար հայտնի այցելության վայր[8]։ Այդ ընթացքում նա պատրաստել է բանաստեղծ Հենրի Լոնգֆելոյի, աբոլիցիոնիստ քաղաքագետ Չարլզ Սամների, նախագահ Աբրահամ Լինքոլնի, գրող Ուենդել Ֆիլիպսի կիսանդրիները։ Նրա կողմից պատրաստված Լոնգֆելոյի քանդակը տեղադրվել է Հարվարդի համալսարանի գրադարանում[4]։

Բացի կիսանդրիներից Լյուիսը ստեղծել է մի շարք հայտնի պատկեր-քանդակներ, այդ թվում՝ «Հագարն անապատում» (1866), «Հայավաթա» (1865), «Հայավաթայի ամուսնությունը» (1865), «Հայավաթայի մեկնումը» (1867), «Տիրամայրը նորածնի հետ» (1867), «Կլեոպատրայի մահը» (1867)։

Նրա՝ «Հավերժ ազատ» քանդակը (անգլ.՝ Forever Free) ամերիկյան քանդակագործության ամենահայտնի աշխատանքներից է։ Այն պատկերում է մի քանի աֆրոամերիկացիների, որոնք քանդում են շղթաները[4]։

Լյուիսը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, որոնք նրան հայտնիություն են բերել՝ Չիկագոյում (1870), Հռոմում՝ (1871), Ֆիլադելֆիայում՝ (1876), այստեղ նրա հետ մեկտեղ մրցանակ է ստացել նաև մեկ այլ աֆրոամերիկացի՝ Ռիչարդ Բանիստերը[4]։

1880-ականների վերջին նեոկլասիցիզմ ժանրը փոքր-ինչ կորցրել է հայտնիությունը, դրա հետ մեկտեղ ընկել է նաև Լյուիսի հայտնիությունը։ Նրա կյանքի վերջին տարիները լավ չեն ուսումնասիրել, վիճելի է նաև նրա մահվան տարեթիվը (ենթադրվում է, որ նա մահացել է 1890 թվականին)[4]։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նա մինչև իր մահը բնակվել է Լոնդոնում և մահացել է 1907 թվականին[9]։ Լյուիսը երբեք չի ամուսնացել և, որքան հայտնի է, երեխաներ չի ունեցել[10]։

Ստեղծագործությունների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայավաթա Լյուիսի աշխատանքները
  • Հայավաթա (Hiawatha), 1868
  • Աբրահամ Լինքոլնի կիսանդրին (Bust of Abraham Lincoln), 1870
  • Արթնացածը (Awake), 1872
  • Հագար (Hagar), 1875
  • Հավերժ ազատները (Forever Free), 1867
  • Գնդապետ Ռոբերտ Գլուդ Շոու (Colonel Robert Gould Shaw), 1864
  • Մինեխախա (Minnehaha), 1868
  • Հենրի Ուորդսվորտ Լոնդֆելո (Henry Wordsworth Longfellow), 1868
  • Ծեր նետագործն ու նրա աղջիկը (The Old Arrow-Maker and His Daughter), 1866
  • Կլեոպատրայի մահը (Death of Cleopatra), 1876
  • Գարնան հարսնացուն՝ շղարշով (Veiled Bride of Spring), 1878

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 http://www.britannica.com/blackhistory/article-9002985
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Edmonia Lewis-Sculptor.» Famous Firsts of Black Women. Gretna: Pelican Company, 1994.
  5. 5,0 5,1 «Edmonia Lewis: Sculptor.» Proudly Red and Black. New York: Maxwell Macmillan, 1993.
  6. «Mary Edmonia Lewis.» Insuperable Obstacles. Cincinnati: Union Institute Graduate School, 1993
  7. «The Diverse Quests for Professional Statues.» African American Art and Artists. Berkeley: University of California P, 2003.
  8. «The Nineteenth Century.» Our Hidden Heritage. New York: Paddington P, 1974.
  9. «Sculptor’s Death Unearthed: Edmonia Lewis Died in London in 1907.» Archived 2011-03-24 at the Wayback Machine. Cowan’s Auctions: News.
  10. «Edmonia Lewis.» Free Within Ourselves. Washington D.C.: National Museum of American Art, 1992.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Collins, Lisa G. «Female Body in Art.» The Art of History. New Jersey: Rutgers UP, 2002.
  • Katz, William L., and Paula A. Franklin. «Edmonia Lewis: Sculptor.» Proudly Red and Black. New York: Maxwell Macmillan, 1993.
  • Lewis, Samella. «The Diverse Quests for Professional Statues.» African American Art and Artists. Berkeley: University of California P, 2003.
  • Perry, Regenia A. «Edmonia Lewis.» Free Within Ourselves. Washington D.C.: National Museum of American Art, 1992.
  • Plowden, Martha W. «Edmonia Lewis-Sculptor.» Famous Firsts of Black Women. Gretna: Pelican Company, 1994.
  • Tufts, Eleanor. «The Nineteenth Century.» Our Hidden Heritage. New York: Paddington P, 1974.
  • Woods, Naurice F. «Mary Edmonia Lewis.» Insuperable Obstacles. Cincinnati: Union Institute Graduate School, 1993.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]