30-40 սմ բարձրությամբ բարակ, ճյուղավոր ցողուններով, երկարակոթ, եռամասնյա սրածայր տերևներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Ցողունների գագաթներին գտնվող գնդաձև ծաղկաբույլերում՝ երկու կանաչ լայն ծաղկակիցներից կազմված գլխիկներում, հավաքված են մանր, կարմրավուն կամ ծիրանի ծաղիկները։ Հնգանդամ ծաղիկներն ունեն մազապատ բաժակ և ստորին մասում՝ ընտանիքին բնորոշ թերթիկների միաձուլումից առաջացած խողովակով պսակ։ Պտուղը միասերմ փոքր ունդ է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են տերևները և հաճելի հոտ ունեցող ծաղկաբույլերը։ Թարմ տերևներից պատրաստում են աղցաններ, իսկ ծաղկաբույլերն օգտագործում են թթու դնելիս[1]։