Կարեն Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Բալայան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1956(1956-09-10) (67 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտություննավապետ
ԱշխատավայրԵրևանի ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտ և Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
ԱնդամությունԱյաս

Կարեն Բալայան (սեպտեմբերի 10, 1956(1956-09-10)), «Կիլիկիա» նավի նավապետ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Բալայանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին։ 1973 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի բաժինը։ 1978-1985 թվականներին աշխատել է ռադիոֆիզիկական չափումների համամիութենական ինստիտուտում, իսկ 1985-1992 թվականներին որպես առաջատար ինժեներ աշխատել է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում։

1985 թվականին ընկերների հետ միասին հիմնադրել է «Այաս» ծովային հետազոտությունների կենտրոնը։ 1990 թվականին ստացել է առագաստանավի նավապետի դիպլոմ, որն իրավունք է տվել առագաստանավ կառավարել՝ առանց տարողության սահմանափակման։

Ակումբի հիմնադրման օրվանից նրա նախագահն է։ Հանդիսանում է «Նավարկություն 7 ծովերով» նախագծի ղեկավարը[1]։ 1991-2002 թվականներին ընկերների հետ կառուցել է լեգենդար «Կիլիկիա» առագաստանավը, որի փորձարկումը եղել է Սևանա լճում (2002-2003)։

2004 թվականից 2006 թվականներին ղեկավարել է Եվրոպայի շուրջ նավարշավը։ 2007-2008 թվականներին արշավախմբով ուղևորվել է Կարիբյան ծով՝ 1698 թվականին Հնդկական օվկիանոսում ծովահեն Ուիլիամ Կիդդի կողմից գրաված հայկական նավի մնացորդները գտնելու նպատակով[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]