Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Արտաքին տեսք
| Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ | |
|---|---|
| Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
| Երկիր | |
| Հապավում | ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ |
| Ղեկավար | Արտակ Մկրտչյան |
| Հիմնադիր | Ա․ Ռ․ Մկրտչյան |
| Կայք | iapp.am |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ կամ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, գիտահետազոտական կենտրոն Երևանում[1]։
Գործունեության հիմնական ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլեկտրամագնիսական ճառագայթման (մյոսբաուերյան, ռենտգենյան, օպտիկական ճառագայթներ, գերբարձր հաճախություն) և տարրական մասնիկների (նեյտրոններ, էլեկտրոններ, պոզիտրոններ) փոխազդեցությունը պինդ մարմնի հետ արտաքին ազդակների (ձայնական ալիքներ, ջերմաստիճանային գրադիենտ, էլեկտրական, մագնիսական և էլեկտրամագնիսական դաշտեր) առկայությամբ, ձայնական դաշտերի միջոցով ցածր ջերմաստիճանային պլազմայի պարամետրերի կառավարում
- արտաքին ազդակների (ձայնական ալիքներ, ջերմաստիճանային և էլեկտրամագնիսական դաշտեր) առկայության պայմաններում ֆիզիկական համակարգերի փուլային անցումների ուսումնասիրություն աղետների տեսության շրջանակներում, արտաքին գործոնների (ճնշում, ձայնական ալիքներ, էլեկտրական և մագնիսական դաշտեր) ազդեցությունը նյութերի (կիսահաղորդիչներ, կիսահաղորդչային տարասեռ կապեր, բարձր ջերմաստիճանային գերհաղորդիչներ, հեղուկ բյուրեղներ) ֆիզիկական, էլեկտրաֆիզիկական և կոնտակտային հատկությունների վրա
- հակադարձ խնդիրներ պինդ մարմնի սպեկտրադիտման մեջ,
- ձայնագիտություն
- նյութագիտություն
- կենսաբանական օբյեկտների միջև տեղեկատվության փոխանակում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am.