Յունգֆրաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յունգֆրաու
Տեսակլեռ
Երկիր Շվեյցարիա
Վարչատարածքային միավորLauterbrunnen? և Fieschertal?
ԼեռնաշղթաJungfrau-Fiescherhorn Group?
Մասն էJungfrau-Aletsch protected area?
Բարձրությունը ծովի մակարդակից4158 մետր
Հարաբերական
բարձրություն
692 մետր
Նյութնստվածքային ապար

Յունգֆրաու (գերմ.՝ Jungfrau), Շվեյցարիայի ամենահայտնի լեռնագագաթներից մեկը; Բարձրությունը ծովի մակերևույթից 4158 մետր է։ Այդ ցուցանիշով երրորդ տեղն է գրավում Բեռնյան Ալպերում և Այգեր (գերմ.՝ Eiger) ու Մյոնխ (գերմ.՝ Mönch) սարերի հետ կազմավորում է լեռնագագաթային նշանավոր եռյակը[1]։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի դեկտեմբերի 13-ին Յունգֆրաու-Ալեչ-Բիչհորնի կազմում Յունգֆրաու լեռը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում՝ դառնալով Ալպյան լեռներում առաջին բնական օբյեկտը, որ ընդգրկվել է այդ ցանկում։

Լեռան անվանումն առնչվում է նրա ստորոտից ոչ հեռու գտնվող կուսանոցի ինտերլակենցի միանձնուհիների հետ (Յունգֆրաու՝ գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է կույս աղջիկ, օրիորդ)[2][3]։ Այդ անվանումով լեռն առաջին անգամ նշվել է 1577 թվականի տոպոգրաֆիկ քարտեզներից մեկում։ Դեպի Յունգֆրաուի գագաթ առաջին վերելքն իրականացրել են շվեյցարացիներ Յոհան Ռուդոլֆն ու Հիերոնիմ Մայերը՝ ուղեկցորդներ Յոզեֆ Բորտիսի և Ալոիս Ֆոլկերի հետ (ընդ որում՝ բարձրացել են Գրիմզելի կողմից)։ Այդ ժամանակից ի վեր ժողովրդի մեջ սարը երբեմն կատակով անվանում են Տիկին Մայեր։

1896-ից մինչև 1912 թվականը այստեղ կառուցվել է «Յունգֆրաու» երկաթուղին, որ ամենաբարձրադիրն է Եվրոպայում։ Եվ նրա վերջին կայարանը՝ «Եվրոպայի գագաթ» անվանումով, ամենաբարձրադիր կայարանն է մայրցամաքում։ Սարի վրա գտնվող աստղադիտարանի ու օդերևութաբանական կայանի դիտահարթակներից հիասքանչ տեսարան է բացվում՝ ընդգրկելով Եվրոպայի ամենաերկար սառցադաշտը՝ 24 կիլոմետր երկարություն ունեցող Ալեչը և Թուն լճի շուրջը սփռված հովիտը։ Հանրահայտ տեսարժան վայրերից է նաև Յունգֆրաուի սառցապալատը, որ գտնվում է Ալեչ սառցադաշտից 20 մետր ցած, ունի շուրջ 1000 քառակուսի մետր մակերես և սառույցից պատրաստված բազմաթիվ ուշագրավ ցուցանմուշներ։

Լեռան ստորոտին գտնվող Վենգեն գյուղը, մերձակա Մյուռենի, Գրինդելվալդի ու Լաուտերբրունենի հետ կազմավորում է լեռնադահուկային համբավավոր մի շրջան՝ Յունգֆրաու թոփ ռեգիոն անվանումով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Юнгфрау». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Daniel Anker: Jungfrau. Zauberberg der Männer (= Bergmonographie. 1). AS Verlag, Zürich 1996, ISBN 3-905111-08-X.
  • Peter Brunner: Jungfrau. 200 Jahre Jungfraugipfel. 125 Jahre Bergführerverein Lauterbrunnen. 100 Jahre SAC-Sektion Lauterbrunnen. Schlaefli & Maurer, Interlaken 2010, ISBN 978-3-85884-085-1.
  • Alphonse Daudet: Tartarin in den Alpen. Die Besteigung der Jungfrau und andere Heldentaten. AS Verlag, Zürich 2011, ISBN 978-3-909111-85-5.
  • Helmut Dumler, Willi P. Burkhardt: Viertausender der Alpen. 12., aktualisierte Auflage. Bergverlag Rother, München 2001, ISBN 3-7633-7427-2.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Юнгфрау». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Nathalie Henseler, NZZ am Sonntag. «Chratzerengrat und Schijen». Berge.ch. Արխիվացված է օրիգինալից 2014-12-11-ին. Վերցված է 2011-08-03-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Therese Hänni (2011-08-03). «1811 verlor die Jungfrau ihre Unschuld». 20minuten online. Վերցված է 2011-08-03-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]