Զբինեկ Հեյդա
Զբինեկ Հեյդա չեխ․՝ Zbyněk Hejda | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2, 1930[1][2] |
Ծննդավայր | Հրադեց Կրալովե, Չեխոսլովակիա[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 16, 2013[3][1][2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխիա[2] |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, պատմաբան և գրող |
Լեզու | չեխերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | USTR Prize for Freedom, Democracy and Human Rights? և Յարոսլավ Սեյֆերտի մրցանակ |
Զբինեկ Հեյդա (չեխ․՝ Zbyněk Hejda, 2 փետրվարի, 1930, Գրադեց Կրալովե – 16 նոյեմբերի, 2013, Պրահա), չեխ բանաստեղծ, թարգմանիչ, իրավապաշտպան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբինե Հեյդան ծնվել է 1930 թվականի փետրվարի 2-ին Բոհեմիայի արևելքում գտնվող Գրադեց Կրալովե ոչ մեծ քաղաքում, որ գտնվում է Մորավիայի հետ սահմանի մետ։ Մանկությունն անցկացրել է Horní Ves գյուղում (Վիսոչինա երկրամաս)։ Հայրը եղել է կոմունիստ, սակայն 1938 թվականին հեռացվել է կուսակցությունից Անդրե Ժիդի «Վերադարձ ԽՍՀՄ-ից» գրքի վերաբերյալ դրական արձագանքի պատճառով։ 1939 թվականին գնդակահարվել է գեստապոյում։
1947 թվական Զբինեկ Հեյդան ընդունվել է Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության շարքերը։ Պրահայի Կարլի համալսարանում սովորել է արվեստագիտություն, փիլիսոփայություն և պատմություն (1949-1953)։
Ցանկացել է զբաղվել հուսիթների շարժման պատմությամբ, սակայն որպես ասիստենտ նրան օահել են բանվորական շարժման պատմության ամբիոնում։ 1958 թվականին հեռացվել է պաշտոնից 1956 թվականին խորհրդային զորքերի ներխուժումը Հունգարիա քննադատելու համար։ Այդ ժամանակ էլ նրա բանաստեղծությունները տպագրվել են Մորավիայի Host do domu գրական ամսագրում, որ հրատարակվում էր Բռնոյում (1969 թվականին փակվել է իշխանությունների կողմից)։ Վացլավ Հավելի ու այլոց հետ միասին հրատարակել է «Դեմք» լիբերալ ամսագիրը, որ ազդեցիկ է եղել 1960-ական թվականներին։ 1969 թվականին Զբինեկ Հեյդան, ով միայն մեկ գրքի հեղինակ էր, դարձել է Գրողների միության անդամ, որտեղ ունեցել է անկախ դիրքորոշում։ 1970 թվականին՝ այն բանից հետո, երբ կտրուկ քննադատության է ենթարկել ԽՍՀՄ զորքերի ներխուժումը Չեխոսլովակիա, ինչի արդյունքում վերջ է դրվել Պրահայի գարնանը, Զբինեկ Հեյդան այլևս հնարավություն չի ունեցել հրատարակել իր գործերը բաց տպագրությամբ։ 1977 թվականին՝ Խարտիա 77-ը ստորագրելուց հետո, զրկվել է Պրահայի գրախանութում ունեցած իր տեղից։ Աշխատել է որպես դռնապան, գտնվել է հատուկ ծառայությունների հսկողության տակ, իր գործերը հրապարակել է միայն ինքնահրատարակությամբ կամ արտասահմանում։ Թարգմանել է Էմիլի Դիքինսոն, Գեորգ Թրակլի, Գոթֆրիդ Բենի ստեղծագործությունները։ 1985 թվականին ընդգրկվել է «Կենտրոնական Եվրոպա» ամսագրի (նախապես եղել է ինքնահրատարակություն) խմբագրական կոլեգիայի կազմում։ Համագործակցել է Տոպոլ Յահիմի և այ ամսագրերի հետ։
Թավշե հեղափոխությունից հետո նրա ստեղծագործությունները սկսել են հաճախ տպագրվել։ 1996 թվականին հրատարակվել է նրա բանաստեղծությունների լիակատար ժողովածուն։ Կառլի համալսարանի բժշկության ֆակուլտետում դասավանդել է գրականության պատմություն։
2010 թվականի դեկտեմբերին՝ բելառուս բանաստեղծ և հասարակական գործիչ Վլադիմիր Նեկլյաևի ձերբակալությունից հետո, նրան է նվիրել «Այսպիսի հին խաղ․․․» բանաստեղծությունը[4]։
Զբինեկ Հեյդան մահացել է 2013 թվականի նոյեմբերի 16-ին Պրահայում, 83 տարեկան հասակում[5]։
Զգինեկ Հեյդային բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական մի շարք լեզուներով։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Revolver Revue ամսագրի մրցանակ (1987)
- Թոմ Ստոպարդի մրցանակ (Ստոկհոլմ, 1989)
- Յարոսլավ Սեյֆերտի մրցանակ (1996[6], բանաստեղծ և թարգմանիչ Յիրժինա Հաուկովայի հետ միասին)
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվ ամեն ինչ այստեղ լի է երաժշտությամբ / A tady všude muziky je plno (1963, գրասիրական հրատարակություն, վերահրատարակվել է 1979 թվականին ինքնահրատարակությամբ, բաց տպագրությամբ՝ 1993)
- Իսկական երանություն / Všechna slast (1964)
- Մահվան հարևանություն / Blízkosti smrti (1978, ինքնահրատարակություն, 1985 – Մյունխեն, 1992 – Պրահա)
- Լեդի Ֆելտեմ / Lady Felthamová (1979, ինքնահրատարակություն, 1987 – Փարիզ, երկու լեզուներով, 1992 – Պրահա, գրքում առկա է ֆանտաստիկ աշխարհագրություն, մասնավերապես Բոհեմիան՝ որպես հարավային երկիր ծովի ափին, որ Շեքսպիր «Ձմեռային հեքիաթ» դրամայից է)
- Երեք բանաստեղծություն / Tři básně (1987, ինքնահրատարակություն)
- Արձակուրդ առողջարանում / Pobyt v sanatoriu (1993)
- Ես ոչ ոքի այնտեղ չեմ հանդիպի / Nikoho tam nepotkám (1994)
- Մելանխոլիկ վալս / Valse mélancolique (Բռնո, 1995)
- Básně (1996, բանաստեղծությունների ժողովածու)
- Překlady (1998, թարգմանություններ)
- Ճանապարհ գեպի Եկեղեցին / Cesta k Cerekvi (2004, արձակ)
- Երազներ / Sny (2007, արձակ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jk01040549
- ↑ Zemřel básník a historik Zbyněk Hejda, signatář Charty 77
- ↑ «Вядомы чэскі паэт і былы дысідэнт прысьвяціў верш Уладзімеру Някляеву» (բելառուսերեն)։ zapraudu.info։ Վերցված է 2011-4-4 (չաշխատող հղում)
- ↑ «Zemřel básník a historik Zbyněk Hejda, signatář Charty 77»։ lidovky.cz։ 16 նոյեմբերի, 2013։ Վերցված է 28 հոկտեմբերի, 2016
- ↑ Hejda Zbyněk
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանաստեղծություններ (չեխ.)
- Բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունները
- Կենսագրություն, լուսանկարներ, մատենագրություն, բանաստեղծություններ (ֆր.)
|