Ֆերիհա Յըլմազը մի աղքատ ընտանիքի դուստր է։ Դպրոցը գերազանց ավարտելուց հետո ընդունվում է հեղինակավոր Ստամբուլի լավագույն համալսարաններից մեկը, ի տարբերություն իր ընկերուհի Ջանսու Իլհանլըի, որը չկարողացավ քննությունները բարեհաջող հանձնել։ Քանի որ Ֆերիհայի համակուրսեցիները հարուստ մարդկանց զավակներ են, նա ստիպված թաքցնում է իր ծագումը։ Ֆերիհան սկսում է հանդիպել Էմիր Սարաֆօղլուի հետ, որը համալսարանի ամենացանկալի տղաներից մեկն էր։ Էմիրին սիրահարված է նաև Ջանսուն, ինչի պատճառով ընկերուհիների հարաբերությունները գնալով վատանում են։ Ջանսուն հայտնում է Էմիրին Ֆերիհայի ընտանիքի և նրանց ֆինանսական դրության մասին։
Երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ գլխավոր հերոսուհու մոտ ախտորոշվում է այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի էր նկարահանումների հետ[1]։ Այդ պատճառով որոշվում է ավարտել այն։ Ֆիլմի հետագա ընթացքը զարգանում է «Էմիրի ճանապարհը» առանձին սերիալում (թուրքերեն՝ Emir'in Yolu):
Ֆերիհան մահացել է, իսկ Էմիրը գտնվում է հուսահատության մեջ։ Նա հանդիպում է Ջանսելին, որը սիրահարվում է իրեն։ Էմիրն էլ, իրեն հավաքելուց հետո, այնպես է անում, որ իրեն սիրահարվի Գյունեշը՝ իր թշնամու քույրը, որպեսզի վրեժխնդիր լինի։