Այաս (ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այաս (այլ կիրառումներ)
Այաս
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1985
Նպատակներծովային հետազոտությունների ակումբ
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
նախագահԿարեն Բալայան[1]
Կամավորներ25
Կայքayas.am/hy/about_arm/

«Այաս», 1985 թվականին Երևանում հիմնադրված ծովային հետազոտություններ ակումբ[2]։ Ակումբի գործունեության ոլորտներն են նավաշինությունը, նավագնացությունը, քարտեզագրության պատմությունը, ստորջրյա հետազոտությունները, զինանիշագիտությունը, նավամոդելավորումը և նավագնացությունների իրականացումը[2]։ Ակումբի նախագահն է Կարեն Բալայանը[1]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը իր առջև դրել է երկու հիմնական նպատակ. ծովային թանգարանի ստեղծում Երևանում և Կիլիկիան Հայաստանի 13-րդ դարի առագաստանավի կրկնօրինակի կառուցում, դրանով հայ առևտրականների ուղիներով նավարկության իրականացում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը հիմնադրվել է 1985 թվականին Երևանում թեմատիկայով հետաքրքրվող մի խումբ անհանտների կողմից[2]։

Ակումբը իր գոյության ընթացքում կազմակերպել էր 15-ից ավելի թեմատիկ ցուցահանդեսներ, որից մեկը Հայաստանում Եվրոպայի օրեր անցկացնելիս ՀՀ ԱԳՆ-ի Հայաստանի պատկերասրահում[2]։

«Այաս» ակումբը Ծովային հետազոտությունների միջազգային ընկերության, Ծովային պատմության միջազգային հանձնաժողովի, Հաշմանդամային առագաստային սպորտի միջազգային ֆեդեռացիայի, Հայկական աշխարհագրական անկերության անդամ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ֆոտոռեպորտաժ. “Այաս" ծովային հետազոտությունների ակումբ:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ««Այաս ակումբի պաշտոնակ կայք»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.