Երվանդ Խոջամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ե. Խոջամիրյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոջամիրյան (այլ կիրառումներ)
Երվանդ Խոջամիրյան
Ծնվել է1889[1]
ԾննդավայրՎերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1938[1]
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան[1] և Ժնևի համալսարան (1915)[1]
Մասնագիտությունհեղափոխական և պետական ծառայող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Երվանդ Խաչատուրի Խոջամիրյան (1889[1], Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1938[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, խորհրդային պետական աշխատող։

Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում ուսանելիս մասնակցել է ուսանողության շրջանում տարվող հեղափոխական աշխատանքներին, որի համար 1911 թ.-ին ձերբակալվել է և աքսորվել Կովկաս։ Նույն տարում անլեգալ մեկնել է Շվեյցարիա, եղբոր՝ քաղաքական վտարանդի Միհրան Խոջամիրյանի մոտ, որը նրան ընդգրկել է Լենինի գլխավորած ՌՍԴԲԿ արտասահմանյան բաժանմունքի աշխատանքներում. 1915 թ.-ին ավարտելով Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ մեկնել է Կովկասյան ռազմաճակատ և կամավորական դրուժինայի շարքերում կռվել թուրքական բանակի դեմ։ 1917 թ.-ին եղել է Մոսկվայում և մասնակցել հեղափոխական խռովությունների։

1918-1922 թվականներին ռուսական 11-րդ կարմիր բանակի կազմում մասնակցել է Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում ինքնիշխանության տապալմանը և խորհրդային իշխանության հաստատմանը։ 1924 - 1938 թթ.-ին Խոջամիրյանը ՀԽՍՀ-ի և Անդրֆեդերացիայի կուսակցական և խորհրդային մարմիններում վարել է մի շարք պաշտոններ (ՀՊՍՀ մասնագիտական կրթության գլխավոր վարչության պետ, Անդրերկրկոմում բաժնի վարիչի տեղակալ, ՀԽՍՀ արհմիությունների խորհրդի քարտուղար, ՀԽՍՀ Բանգյուղտեսչության և լուսավորության ժողկոմատներում՝ ժողկոմի տեղակալ)։ Եղել է ՀԽՍՀ, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմների և ՀԱՄԿԽ-ի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 75