Չաղաթայ Ուլուսոյ
![]() թուրքերեն՝ Çağatay Ulusoy | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1990 (32 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, մոդել և կինոդերասան |
cagatayulusoy.com.tr | |
Չաղաթայ Ուլուսոյ (թուրքերեն՝ Çağatay Ulusoy, սեպտեմբերի 23, 1990, Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և մոդել։ Առավել հայտնի է դարձել Էմիր Սարաֆօղլուի դերով, որը Չաղաթայը մարմնավորել է Ես անվանեցի նրան Ֆերիհա հեռուստասերիալում, որը ցուցադրվել է Show TV-ի եթերում։ Նկարահանվել է նաև Star TV-ով հեռարձակվող Մակընթացություն հեռուստասերիալում։
Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Չաղաթայ Ուլուսոյը ծնվել է Ստամբուլում[1]։ Չաղաթայի հայրը բուլղարացի է, իսկ մայրը՝ բոսնիացի։ Երկուսն էլ ներկայումս թոշակառու են։ Ունի կրտսեր եղբայր Աթալայը[2]։ Ավարտելով ավագ դպրոցը, Ուլուսոյը շարունակել է կրթությունը Ստամբուլի համալսարանի այգեգործության և այգու դիզայնի բաժնում[3]։ Իր կարիերան սկսել է 19 տարեկանում որպես մոդել։ 2010 թվականին հաղթել է Թուրքիայի լավագույն մոդել մրցույթը[4][5]։ Նրա առաջին դերը եղել է Անատոլիական արծիվներ հեռուստասերիալում[6] playing the character of Ahmet Onur.[7]: Միևնույն տարում, Չաղաթայը սկսել է նկարահանվել Ես անվանեցի նրան Ֆերիհա հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էմիր Սաֆարօղլուի դերում[8]։ Առաջին և երկրորդ եթերաշրջանները գրանցելով մեծ հաջողություններ, սերիալի պրոդյուսերական կազմը Ուլուսոյին հրավիրեց նկարահանվելու երրորդ եթերաշրջանում, որի ընթացքում փոփոխվել էր հեռուստասերիալի անվանումը՝ դառնալով «Էմիրի ուղին» (թուրքերեն՝ Emir'in Yolu)[9], բայց նկարահանումները դադարեցվեցին, քանի որ հեռուստասերիալը մեծ վարկանիշներ չգրանցեց։ Ավելին, նրա խաղընկեր Հազալ Քայան չէր նկարահանվում երրորդ եթերաշրջանում, քանի որ պայմանագիր էր կնքել՝ նկարահանվելու Վերջին ամառը Բալկաններում ֆիլմում[10]։ Հազալին փոխարինեց դերասանուհի։ Վերջինս այնքան էլ չընդունվեց հանրության կողմից[11][12]։
2012 թվականին Ուլուսոյը նկարահանվել է «Պարանոյա» կարճամետրաժ ֆիլմում։ 2013 թվականի սեպտեմբերից նկարահանվել է Մակընթացություն հեռուստասերիալում, որը Միայնակ սրտեր ամերիկյան հեռուստասերիալի ռիմեյքն էր։ Չաղաթայի խաղընկերուհին եղել է թուրք հայտնի դերասանուհի Սերենա Սարըքայան։ 2016 թվականից նկարահանվում է Ներսում հեռուստասերիալում, որը հիմնված է ամերիկյան Հանգուցյալները ֆիլմի սցենարի վրա[13]։
2016 թվականին Չաղաթայ Ուլուսոյը բնակարան է գնել Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Cagatay Ulusoy Biography»։ Sabah
- ↑ http://www.hurriyet.com.tr/cagatay-ulusoy-kadinlar-beni-seksi-mi-buluyormus-40032234
- ↑ http://www.listal.com/cagatay-ulusoy
- ↑ «Best Model of Turkey»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է հունիսի 21, 2013
- ↑ «Benim hayatım bir gecede değişti»։ Վերցված է հուլիսի 8, 2013
- ↑ «Anadolu Kartallari»։ Վերցված է հունիսի 21, 2013
- ↑ «Anatolian Eagles»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է հուլիսի 2, 2013
- ↑ «Adini Feriha Koydum»։ Վերցված է հունիսի 25, 2013
- ↑ «Emir'in Yolu»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է հունիսի 21, 2013
- ↑ «FATİH AKSOY: HAZAL KAYA ÖLMEYİ TERCİH ETTİ»։ gecce magazine։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-01-ին։ Վերցված է 2015-09-30
- ↑ «'EMIR'IN YOLU DEFTERİ' ARTIK KAPATILIYOR MU?»։ gecce editorial։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-01-ին։ Վերցված է 2015-09-30
- ↑ «Hazal Kaya Emirin Yoluna Geri Dönecek mi?»։ kundak editorial։ Վերցված է 2015-09-30
- ↑ «Çağatay Ulusoy’s new tv series: İçeride – Inside»։ doyouknowturkey.com։ Վերցված է 2016-09-22
- ↑ http://www.abcgazetesi.com/cagatay-ulusoy-los-angelestan-ev-aldi-19508h.htm
|
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թուրք դերասաններ
- Ստամբուլում ծնված անձինք
- Թուրք կինոդերասաններ
- Թուրք հեռուստադերասաններ
- Ստամբուլում ծնված դերասաններ
- Բոսնիական ծագմամբ թուրքեր
- Թուրք տղամարդ մոդելներ
- Թուրք մոդելներ
- Ոսկե թիթեռ մրցանակի դափնեկիրներ