Զդենկա Բրաուներովա
| Ի ծնե | չեխ․՝ Zdislava Rosalia Augusta Braunerová |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 9, 1858[1][2][3][…] |
| Ծննդավայր | Պրահա, Ավստրիական կայսրություն[2][4][5][…] |
| Վախճանվել է | մայիսի 23, 1934[1][2][3][…] (76 տարեկան) |
| Մահվան վայր | Մալա Ստրանա[6][7] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարչուհի, գրաֆիկական դիզայներ, գծանկարիչ, տպագրիչ, դիզայներ, նկարազարդող, վիզուալ արտիստ, ազգագրագետ և exlibrist |
| Թեմաներ | Կերպարվեստ[2], գեղանկարչություն[2] և գրաֆիկա[2] |
| Ներշնչվել է | Ամալյա Մանեսովա, Սոբեսլավ Պինկաս և Antonín Chittussi? |
| Անդամակցություն | Mánes Union of Fine Arts? |
| Հայր | František August Brauner? |
| Մայր | Augusta Braunerová?[8] |
| ստորագրություն | |
Զդենկա Բրաուներովա կամ Զդենկա (իսկական անունը՝ Զդիսլավա Ռոզալինա Ավգուստա Բրաուներ, չեխ․՝ Zdenka Braunerová, ապրիլի 9, 1858[1][2][3][…], Պրահա, Ավստրիական կայսրություն[2][4][5][…] - մայիսի 23, 1934[1][2][3][…], Մալա Ստրանա[6][7]), 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայտնի չեխ նկարիչ, գծանկարիչ, մանկական նկարազարդման դասական, յուգենդ ոճի վարպետ։ Չեխական մանկական գրքի ստեղծողներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զդենկա Բրաուներովան ծնվել է Պետական խորհրդի անդամ, hաջողակ փաստաբան Ֆրանտիշեկ Օգոստոս Բրաուների ընտանիքում[9]։ Նկարչության նկատմամբ նրա տաղանդը դրսևորվել է դեռ վաղ տարիքից։ Ծնողները Զդենկային սովորելու են ուղարկել Ամալյա Մանեսովայի մոտ, ով, տեսնելով աշակերտուհու տաղանդը, իր ժամանակի մեծ մասը նվիրել է Զդենկային։ Ավելի ուշ նա շարունակել է գեղանկարչություն սովորել Կանանց բարձրագույն դպրոցում, Սոբեսլավ Պինկասի ղեկավարությամբ։ Ժամանակի ընթացքում Զդենկան դարձել է բազմակողմանի նկարիչ, զբաղվել է գեղանկարչությամբ և գծանկարչությամբ, դեկորատիվ կիրառական արվեստով և ապակու ձևավորմամբ։ Եղել է նաև հիանալի բնանկարիչ[10]։
Նկարչի համար ոգեշնչման աղբյուր դարձավ Փարիզը, որտեղ նա բնակվել է 1881-1893 թվականներին տարեկան մի քանի ամիս։ Սովորել է Կոլարոսի ակադեմիայում, մասնակցել մշակութային կյանքին, ծանոթացել գեղարվեստի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների հետ (Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդել, Մորիս Մետերլինկ, Անատոլ Ֆրանսի և այլն), եղել է Չեխիայի արվեստի դեսպան Ֆրանսիայում և կարևոր դեր խաղացել դարասկզբին չեխական մշակույթի զարգացման գործում։ Հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենը նրա հրավերով 1905 թվականին այցելել է Բոհեմիա և Մորավիա։
1897 թվականին նա ձևավորել է Վ. Մշրտիկի «Մայիսյան հեքիաթ» գիրքը, որը դարձել է մանկական գրականության և նկարազարդման դասական օրինակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Miloslav Vlk, Zdenka Braunerová (1858 – 1934), Středočeské muzeum, 2004 80-239-2818-X
- František Kožík, The Life Story of Painter Zdenka Braunerová and the People Around Her, a two-part biographical novel:
- Na křídle větrného mlýna (On the Wing of the Windmill), Edice Klíč, 1989 80-202-0057-6
- Neklidné babí léto (Restless Gossamer), Edice Klíč, 1990 80-202-0063-0
- Milena Lenderová, Zdenka Braunerová, Mladá fronta, Prague 2000 80-204-0868-1
- Prokop H. Toman, Zdenka Braunerová - Popisný seznam grafického díla (A descriptive list of graphic works), Státní nakladatelství krásné literatury an umění, Prague, 1963
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 4 5 6 7 8 9 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 Wittlich P. Braunerová [née Braun, Zdenka] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T010998
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- 1 2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých u sv. Petra a Pavla na Vyšehradě, sign. VYŠ Z8, s. 171 — Vol. VYŠ Z8. — P. 171.
- 1 2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých u Panny Marie Vítězné na Malé Straně, sign. PMV Z6, s. 163 — Vol. PMV Z6. — P. 163.
- ↑ Generální heslář Biografického slovníku českých zemí (չեխերեն)
- ↑ Brief biography Արխիվացված 2019-10-26 Wayback Machine @ Roztoky.com
- ↑ Braunerová Zdenka
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զդենկա Բրաուներովա» հոդվածին։ |
| ||||||||||||





