Զոլտան Ամբրուշ
Զոլտան Ամբրուշ հունգ.՝ Ambrus Zoltán | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1861 |
Ծննդավայր | Դեբրեցեն, Հունգարիա |
Վախճանվել է | փետրվարի 28, 1932[1] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, գրական քննադատ և թատերական քննադատ |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան (1886), Բուդապեշտի համալսարան (1881) և Կոլեժ դե Ֆրանս (1886) |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Նյուգաթ |
Ամուսին | Gizella Tormássy? և Etelka Benkő? |
Զավակներ | Gizella Ambrus? |
![]() |
Զոլտան Ամբրուշ (հունգ.՝ Ambrus Zoltán, փետրվարի 22, 1861, Դեբրեցեն, Հունգարիա - փետրվարի 28, 1932[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, քննադատ, թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոլտան Ամբրուշը ծնվել Դեբրեցենում երկաթուղային ծառայողի ընտանիքում։ Բուդապեշտի համալսարանում ուսումնասիրել է իրավաբանություն։ Ավելի ուշ, արդեն որպես սկսնակ գրականագետ, մեկնել է Փարիզ, որտեղ անցնում է ֆրանսիական գրականության լայն դասընթաց Կոլեժ դե Ֆրանսում և Սորբոնի համալսարանում։ Այնուհետև վերադառնալով հայրենիք՝ Ամբրուշն ամբողջովին նվիրվել է գրական գործունեությանը[2]։
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբրուշի գրչին են պատկանում «Միդաս թագավորը», «Կասկած», «Ժիրոֆլեն և Ժիրոֆլյան», «Սեպտեմբեր» և այլ վեպեր։ Հայտնի է նաև որպես դրամատուրգ, գրականագետ, քննադատ, թարգմանիչ, որը հունգար ընթերցողին ծանոթացրել է Գյուստավ Ֆլոբերի, Օնորե դը Բալզակի, Գի դը Մոպասանի, Անատոլ Ֆրանսի երկերին։ Սակայն Ամբրուշի ստեղծագործության մեջ նշանակալից տեղ է գրավում նովելը։ Հենց այս ժանրում ավելի հստակորեն դրսևորվեց Ամբրուշ արձակագրի բոլոր արժանիքները՝ պատմելու կուռ կառուցվածք, մտքի աֆորիստիկ պարզություն, հոգեբանական ստուգություն։
Զոլտան Ամբրուշի նովելները լույս են տեսել գրողի կենդանության օրոք բազմաթիվ ժողովածուներով[2]։
Զոլտան Ամբրուշը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատահար Տենբրինկի հետ։ Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 50-61։ Ռուսերենից թարգմանեց Արմեն Մկրտչյանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 49։
|
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Փետրվարի 28 մահեր
- 1932 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հունգարացի արձակագիրներ
- Հունգարացի գրականագետներ
- Ֆրանսերենից հունգարերեն թարգմանիչներ
- Հունգարացի դրամատուրգներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի խմբագիրներ
- Հունգարացի թարգմանիչներ