Ժողովող
Ժողովող
բիբլիական եբրայերեն՝ מגלת קהלת
| |
|---|---|
| Հեղինակ | Qohelet? |
| Տեսակ | կրոնական գիրք և Աստվածաշնչի գիրք |
| Ժանր | wisdom literature? |
| Կազմված է | Ժողովող 1, Ժողովող 2, Ժողովող 3, Ժողովող 4, Ժողովող 5, Ժողովող 6, Ժողովող 7, Ժողովող 8, Ժողովող 9, Ժողովող 10, Ժողովող 11 և Ժողովող 12 |
| Մասն է | Hamesh Megillot?, Կտուվիմ, Հին Կտակարան և Sapiential Books? |
| Բնօրինակ լեզու | Late Biblical Hebrew? և եբրայերեն[1] |
| Նախորդ | Առակներ |
| Հաջորդ | Երգ երգոց |
| Վիքիդարան | Ժողովող |
Ժողովող (եբրայերեն՝ קהלת , Կոհելեթ. հին հունարեն՝ Εκκλησιαστής , Եկլեզիաստես), Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գրքերից մեկը, պատկանում է իմաստության գրքերի թվին։ Ըստ հուդայականության և քրիստոնեական ավանդության գրքի հեղինակը Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնն է։ Սակայն ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով գիրքը գրվել է մ.թ.ա. IV-III դդ.։ Գիրքն ըստ բնույթի իմաստուն մտքերի, կյանքի, մահվան, երջանկության, մարդկային գործունեության տարբեր ոլորտների մասին խորհրդածությունների հավաքածու է։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի հեղինակը իրեն կոչում է «Ժողովող» (Դաւթի որդու՝ Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Ժողովողի խօսքերը (ա։1))։ Ըստ ուսումնասիրողների, այդ անունը, հավանաբար, մատնանշում է Սողոմոնի կյանքի երկու իրադարձություններ, որոնց մասին հիշատակվում է Հին Կտակարանում։ Առաջին դրվագն այն է, երբ Սողոմոնը իմաստություն է ստացել Գաբավոնում, «բազմամարդ ժողովրդի մեջ» (Գ Թագ., գ։8), երկրորդը՝ երբ Երուսաղեմի տաճարի օծման առթիվ ժողովել է իսրայելցիներին ու օրհնել ժողովրդին՝ ժողովը (քահալ) (Գ Թագ, ը։2 և 14)[2]։
Ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը գրված է հանգավոր արձակով, բազմաթիվ զուգահեռականություններով ու տարբեր ձևերի մեջ առնված միևնույն գաղափարի կրկնությամբ։ Նախադասությունները սովորաբար երկար են և խճճված։ Կան սիրելի բառեր ու արտահայտություններ («ունայն է», «արեգակի ներքո», «իմաստություն»)[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wikitólica (իսպ.) — 2025. — ISSN 3101-7339 — Católica Wikitólica doi:Enciclopedia Católica Wikitólica
- ↑ Գ. Դարբինյան, Ներածություն Հին Կտակարանի, Էջմիածին, 2000, էջ 211։
- ↑ Նույնը, էջ 217։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովող» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովող» հոդվածին։ |
| ||||||||||||||||