Զենյա Լարսսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զենյա Լարսսոն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 2, 1922(1922-04-02)
ԾննդավայրԼոձ, Łódź Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 4, 2007(2007-09-04) (85 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա[1]
ԳերեզմանJudiska församlingens södra begravningsplatsen[2]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԿոնստֆակ
Մասնագիտությունգրող և քանդակագործ

Զենյա Շայնա Լարսսոն (շվեդ.՝ Zenia Szajna Larsson, ծննդյամբ` Մարչինկովսկի, ապրիլի 2, 1922(1922-04-02), Լոձ, Łódź Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - սեպտեմբերի 4, 2007(2007-09-04), Ստոկհոլմ, Շվեդիա[1]), Հոլոքոստը վերապրած ծնունդով Լեհաստանից շվեդ գրող և քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենիա Մարչինկովսկին ծնվել է 1922 թվականին Լոձում, վարսահարդարի ընտանիքում։ Մայրը մահացել էր, երբ նա ինը տարեկան է եղել։ 1937 թվականին հայրը կրկին ամուսնացել է։ 1940 թվականին գերմանական զորքերը գրավել են Լոձը, և Զենյայի ընտանիքը բանտարկվել է գետտոյում։ 1940–1944 թվականներին Զենյան գտնվել է Լոձի գետտոյում, որտեղ էլ մահացել է նրա հայրը։ 1944 թվականին Զենյան և նրա խորթ մայրը տեղափոխվել են Օսվենցիմում, այնտեղից` Բերգեն-Բելզեն։ Զենյայի խորթ մայրը մահացել է 1945 թվականին բրիտանական զինված ուժերի կողմից ճամբարի ազատագրումից 10 օր անց։ Զենյան ողջ լինելով գտնվել է ծանր վիճակում և եղել է ծայրահեղ ուժասպառ։ Շվեդիայի Կարմիր խաչի ներկայացուցիչները նրան տեղափոխել են Մալմյո` բուժման[3]։

Զենյան, ով մանկուց սիրել է նկարչություն, Շվեդիայում ընդունվել է Արվեստի ակադեմիա, որտեղ քանդակագործություն է սովորել Էրիկ Գրատի մոտ։ 1952 թվականին Ակադեմիան ավարտելուց հետո նա աշխատել է տարբեր նյութերով` փայտով, գիպսով, մարմարով և թրծակավով։ Ի թիվս այլ բաների, նա ստեղծել է մի շարք քանդակագործական դիմանկարներ, այդ թվում՝ Աստրիդ Լինդգրենին։

1950 թվականին ամուսնացել է ինժեներ Պիեռ Ակսել Լարսսոնի հետ, որի հետ ապրել է մինչև նրա մահը` 1994 թվականը[3]։

Այն մասին, թե ինչ է տեղի ունեցել համակենտրոնացման ճամբարներում, Զենյա Լարսոնը կարողացել է խոսել և գրել միայն երկար տարիներ անց։ 1960 թվականին նա հրապարակել է Skuggorna vid träbron ինքնակենսագրական վեպը, որը դարձել է եռերգության առաջին մասը, որտեղ պատմում է Պաուլա Լևին անունով մի աղջկա և նրա սարսափելի փորձի մասին։ Առաջին մասի իրադարձությունները տեղի են ունենում Լոձում, երկրորդում՝ «Lång är gryningen»-ում (1961), պատմում է Բերգեն-Բելզենի և նրա ազատագրման մասին. երրորդում՝ «Livet till mötes» (1962), Շվեդիա վերադառնալու և հարմարվելու դժվարությունների մասին։ Բացի եռերգությունից, Լարսոնը գրել է ևս տասը վեպ, ինչպես նաև մի շարք նովելներ, էսսեներ և ռադիոպիեսներ[3]։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներն են եղել հրեաների ճակատագիրը 20-րդ դարի կեսերին և փախստականների փորձը Շվեդիայում[4]։

Զենյա Լարսսոնը մահացել է 2007 թվականին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lisbeth Larsson. «Zenia Szajna Larsson». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).