Զեմֆիրա Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զեմֆիրա Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1936 (88 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Զեմֆիրա Սամսոնի Բարսեղյան (օգոստոսի 31, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1983), պրոֆեսոր (1991)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զեմֆիրա Բարսեղյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 31-ին՝ Երևանում։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հետագայում ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը (1958, Գեորգի Սարաջևի դասարան)[1]։ 1964 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում, 1985-1993 թվականներին եղել է ամբիոնի վարիչ։ Մենահամերգներով հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի և անսամբլների հետ, նաև Ժան Տեր-Մերկերյանի հետ։
Մասնակցել է հեղինակավոր մրցույթների, արժանացել է մրցանակների։
Որպես մենակատար և նվագակցող Զեմֆիրա Բարսեղյանը հանդես է եկել Հունգարիայում, Բուլղարիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր։
![]() |
Զեմֆիրա Բարսեղյանի կատարումներն առանձնանում են երաժշտականությամբ, թեմատիկ նյութի խոր զգացողությամբ, կառուցվածքային ձևի
ճշմարիտ ընկալմամբ։ - [2]
|
![]() |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Զեմֆիրա Բարսեղյան
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջեր 122–123.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |