Մելանի Թիերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելանի Թիերի
ֆր.՝ Mélanie Thierry
Mélanie Thierry Césars 2011.jpg
Ծնվել էհուլիսի 17, 1981(1981-07-17)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրՍեն-Ժերմեն-ան-Լե, Իվելին, Իլ-դը-Ֆրանս
ՔաղաքացիությունFlag of France (1958–1976).svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Raphaël?
Պարգևներ և մրցանակներ

Մելանի Թիերի (ֆր.՝ Mélanie Thierry, հուլիսի 17, 1981(1981-07-17)[1][2], Սեն-Ժերմեն-ան-Լե, Իվելին, Իլ-դը-Ֆրանս), ֆրանսիացի դերասանուհի, որը ստացել է համաշխարհային ճանաչում «Մեր դարաշրջանի Բաբելոնը» ֆիլմում դերից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանի Թիերին սկսել է մոդելի կարիերան վաղ հասակում։ Հետո սկսել է նկարահանվել ֆրանսիական ֆիլմերում, որոնք ճանաչում չեն ստացել երկրի սահմաններից դուրս։ 17 տարեկան հասակում Մելանին խաղացել է աղջկա դեր «Լեգենդ դաշնակահարի մասին» ֆիլմում։ Նրա առաջին հոլիվուդյան ֆիլմը դարձել է «Մեր դարաշրջանի Բաբելոն» ֆանտաստիկ ֆիլմը, որտեղ Մելանին մարմնավորել է Ավրորայի դերը[4]։ Թենեսի Ուիլյամսի «Տիկնիկ» (Baby Doll) պիեսի փարիզյան բեմադրությունում գլխավոր դերի համար Թիերին 2009 թվականին անվանակոչվել է Մոլիերի մրցանակի։

2010 թվականին Մելանին դարձել է «Belle d’Opium» օծանելիքի գովազդային արշավի դեմքը։ «Belle d’Opium»-ը «Yves Saint Laurent»-ի բուրմունքի նոր վարկածն է։ Գովազդային հոլովակում նա կատարեց զգացմունքային պար, որը բեմադրվել էր պարուսույց Աքրամ Խանի կողմից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականից Մելանին փաստացի ամուսնացած է երգիչ և դերասան Ռաֆայել Արոշի հետ (ծնված 1975 թվականին)։ Զույգն ունի երկու որդի` Ռոմանը (ծնված 2008 թվականի 24 մայիսին) և Ալյոշան (ծնված 2013 թվականի 31 դեկտեմբերին)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 Ամերիկյան L’amerloque Հենրիետտա
1998 Լեգենդ դաշնակահարի մասին La leggenda del pianista sull’oceano աղջիկ
1999 Քվազիմոդո Quasimodo d’El Paris Ագնես/Էսմերալդա
2000 Հակադրության օրենք Canone Inverso Սոֆի Լեվի
2001 Օգոստոսի 15 15 août Ջուլի
2002 Ժոժո-կարտոֆիլ Jojo La Frite Կամիլա
2003 Վերջին թագավորը Charles II: The Power and The Passion Լուիզա Ռենե դը Քերուալ
2007 Պլուտոնի-239 Pu-239 Դանա
2007 Կրիսալիս Chrysalis Մանոն
2008 Մեր դարաշրջանի Բաբելոնը Babylon A.D. Ավրորա
2008 Լարգո Վինչ` Սկիզբ Largo Winch Լեա/Նաոմի
2009 Ճանապարհ ընկնելուց առաջ Le Dernier pour la route Մագալի
2010 Դը Մոնպանսիե Արքայադուստրը La Princesse de Montpensier Մարի դը Մոնպանսե
2012 Ես ավելի լավը կդառնամ Ombline Օմբլինա
2012 Ինչպես եղբայրներ Comme des frères Չարլի
2012 Հենրիխ 5-րդ Henry V (The Hollow Crown) Եկատերինա Վալուա
2011 Անավարտ վեպ Impardonnables Ալիսա
2013 Ռիշար Քեմփի այլ կյանքը L’Autre Vie de Richard Kemp[5] Hélène Batistelli
2013 Զեռոյի թեորեմը The Zero Theorem Բեյնսլի
2015 Գեղեցկության թագավորություն Le règne de la beauté Ստեֆանի
2015 Իդեալական օր A Perfect Day Սոֆի
2015 Ես սրիկա չեմ Je ne suis pas un salaud Կարին
2016 Պարուհի La danseuse Գաբրիել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  3. http://www.france-phaleristique.com/oal_promo_17-01-2013.htm
  4. «Mélanie Thierry»։ Biography։ allmovie։ Վերցված է 2011-04-19 (չաշխատող հղում)
  5. Другая жизнь Ришара Кемпа (L’Autre vie de Richard Kemp), Режиссёр: Жерминаль Альваре Archived 2014-01-06 at the Wayback Machine., Московский Международный кинофестиваль