Տերևներն ամբողջական են կամ մասնատված, կաշեկերպ, նշտարաձև, կլոր, հազվադեպ՝ գծաձև, սուր ատամնաեզր։ Ծաղկաբույլը կապտաերկնագույն գլխիկ է՝ շրջապատված երկար, փշոտ թերթերից կազմված ծածկոցով։ Ծաղիկները երկսեռ են, մանր։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը հակաձվաձև է՝ պատված սպիտակ թեփուկներով։ Պարունակում է ածխաջրեր, սապոնիններ, օրգանական թթուներ, եթերայուղեր, կումարիններ և այլն։ Օգտագործում են որպես միզամուղ միջոց, նաև մաշկի, շնչառական օրգանների և այլ հիվանդությունների ժամանակ։ Ուտելի է։ Երջնակ Վանատուրին (E. wanaturii) հանդիպում է Արագածոտնի և Վայոց ձորիմարզերի քարքարոտ լանջերին, թփային մացառուտներում, գրանցված է ՀՀԿարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։