Jump to content

Եվգենի Պավլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Պավլովսկի
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1884(1884-03-05)[1]
ԾննդավայրԲիրյուչ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 27, 1965(1965-05-27)[2][1] (81 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և բժշկական գիտությունների դոկտոր[3]
Մասնագիտությունմիջատաբան, ռազմական բժիշկ և քաղաքական գործիչ
ԱշխատատուՌուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ[4], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ[5] և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[5]
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[4][5], Լեոպոլդինա, Լեհական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[5][3], Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիա[5], Russian Entomological Society?[5] և Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն[5]
 Yevgeny Nikanorovich Pavlovsky Վիքիպահեստում

Եվգենի Նիկանորովիչ Պավլովսկի (մարտի 5, 1884(1884-03-05)[1], Բիրյուչ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 27, 1965(1965-05-27)[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կենդանաբան, պարազիտոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ (1939) և ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, Տաջիկստանի ԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1951), սոցիալիստական աշխատանքի հերոս (1964), բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

1908 թվականին ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (1921 թվականից՝ պրոֆեսոր)։ 1942-1962 թվականների կենդանաբանության ինստիտուտի տնօրեն և ԽՍՀՄ ԲԳԱ համաճարակագիտության և մանրէաբանության ինստիտուի պարազիտոլոգիայի և բժշկական կենդանաբանության բաժնի վարիչ (1946 թվականից)։ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության պրեզիդենտ (1952-1964)։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են պարազիտոլոգիայի հարցերին։ Պավլովսկու ղեկավարությամբ կազմակերպվել են բազմաթիվ արշավախմբեր (Միջին Ասիա, Անդրկովկաս, Ղրիմ, Հեռավոր Արևելք և այլն), ուսումնասիրվել տեղաճարակային մակաբուծական, տրանսմիսիվ (փոխանցողական) և այլ հիվանդություններ։ Պավլովսկին հիմնել է մարդու հիվանդությունների վերաբերյալ բնական օջախայնոլթյան ուսմունքը։ Ուսումնասիրել է մի շարք մակաբույծների զարգացման փուլերը և ճիճվային հիվանդությունների ախտածնության հարցերը, արյունածուծ թռչող միջատների ֆաունան և դրանց դեմ պայքարի միջոցները։ Պավլվսկին հեղինակ է պարազիտոլոգիայի մի շարք դասագրքերի և ձեռնարկների։ Եղել է ԽՍՀՄ 2-րդ-4-րդ գումարումների Գերագույն խորհրդային դեպուտատ։ ԽՍՀՄ պետական (1941, 1950) և լենինյան (1965) մրցանակներ։ ԽՍՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվան ոսկե (1949) և ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության Մեծ ոսկե (1954) մեդալներ։ Պարգևատրվել է Լենինի 5 և 4 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Biographies of the Entomologists of the WorldSenckenberg German Entomological Institute.
  2. 2,0 2,1 2,2 Павловский Евгений Никанорович (ռուս.) — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 Орлов Ю. А. Воспоминания об Aнатомо-гистологическом кабинете Петроградского Университета. Подготовка к печати, вступительная статья и комментарии С.И. Фокина, Reminiscences about the Anatomical-Histological Cabinet of St.Petersburg University. Drawing up, introductory article and comments by Sergei I. Fokin (ռուս.) // Историко-биологические исследования — 2012. — Т. 4, вып. 4. — С. 59—76. — ISSN 2076-8176; 2500-1221
  4. 4,0 4,1 4,2 Тихонова Е. П. Жизнь и деятельность Владимира Ивановича Жадина в период Великой Отечественной войны, Professional and personal life of Vladimir Ivanovich Zhadin during the Great Patriotic War (ռուս.) // Историко-биологические исследования — 2022. — Т. 14, вып. 1. — С. 27—54. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24412/2076-8176-2022-1-27-54
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Слепкова Н. В. Зоологический институт Академии наук СССР в 1931–1966 гг.: исторический контекст, Zoological Institute of the USSR Academy of Sciences in 1931–1966: historical context (ռուս.) // Историко-биологические исследования — 2022. — Т. 14, вып. 1. — С. 55—86. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24412/2076-8176-2022-1-55-86
  6. The Darwin-Wallace MedalLinnean Society of London.
  7. RENTRÉE SOLENNELLE DE L'UNIVERSITÉ DE PARIS (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1959. — P. 16. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պավլովսկի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պավլովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 143