Զրոյի թեորեմը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Զրոյի թեորեմը
The Zero Theorem
420px-The Zero Theorem poster.jpg
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of France.svg Ֆրանսիա
Flag of Romania.svg Ռումինիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3], հակաուտոպիական ֆիլմ, հումորային դրամա և ֆենթեզի ֆիլմ
Թեմա computing
Թվական սեպտեմբերի 2, 2013
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Թերի Գիլիամ[1][4][3]
Պրոդյուսեր Nicolas Chartier և Dean Zanuck
Սցենարի հեղինակ Թերի Գիլիամ և Pat Rushin
Դերակատարներ Քրիստոֆ Վալց[4][2][3], Բեն Ուիշոու[4], Դևիդ Թյուլիս[4][2][3], Մեթ Դեյմոն[4], Մելանի Տիերի[4][2][3], Պետեր Ստորմարե, Rupert Friend, Սանջիվ Բհասկար, Թիլդա Սուինթոն[4], Գվենդոլին Քրիստի, Ray Cooper, Lily Cole, Լուկաս Հեդջես[4][2][3], Emil Hostina, Dana Rogoz, Rudi Rosenfeld, Tudor Istodor, Ioana Barbu, Iulia Verdeș, Rodica Negrea և Pat Rushin
Օպերատոր Nicola Pecorini
Երաժշտություն Ջորջ Ֆենթոն
Մոնտաժ Mick Audsley
Նկարահանման վայր Բուխարեստ
Կինոընկերություն MediaPro Studios
Տևողություն 107 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Զրոյի թեորեմը» (անգլ.՝ The Zero Theorem), Գիլլիաամ Տերրիի ֆանտաստիկ ֆիլմը[5], սցենարիստ Փետ Ռեշին: Ներառված է Վենետիկի 70-րդ կինոփառատոնի հիմանական մրցույթում[6], որտեղ ցուցադրվել է 2013 թվականի սեպտեմբերի 2-ին: Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 2-ին[7]: 2014 թվականի հունիսի 14-ին Տերրին անձամբ գնացել է Մոսկվա, որպեսզի ֆիլմը ներկայացնի Luxury Village-ի հանդիսատեսին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային գիտակ Քոհեն Լետը սպասում է աստվածային հեռախոսազանգի, որն իրեն պետք է հայտնի իր կյանքի նպատակը, և թե որն է իր յուրահատուկ նշանակությունը: Որպեսզի զանգը բաց չթողնի` Քոհենը ղեկավարությանը խնդրում է տանն աշխատել: Քոհենն ապրում է մի կիսաքանդ տաճարում: Ղեկավարությունը Քոհենին տալիս է ապշեցուցիչ դժվար առաջադրանք` «Զրոյի թեորեմը», որի լուծման ժամանակ խելագարվել էին շատ գիտնականներ: Լուծումն այնքան բարդ է դառնում, որ Լետը կորցնում է համբերությունը և թողնում աշխատանքը: Գիտնականին ոգեշնչելու համար` ղեկավարությունը Քոհենի մոտ է ուղարկում վարձված պարուհի Բեյնսլիին: Աղջիկը Քոհենին գրավում է վիրտուալ աշխարհներով, որն էլ իր հերթին նվազեցնում է նրա աշխատունակությունը: Դրա համար ղեկավարությունը ուղարկում է նաև Բոբին, որպեսզի կառավարի և բարելավի աշխատանքի ընթացքը: Բոբը առավելագույն չափով անկեղծ է Քոհենի հետ, նա պատմում է, որ Բեյնսլին հոգեբան է և ով էլ լինի, վարձված է Մենկոմի գլխավորությամբ` թեորեմի լուծման արդյունքին հասնելու համար: Հենց այդ թեորեմը, ինչպես պարզվում է, պետք է ապացուցի, որ այն ինչ կենդանի է, առաջացել է անհեթեթ սխալի պատճառով: Պարզվում է, որ Քոհենը, սպասելով Աստծո զանգին, ամբողջ ժամանակը անց է կացնում աշխատելով այն փաստերի վրա, որ Աստված գոյություն չունի: Քոհենը, ամբողջությամբ ուժասպառ լինելով, միանում է համաշխարհային սերվերին` Բեյնսլիի նվիրած վիրտուալ կոստյումի շնորհիվ: Տվյալների արխիվի հետ կապվելով` այնտեղ հանդիպում է իր ղեկավարությանը: Այնտեղ նա հասկանում է, որ ամբողջ կյանքում ցանկանալով իմանալ իր նշանակությունը, նա` Քոհեն Լետը, եղել է փակված և ոչինչ չի ձեռնարկել: Իսկ Զրոյի թեորեմը ընդհանրապես հնարավոր չէ ապացուցել: Այնուամենայնիվ` նոր տիեզերաբանության շրջանակներում փորձ է կատարվել լուծել այդ թեորեմը:[8]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քրիստոֆ Վալց Քոհեն Լետ[9][10] Քոհեն Լետ[9][10]
Տերրի Մելանի Բեյնսլի[11][10] Բեյնսլի[11][10]
Դևիդ Թյուլիս Ջոբի[11][10] Ջոբի[11][10]
Լուկաս Հեջես Բոբ[11][10] Բոբ[11][10]
Մեթ Դեյմոն Կառավարիչ[12][10] Կառավարիչ[12][10]
Թիլդա Սվինթոն Շրինկ-Ռոմ[11][10] բժիշկ Շրինկ-Ռոմ[11][10]
Սանջիվ Բհասկար բժիշկ 1[12][10]
Պետեր Ստորմարե բժիշկ 2[12][10]
Բեն Ուիշոու բժիշկ 3[13][10]
Էմիլ Հոսթինա կլոն 1[10]
Պավլիկ Նեմես կլոն 2[10]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը գրել է Փետ Ռեշինը:

Ֆիլմի ստեղծումը սկսվել է 2009 թվականի մայիսին, սակայն 2009 թվականի հուլիսին Գիլլիամը հրաժարվել է նկարահանումներից, հայտարարելով, որ «Դոկտոր Փարնասոսի երևակայությունը» և «Այն մարդը, ով սպանեց Դոն Կիխոտին» ֆիլմերի աշխատանքները ավելի շատ ժամանակ պահանջեցին, քան ինքը նախատեսել էր[14]:

Ապա հայտնի դարձավ, որ ֆիլմը, այնուամենայնիվ, կնկարահանվի և գլխավոր դերում հանդես կգա Քրիստոֆ Վալցը: Հենց ինքը` ռեժիսորը, այդ մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Ֆիլմի աշխատաքների նախապատրաստումը սկսվել է Ռումինիայում: Գիլլիամը մտադիր էր նկարահանումները սկսել 2012 թվականի նոյեմբերի 22-ին: Վալցը նաև հանդես է եկել որպես նախագծի պրոդյուսեր[15]:

Ֆիլմում գլխավոր դերը կարող էր դերակատարել Բիլի Բոբ Տորնտոնը[16]:

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինչև ֆիլմի ցուցադրումը, այն համեմատվել է «Բրազիլիա» ֆիլմի հետ[17].
  • Գլխավոր հերոսի անունը` Qohen Leth, բառախաղ է Qoheleth-ից (եբրայերեն ժողովողի անվանում) և քոհեն (հրեական քահանա):
  • Ֆիլմում ներկայացված են մի քանի պարոդիական պաշտամունքներ, ինչպիսիք են օրինակ «Բեթմեն-ներվողի եկեղեցին» և «Խելամիտ դիզայնի եկեղեցին»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt2333804/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/the-zero-theorem
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=211500.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://bbfc.co.uk/releases/zero-theorem-film
  5. Обзор на фильм Теорема Зеро
  6. «Venice film festival 2013: the full line-up» (անգլերեն)։ The Guardian։ 2013-07-25։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-20-ին։ Վերցված է 2013-07-25 
  7. The Zero Theorem (2013), Release Info // Сайт imdb.com
  8. Фатеев Е. Г., Теорема «Зеро» и Антиантропный принцип, В трудах международной научно-практической конференции: Наука сегодня: Проблемы и пути решения- Вологда, 30 марта 2016 г (Альтернативная ссылка на текст статьи в pdf формате — Размер 557 КБ).
  9. Fleming Mike (14 августа 2012)։ «UPDATE: Toronto: Terry Gilliam Confirms Christoph Waltz For 'Zero Theorem'»։ deadline.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-23-ին։ Վերցված է 13 October 2012 
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 «Dreams: The Zero Theorem»։ smart.co.uk։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-23-ին։ Վերցված է 3 December 2012 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Fleming Mike (1 октября 2012)։ «Terry Gilliam Sets David Thewlis, Tilda Swinton For 'The Zero Theorem'»։ deadline.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-23-ին։ Վերցված է 13 October 2012 
  12. 12,0 12,1 12,2 Fischer Russ (10 октября 2012)։ «Matt Damon, Peter Stormare, and Sanjeev Bhaskar Join Terry Gilliam's 'The Zero Theorem'»։ slashfilm.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-23-ին։ Վերցված է 13 October 2012 
  13. Humphries-Brooks Lauren (12 октября 2012)։ «Ben Whishaw Will Cameo In Terry Gilliam’s The Zero Theorem»։ wegotthiscovered.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-23-ին։ Վերցված է 13 October 2012 
  14. Terry Gilliam Scraps His Sci-Fi Project Zero Theorem — FirstShowing.net.
  15. Кристоф Вальц снимется в новом фильме Терри Гиллиама(ռուս.).
  16. slashfilm.com — Script Review: Terry Gilliam’s Upcoming Sci-Fi Thriller, The Zero Theorem(անգլ.).
  17. А. Гагинский. Рецензия // Мир фантастики. — 2014. — №8 (132). - С. 42.