Երջնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երնջնակից)
Երջնակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Երջնակ (Eryngium)
L., 1753

Երջնակ կամ էրեյնակ[1], (լատին․՝ Eryngium), նեխուրազգիների (հովանոցավորներ(Umbelliferae)) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, չոր, քարքարոտ լանջերին, անտառեզրերին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևներն ամբողջական են կամ մասնատված, կաշեկերպ, նշտարաձև, կլոր, հազվադեպ՝ գծաձև, սուր ատամնաեզր։ Ծաղկաբույլը կապտաերկնագույն գլխիկ է՝ շրջապատված երկար, փշոտ թերթերից կազմված ծածկոցով։ Ծաղիկները երկսեռ են, մանր։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը հակաձվաձև է՝ պատված սպիտակ թեփուկներով։ Պարունակում է ածխաջրեր, սապոնիններ, օրգանական թթուներ, եթերայուղեր, կումարիններ և այլն։ Օգտագործում են որպես միզամուղ միջոց, նաև մաշկի, շնչառական օրգանների և այլ հիվանդությունների ժամանակ։ Ուտելի է։ Երջնակ Վանատուրին (E. wanaturii) հանդիպում է Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի քարքարոտ լանջերին, թփային մացառուտներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 230, Հայաստանում՝ 5 տեսակ՝ երջնակ Բիլարդերի (E.billardieri), երջնակ հսկայական (E.giganteum), երջնակ դաշտային (E. campestre) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Плантариум (см. раздел Ссылки)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երջնակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երջնակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 638

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Никифоров Ю.В. Алтайские травы-целители. — Горно-Алтайск: Юч-Сумер – Белуха, 1992.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։