QSI միջազգային դպրոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
QSI միջազգային դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմիջազգային դպրոց
Հիմնադրված է1995
ՏնօրենԷուգեն Վինսենթ[1]
Աշակերտներ158
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքqsi.org

QSI միջազգային դպրոց, Միջազգային դպրոց Հայաստանի Երևան քաղաքում։ Դպրոցը գործում է բոլոր ազգությունների 3-18 տարեկան երեխաների համար։ Երևանի QSI միջազգային դպրոցը հիմնադրվել է 1995 թվականին։ 2012-2014 ուսումնական տարիների ընթացքում դպրոցում սովորել է 158 աշակերտ, ինչպես նաև 35 լրիվ դրույքով և 5 կես դրույքով աշխատող դասախոսներ։

Դպրոցի ուսուցումը անգլերեն լեզվով է։ Դպրոցի աշակերտները ուսումնասիրում են տարբեր առարկաներ՝ մաթեմատիկա, գիտություն, սոցիալիզմ, ֆիզկուլտուրա, համակարգիչ, արվեստի պատմություն և երաժշտություն։ Դպրոցը ունի լեզվական թեքում և դպրոցի աշակերտները կարող են ուսումնասիրել հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուները։

Դպրոցում գործում են նաև լրացուցիչ խմբակներ՝ ֆուտբոլ, բասկետբոլ, կարատե, պար և այլն։ Դպրոցը ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությունը և լիցենզավորված է Հայաստանի կառավարության կողմից։ Դպրոցը ավարտելուն պես շրջանավարտների 90 %-ը նախընտրում են ուսումը շարունակել Հայաստանից դուրս (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Ռուսաստան), իսկ մյուս 10 %-ը մնում են Հայաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանի QSI միջազգային դպրոցի հիմնադրում և զարգացում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]