Ամալյա Մանեսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամալյա Մանեսովա
Amalie Manesova 1837.jpg
Բնօրինակ անունչեխ․՝ Amalie Mánesová
Ծնվել էհունվարի 21, 1817(1817-01-21)[1][2][3][…]
Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[1][4]
ԵրկիրFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն և Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Մահացել էհուլիսի 4, 1883(1883-07-04)[1][4] (66 տարեկան)
Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն
Մասնագիտություննկարչուհի, ուսուցչուհի և գծանկարիչ
Commons-logo.svg Amalie Mánesová Վիքիպահեստում

Ամալյա Մանեսովա (չեխ․՝ Amalie Mánesová, հունվարի 21, 1817(1817-01-21)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[1][4] - հուլիսի 4, 1883(1883-07-04)[1][4], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]), չեխ բնանկարիչ և ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալյա Մանեսովան ծնվել է արվեստագետների հայտնի ընտանիքում։ Նկարիչներն էին նրա հայրը՝ Անտոնին Մանեսը, եղբայրները՝ Գվիդո և Յոզեֆ Մանեսները, Նկարչի հորեղբայրը՝ Վենզել Մանեսը, Պրահայի գեղարվեստի ակադեմիայի տնօրենն էր։ Ամալիան նկարչության իր առաջին դասերը վերցրել է բնանկարիչ հորից։ Թեև Ամալիան ի սկզբանե ցանկանում էր զբաղվել ֆիգուրատիվ և դիմանկարային գեղանկարչությամբ, նրա հայրը որոշեց, որ բնանկարն ավելի հարմար է կնոջ համար։

1843 թվականին՝ հոր մահից հետո, Ամալյան ստանձնեց նրա հիմնած նկարչական դպրոցի ուսուցման գործի մեծ մասը։ Իր ժամանակի և ջանքերի մեծ մասը Ամալյա Մանեսովան նվիրեց հարուստ արիստոկրատներին դասավանդելուն և իր եղբայրներին աջակցելուն։

1853 թվականին բացել է նկարչական մասնավոր դպրոց ազնվական և միջին ընտանիքների կանանց և աղջիկների համար։ Նրա հայտնի ուսանողներից էր Զդենկա Բրաուներովան։

1950-ականների վերջերին նա իր եղբայրների հետ ապրում էր Աերենթալների ընտանիքում՝ Ռաֆ Ռոք ամրոցում, որտեղ նկարչություն էր սովորեցնում կոմսուհուն։ Հասույթով նա օգնում էր եղբայրներին, ովքեր ֆինանսական խնդիրներ ունեին այն ժամանակվա գեղարվեստական ​​շրջանակներում չհասկացվելու պատճառով։ Նա շատ ավելի գործնական էր, քան նրանք և երկար ժամանակ հոգ էր տանում տնային տնտեսության մասին։

Ամալիան հիանում էր Յոզեֆի տաղանդով, ուղեկցում էր նրան Մյունխեն տանող ճանապարհին, փող էր ուղարկում և խրախուսում ավելի ակտիվ ու խնայող լինել։ Երբ Յոզեֆը սիրահարվեց սպասուհի Ֆրանտիսկա Շլովիչկովային և որոշեց ամուսնանալ նրա հետ, Ամալիան կտրականապես դեմ էր դրան։ Նա կարծում էր, որ շնորհալի եղբայրը կհայտնվի աղքատ ընտանիքում, որտեղ փողի բացակայությունը թույլ չի տա նրան ստեղծագործել։ Արդյունքում նա խզեց հարաբերությունները եղբոր հետ և դադարեց ֆինանսապես օգնել, չնայած Ֆրանտիսկան և Յոզեֆն արդեն երեխայի էին սպասում։ Դա կործանեց Ջոզեֆի կյանքը։

Շատ տարիներ անց Ամալիան ծանր հիվանդ Յոզեֆին մեծ դժվարությամբ Հռոմից վերադարձրեց Պրահա և խնամեց նրան մինչև մահը (1871 թվական)։ Ամալյա Մանեսովան հրաժարվել է Վացլավ Լևիի ամուսնության առաջարկից և մինչև կյանքի վերջ ամուսնացած չի եղել։ Հանկարծամահ է եղել 1883 թվականին սրտի հիվանդությունից։ Թաղված է Պրահայում՝ Օլշանի գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալիան սեփական գործեր քիչ ունի. Նկարչություն է սովորել միայն հոր մոտ և հեռու էր այն ժամանակվա մոդայից։ Նրա բնանկարները արված են ռոմանտիկ ոճով։ Նրա կալվածքում մոտ հիսուն էսքիզներ են հայտնաբերվել։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]