Երևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1963
ՏնօրենԼիլիթ Հովհաննիսյան
Դասարաններ1-ից 9-րդ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԱրաբկիր
ՀասցեԵրևան, Արամ Խաչատրյան փող., 28 շենք
Կայքschool132.schools.am

Երևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց, հիմնադրվել է 1963 թ.: Դպրոցը գտնվում է Երևանի Արակիր վարչական շրջանում։ Երկրորդ տնօրենի Լիդիա Մաթևոսյանի օրոք 1978թ. անվանակոչվել է ԽՍՀՄ նավատորմի հայազգի ծովակալ, զինհրամանատար, գիտնական Ծովակալ Հովհաննես Իսակովի անունով[1]։ Ներկայիս տնօրենն է Լիլիթ Հովհաննիսյանը[2]։

Դպրոցի ընդհանուր մակերեսը ընդգրկում է 15126 մ.² տարածք, որից 7598 մ.²-ը շենքի մակերեսը, իսկ հարակից տարածքները 7528 մ.² տարածք։ Դպրոցը առանձնացված է տարրական և միջին դասարանների համար և գտնվում են առանձին մասնաշենքերում։ Տարրական դասարանների համար կա 20 դասարան, իսկ միջին դասարանների համար 21 դասարան։ Դպրոցում կա ընդհանուր 80 ուսուցիչ։ Դպրոցում սովորում է ընդհանուր 1148 աշակերտ։

Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի ինֆորմատիկայի դասերն իրականացվում է 15 համակարգիչներով սենյակում, որտեղ հասանաելի նաև ինտերնետ կապ և նաև սենսորային գրատախտակ։ Սենսորային գրատախտակ կա ոչ միայն ինֆորմատիկայի դասասենյակում այլև ֆիզիկայի, աշխարհագրության դասասենյակներում։ Դպրոցն ունի գերհագեցած հրաձգարան։ Դպրոցում կա գրքերով հարուստ գրադարան, բուժկետ և այլն։ Դպրոցն ուշադրություն է դարձնում նաև առողջ ապրելակերպին այդ պատճառով էլ դպրոցն ունի մարզադահլիճներ և՛ դրսում և՛ տարրական մասնաշենքում, և՛ մեծերի մասնաշենքում։ Դպրոցն ունի մեծ հանդիսությունների սրահ, որն ամբողջովին վերանորոգվել է Վարդանյան եղբայների հովանավորությամբ։ Նախնական զինվորական պատրաստություն առարկայի համար դպրոցն ունի զինատեսակներ աշակերտներին ավելի հետաքրքրաշարժ դասեր մատուցելու համար։ Դպրոցն ունի ջեռուցման կաթսայատուն, որով ամբողջ դպրոցը ջեռուցվում է։ Տեխնոլոգիա դասերի համար էլ կան բազմապիսի տեխնիկաներ որոնք ցուցադրվում են աշակերտներին։

Դպրոցն վերահսկվում է տեսախցիկներով։

Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

132 դպրոցը 2018 թվականի մարտի 27-ին հաղթել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպված աշակերտական համաժողովի ժամանակ, որտեղ տասնյակ երկրներից՝ դպրոցները պետք է ներկայացնեին իրենց հոլովակները հաղթանակի մասին։ 132 դպրոցը ներկայացնելով «Քոչարի» պարի մասին հոլովակ՝ ամբողջ դպրոցական կազմով, հաղթում է Պետերբուրգում կազմակերպված մրցույթում։ Հաղթանակից հետո՝ Պետերբուրգի այդ դպրոցի հետ կնքվում է համաձայնագիր, որով այդ դպրոցը և 132 դպրոցը համարվում են քույր դպրոցներ[3]։

132 դպրոցը ակտիվ մասնակցում է բոլոր օլիմպիադաներին և մրցույթներին գրավելով բարձր հորիզոնականներ։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգև Սրբազան - Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հրամանատար։

Դավիթ Հարությունյան - ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ նախկին արդարադատության նախարար։

Զարուհի Փոստանջյան - Հայ քաղաքական գործիչ, ՀՀ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու անդամ։

Կարեն Վարդանյան- ՀՀ քաղաքական գործիչ, ՀՀ նախկին պատգամավոր։

Միքայել Վարդանյան - ՀՀ քաղաքական գործիչ, ՀՀ նախկին պատգամավոր։

Գեորգի Օկոև - Հայ բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կարեն Բալայան - «Կիլիկիա» նավի նավապետ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ[4]։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միխայիլ Ալեքսանդրի Եսայանը 1963 թվականին հիմնադրված 132 դպրոցի առաջինն տնօրենն է եղել։ Նրա օրոք դպրոցը ունեցավ իր շենքը, որը շահագործման հանձնվեց 1967թ.-ին։ Այդ տարիներին դպրոցում սովորում էր ավելի քան 2000 աշակերտ։
  2. Լիդիա Անդրեյի Մաթևոսյանի օրոք դպրոցը անվանակոչվեց լեգենդար Ծովակալ Հովհաննես Իսակովի անվամբ (1978թ.): Նրան հաջողվեց դպրոցում տարրական դասարանների համար (1-3 դասարաններ) ստեղծել առանձին մասնաշենք։
  3. Պավել Յակովի Լեոնովը տնօրինեց անցման ծանր տարիներին`պատերազմ, ցուրտ, մութ, բայց դպրոցը կարողացավ դիմակայել իր առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին։ Ստեղծվեցին վարժարանային խմբեր։ Դպրոցի սաներից շատերը փայլուն հաղթանակներ էին տանում միջազգային օլիմպիադաներում։
  4. Լևոն Արամի Դանիելյան օրոք թափ առան վերանորոգման տարիները՝ կառուցվեց լոկալ ջեռուցման կաթսայատունը, որով ամբողջ դպրոցը ջեռուցվում է, դպրոցում բացվեց Ծովակալ Իսակովի թանգարանը, վերազինվեցին մի շարք դասասենյակներ։ 2002թ. ճանաչվել է Տարվա լավագույն տնօրեն մրցույթի մրցանակակիր։
  5. Էրիդա Իշխանի Հայրապետյանի օրոք դպրոցն ակտիվորեն մասնակցել է համայնքային քաղաքային, հանրապետական գրեթե բոլոր միջոցառումներին։
  6. Վիկտորիա Սամվելի Սուքիասյանի օրոք կրկին սկսվել են վերանորոգման աշխատանքներ՝ փոխվել է ամբողջովին դպրոցի զանգը։ Վերակառուցվել է տարրական մասնաշենքը և դարձել ավելի գունավոր երեխաների համար։ Դպրոցում բացվել է հրաձգարան և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Schools of Yerevan | ognirdprocid.am». www.ognirdprocid.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  2. «yerevan.am | Պաշտոնական կայք | Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ». www.yerevan.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «School132 after Admiral Isakov». www.facebook.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  4. «school132.schools.am». school132.schools.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]