Հազալ Քայա
Հազալ Քայա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1990 (33 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Ստամբուլի Բիլգի համալսարան և Իտալական լիցեյ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ալի Աթայ |
hazalkaya.com.tr | |
Լեյլա Հազալ Քայա (թուրքերեն՝ Hazal Kaya, հոկտեմբերի 1, 1990, Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազալ Քայան ծնվել է Ստամբուլում[1]։ Սովորել է Գազիօսմանփաշայի տարրական դպրոցը, իսկ 2009 թվականին ավարտել Ստամբուլի իտալական վարժարանը[1]։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի Բիլգի համալսարանում[2]։ Ներկայումս նա շարունակում է իր բարձրագույն կրթությունը Ստամբուլում[2]։ Նրա ծնողները, որոնք երկուսն էլ մասնագիտությամբ իրավաբաններ են, բաժանվել են, երբ աղջիկը 7 տարեկան էր[2]։ Դեռ երիտասարդ տարիքից զբաղվել է դերասանական կարիերայով, իսկ 7 տարեկանից ստացել բալետի և ջութակի դասեր[2]։ Քայան վարժ տիրապետում է թուրքերենին, անգլերենին և իտալերենին[2]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ սովորում է նաև գերմաներեն[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քայան իր դերասանական կարիերան սկսել է 2007 թվականին՝ նկարահանվելով «Գենջո» հեռուստասերիալում[3]։ Այդ հեռուստասերիալում նա մարմնավորել է Օզգեի (Գյուլայ Էրքայա) դերը[4]։ 2008 թվականին Քայան խաղաել է Նիհալ Զիյագիլի դերը «Սեր և պատիժ» հեռուստասերիալում, որը նկարահանվել էր Հալիթ Զիյա Ուշաքլգիլի համանուն վեպի հիման վրա[4]։ Ֆիլմերում իր առաջնախաղն ունեցել է 2011 թվականին՝ նկարահանվելով Սելչուք Այդեմիրի «Երաժշտական գործիք» ֆիլմում։ Միևնույն ժամանակ դերասանական կուրսեր է անցել Այլա Ալգանի մոտ։ Մասնակցել է նաև Ումիթ Չըրաքի ժամանակակից դերասանական արվեստի դասերին[5]։
Քայան նկարահանվել է «Ես նրան անվանեցի Ֆերիհա» հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում՝ մարմնավորելով Ֆերիհա Յըլմազ Սարաֆօղլուի դերը (2011)։ Նա մարմնավորել է բեռնակրի աղջկա դերը, որն սիրահարվում է համալսարանի ամենահարուստ և գեղեցիկ տղային՝ Էմիր Սարաֆօղլուին (Չաղաթայ Ուլուսոյ)։ Հեռուստասերիալը եղել է Թուրքիայի ամենավարկանիշային հեռուստասերիալներից մեկը[6]։ Ավելի ուշ, մոր՝ Այշեգյուլ Քայայի հետ միասին նկարահանվել է Բինգոյի գովազդում[7][8]։ 2012 թվականի վերջին, նա հեռացել է «Ես նրան անվանեցի Ֆերիհա» հեռուստասերիալի կազմից և նկարահանվել «Վերջին ամառը Բալկաններում 2012» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էմինեի դերը[9]։ Այդուհանդերձ, հեռուստասերիալը ցածր վարկանիշի պատճառով, շատ շուտ փակվեց։ 2013 թվականից նկարահանվել է «Սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով թենիսի մարզիչ Ազրա Օզաքի դերը[10]։ Հեռուստասերիալը փակվել է 13-րդ սերիայից հետո։ 2015 թվականին նկարահանվել է «Մարալ․ մի գեղեցիկ պատմություն» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերը եղել է Արաս Բուլութ Իյնեմլին[11]։ Ներկայումս նկարահանվում է «Մեր պատմությունը» հեռուստասերիալում, որը ամերիկյան «Անամոթները» հեռուստասերիալի թուրքական տարբերակն է։ Հեռուստասերիալում նա մարմնավորում է Ֆիլիզի դերը։ Հեռուստասերիալում նրա խաղընկերն է Բուրաք Դենիզը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Hazal Kaya ekranlardan uzak durmaya karar verdi». Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Hazal Kaya Biography». internethaber.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «51.bölüm-FİNAL HD İzle». Kanal D.
- ↑ 4,0 4,1 «Hazal Kaya Biography». ensonhaber.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Beren Saat, Hazal Kaya, Meryem Uzerli... Ayla Algan yorumladı - Akşam».
- ↑ «Unutulmaz dizi "Adını Feriha Koydum"». Milliyet. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Zorlu Görev" Hazal Kaya'yı Yıldırmadı». haberler.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Osmanlı Sarayı'nın Yeni Sultanı: Hazal Kaya». haberler.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Son Yaz - Tüm bölüm videoları». www.atv.com.tr.
- ↑ «13.Bölüm HD İzle». Kanal D.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Ստամբուլի Բիլգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թուրք դերասանուհիներ
- Ստամբուլում ծնված դերասանուհիներ
- 21-րդ դարի թուրք դերասանուհիներ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք կինոդերասանուհիներ
- Թուրք հեռուստադերասանուհիներ
- Անձինք Գազիանթեփից