Jump to content

Մյոնխ

Մյոնխ
Տեսակլեռ
Երկիր Շվեյցարիա
Վարչատարածքային միավորԲեռն և Վալե
ԼեռնաշղթաJungfrau-Fiescherhorn Group?
Բարձրությունը ծովի մակարդակից4110 մետր
Հարաբերական
բարձրություն
591 մետր
Նյութկրաքար
46°33′30″N 7°59′50″E / 46.558333333333°N 7.9972222222222°E / 46.558333333333; 7.9972222222222

Մյոնխ ((գերմ.՝ Mönch — վանական)), 4107 մետր բարձրությամբ լեռ[1] Շվեյցարիայում՝ Բեռնյան Ալպերում։ Էյգեր և Յունգֆրաու լեռների հետ ձևավորում է հեռվից տեսանելի լեռների խիստ ճանաչելի խումբ։

Մյոնխն ընկած է Վալե և Բեռն կանտոնների սահմանին և լեռնաշղթայի մաս է կազմում է արևմուտքից Յունգֆրաու և Յունգֆրույոխ լեռների, իսկ արևելքից՝ Էյգեր լեռան հետ։ Մյոնխի հյուսիսային կողմը Լաուտերբրուննեն հովտից վեր ձևավորում է մի ուղղաձիգ պատ։ Ընկած է 3650 մետր բարձրության վրա գտնվող Մյոնխսյոխ լեռնային խրճիթից դեպի արևմուտք, իսկ Ալեչյան սառցադաշտից դեպի հյուսիս։

Յունգֆրաու երկաթգիծը գործում է ամնիջապես լեռնագագաթի տակ՝ մոտավորապես 3,300 մետր բարձրության վրա (10,830 ֆուտ)։

Գագաթն առաջին անգամ հաղթահարվել է 162 տարի առաջ՝ 1857 թվականի օգոստոսի 15-ին Քրիստիան Ալմերի, Քրիստիան Կաուֆմանի, Ուլրիխ Կաուֆմանի և Սիգիզմունդ Պորժեսի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Peakbagger.com» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013-08-16-ին. Վերցված է 2013-01-30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյոնխ» հոդվածին։