Jump to content

Զբոսաշրջությունը Շվեյցարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որպես զբոսաշրջության ավանդական երկիր՝ Շվեյցարիան այս ոլորտում ամուր դիրքեր ունի Եվրոպայում[1]։ Զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներիի, երկաթուղիների և ճանապարհային ցանցերի առկայությունը՝ զուգորդված գեղատեսիլ բնությամբ և բարենպաստ աշխարհագրական դիրքով, ապահովում է զգալի թվով զբոսաշրջիկների ներհոսքը երկիր։ Հիմնական զբոսաշրջիկները գերմանացիներ են, ամերիկացիներ, ճապոնացիներ, իսկ վերջին տարիներին նաև ռուսներ, հնդիկներ և չինացիներ[2]։ Ազգային եկամտի 15%-ը ստացվում է զբոսաշրջությունից։

Ալպերը զբաղեցնում է Շվեյցարիայի ողջ տարածքի 2/3-ը և տարեկան գրավում է հազարավոր բացօդյա էնտուզիաստների երկիր։ Երկրի ամենաբարձր կետը գտնվում է Պենինյան Ալպերում և կոչվում է Պիկ Դուֆուր (4634 մ)։ Շվեյցարիայում են գտնվում նաև Եվրոպայի ամենաբարձր երկաթուղային կայարանը՝ Յունգֆրաուն, ծովի մակարդակից 3454 մետր բարձրության վրա, և Եվրոպայի ամենաբարձր գարեջրի գործարանը՝ Մոնշտեյնը՝ 1600 մ բարձրության վրա։ Շվեյցարիայի տնտեսության կարևոր մասն ապահովում է զբոսաշրջությունը, որը հիմնված էտեղական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման վրա[3]։ Շվեյցարիայի բյուջեն զբոսաշրջությունից ստանում է տարեկան 1,5 միլիարդ դոլար։ Switzerland Tourism-ը ազգային մարքեթինգային ընկերություն է, որը միտված է Շվեյցարիան միջազգային զբոսաշրջության հարթակներում գովազդելուն, ինչպես նաև առաջարկում է որպես գործարար հանդիպումների վայր[4]։ Շվեյցարիայի ամենահայտնի զբոսաշրջային քաղաքներն են՝ Ցյուրիխը, Բեռնը, Լյուցեռնը, Բազելը, Ժնևը։

Լեռնադահուկային հանգստի գոտիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստի գոտիները շատ զարգացած են։ Երկրի կենտրոնական, հարավային և արևելյան հատվածներում գործում են մեծ պահանջարկ վայելող հանգստավայրեր՝ Սանկտ Մորից, Դավոսը և Զերմատը, Ինտերլակեն, Լեյքերբադ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննեսի վանքը հին Բենեդիկտյան վանք է, որը գտնվում է Շվեյցարիայի Մյուստաիր գյուղում։ 1983 թվականին հաստատվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձան։ Սուրբ Հովհաննեսի վանքը Կարոլինգյան դարաշրջանի շատ լավ պահպանված վանք է։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Շվեյցարիայում գրանցված են եղել 4967 հյուրանոցներ և զբոսաշրջային բազաներ։ Այդ հյուրընկալ հաստատությունները համալրված էին 128 000 համարներով (սենյակներ), 240000 մահճակալներով։ Նախորդ՝ 2005 թվականի համեմատ այս հաստատություններում զբաղված էղել են 41,7%-ը (2005 թվականին՝ 39,7%): Հյուրանոցների ընդհանուր թվի 14%-ը գտնվում է Գրաուբյունդեն շրջանում, 12%-ը՝ Վալե շրջանում, 12%-ը՝ Արևելյան Շվեյցարիայում, 11%-ը՝ Կենտրոնական Շվեյցարիայում և 9%-ը՝ Բեռն կանտոնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. bfs.admin.ch, bazonline.ch 23 February 2018.
  2. Switzerland Tourism, "Swiss Tourism in Figures - 2007 PDF Արխիվացված 2012-03-31 Wayback Machine"
  3. Randonnées, Switzerland.com
  4. Susan Barton, Healthy living in the Alps: The origins of winter tourism in Switzerland, 1860-1914 (Manchester University Press, 2008).