Jump to content

Այգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգեր
Տեսակլեռ
Երկիր Շվեյցարիա
Վարչատարածքային միավորԲեռն
ԼեռնաշղթաJungfrau-Fiescherhorn Group?
Բարձրությունը ծովի մակարդակից3967 մետր
Հարաբերական
բարձրություն
361 մետր
Նյութկրաքար

Այգեր (գերմաներեն՝ Eiger), 3967 մ բարձրությամբ լեռ Շվեյցարիայում՝ Բեռնյան Ալպերում, Բեռնեզ Օբերլենդում[1]: Հարևանությամբ գտնվող Մյոնխ և Յունգֆրաու լեռների հետ ներկայացնում է շվեյցարական Ալպերի ամենաբնորոշ տեսարժան վայրերից մեկը: Մինչ Այգերի հյուսիսային կողմը կտրուկ վեր է խոյանում Գրինդելվալդի և Լաուտերբրունենի հովիտներից ավելի քան 3000 մ բարձրության վրա, հարավային կողմի լանջերը ծածկված են Յունգֆրաու-Ալեչ տարածքի մեծ սառցադաշտերով, որոնցով ձևավորվում է Ալպերի ամենասառցադաշտային շրջանը: Այգերի ամենաուշագրավ առանձնահատկությունը նրա 1800 մ բարձրությամբ հյուսիսային պատն է, որը կազմավորված է զառիթափ ժայռերով ու սառույցով և կոչվում է Eiger-Nordwand, Eigerwand կամ պարզապես Nordwand: Այդ պատը (նման է Տրիգլավի հյուսիսային պատին ) Ալպերի ամենամեծ հյուսիսային լանջն է[2]: Այդ հսկա լանջը բարձրանում է Քլայն Շայդեգ հանգստավայրի վերևում՝ համանուն լեռնանցքի վրա, որը երկու հովիտներ է միացնում։ Հյուսիսային պատի ստորոտում է գտնվում «Յունգֆրաու-Ալեչ-Բիչհորն» անունը կրող բնության հուշարձանը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Այգերը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1252 թվականին[3]: Առաջին հաջողված վերելքը իրականացվել է արևմտյան լանջով 1858 թվականի օգոստոսի 11-ին իռլանդացի Չարլզ Բարինգտոնի կողմից, որին օգնել են շվեյցարացի ուղեկցորդներ Քրիստիան Ալմերն ու Պետեր Բորենը: Հյուսիսային լանջը, որը համարվում է ամենադժվարամատչելին ու ամենավտանգավորը, առաջին անգամ հաղթահարվել է 1938 թվականին ավստրա-գերմանական արշավախմբի կողմից[4]:

Այգերը հաճախ է հիշատակվում ԶԼՄ-ներում՝ հիմնականում լեռնագնացային արշավախմբերի բազմաթիվ ողբերգությունների պատճառով: 1935 թվականից ի վեր առնվազն 64 լեռնագնաց է զոհվել՝ փորձելով մագլցել հյուսիսային լանջը, ինչի արդյունքում լեռն ստացել է գերմանական Մորդվանդ մականունը, որը ընդհանուր անվանման՝ Nordwand-ի (Հյուսիսային պատ) ածանցյալն է և բառացի թարգմանությամբ նշանակում է մարդասպան պատ[5]:

Այգերի հյուսիսային լանջը հաղթահարել են նաև սլովենացի լեռնագնացներ, որոնցից Ֆրանչեկ Կնեզը 1982 թվականին, 6 ժամ ժամանակով, կրկնել է Հեքմայրի վերելքի բացարձակ ժամանակային ռեկորդը[6]:

Այգերի միջով փորված թունելով է անցնում «Յունգֆրաու» անունը կրող երկաթուղին:

Այգեր, Մյոնխ և Յունգֆրաու լեռնագագաթները. 180° համայնապատկեր՝ դիտված Բեռնյան Ալպերի Կլայնե Շայդեգ լեռնանցքից
Այգեր, Մյոնխ և Յունգֆրաու լեռնագագաթները. 180° համայնապատկեր՝ դիտված Բեռնյան Ալպերի Կլայնե Շայդեգ լեռնանցքից


Այգերը, Մյոնխը և Յունգֆրաուն՝ դիտված Մենլիխենից
Այգերը, Մյոնխը և Յունգֆրաուն՝ դիտված Մենլիխենից


Գրականության և արվեստի գործերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Սարջենթ. Այգերը՝ դիտված Մյուրենից, 1870

Այգերը (հաճախ Յունգֆրաուի և Մյոնխի հետ) բազմիցս պատկերվել է կերպարվեստի գործերում:

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հենրիխ Հարեր - «Ճերմակ սարդը» // Heinrich Harrer. Die Weiße Spinne. Die Geschichte der Eiger-Nordwand. Ullstein, Berlin 1958[7].
  • Տրևանյան - «Պատժամիջոց՝ Այգերի գագաթին« (The Eiger Sanction, 1972) 
  • Джо Симпсон Манящее безмолвие = The Beckoning Silence. — Mountaineers Books. — 2003. — С. 315. — ISBN 0898869412. գիրքը պատմում է 1936 թվականին Այգերի հյուսիսային պատը հաղթահարելու ժամանակ տեղի ունեցած ողբերգության մասին:
  • Джек Олсен Восхождение в ад: [пер. с англ.]. — Филол. фак. СПбГУ, 2007. — С. 150.. — ISBN 5846506704
  • «Պատժամիջոց՝ Այգերի գագաթին» (The Eiger Sanction, ԱՄՆ, 1975) — գեղարվեստական կինոնկար Տրևինյանի նույնանուն վեպի հիման վրա. ռեժիսոր և գլխավոր դերակատար՝ Քլինտ Իսթվուդ
  • «Հմայող լռություն» (2007)[8] — Ջո Սիմփսոնի նույնանուն գրքի էկրանավորումը
  • «Հյուսիսային պատը» (Nordwand, 2008) — գեղարվեստական կինոնկար Այգերի հյուսիսային պատը 1936 թվականին հաղթահարելու առաջին փորձի մասին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Retrieved from the Swisstopo topographic maps. The key col is the Nördliches Eigerjoch (3,605 m).
  2. Veneblas, Stephen (2014). First Ascent. London: Hachette UK. ISBN 1554074037.
  3. «Eiger North Wall» (անգլերեն). Hotel Eiger. Արխիվացված է օրիգինալից 2015-09-14-ին. Վերցված է 2014-11-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Reinhold Messner, The Big Walls: From the North Face of the Eiger to the South Face of Dhaulagiri, p. 41
  5. Venables, Stephen (27.8.2006). «The Eiger is my kind of therapy». London: The Sunday Times. Վերցված է 26.10.2008-ին.
  6. «Eiger – 70 let uspehov in porazov». Dušan Škodič. 21.3.2008. Վերցված է 8.9.2018-ին.
  7. Генрих Харрер. «Белый паук». Перевод Елены Дащенко (Ибрагим-заде) и Виталия Томчика
  8. «Источник». Արխիվացված է օրիգինալից 2014-11-06-ին. Վերցված է 2014-11-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեր» հոդվածին։