Jump to content

Վահիդե Փերչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահիդե Փերչին
թուրքերեն՝ Vahide Perçin
Ծնվել էհունիսի 13, 1965(1965-06-13)[1] (61 տարեկան)
ԾննդավայրԻզմիր, Թուրքիա
ԿրթությունDokuz Eylül University Faculty of Fine Arts?
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Altan Gördüm?[2]
Երեխա(ներ)Alize Gördüm?

Վահիդե Փերչին (թուրքերեն՝ Vahide Perçin, հունիսի 13, 1965(1965-06-13)[1], Իզմիր, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հույն ներգաղթյալների ընտանիքում, ովքեր Թուրքիա էին տեղափոխվել 20-րդ դարի սկզբին։ Հայրը եղել է բեռնատարի վարորդ, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։

Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, ընդունվել է Հուլիսի 9-ի համալսարանի կիրառական արվեստների ֆակուլտետի թատերական բաժինը։

Սկզբնական շրջանում աշխատել է Իզմիրի թատրոններից մեկում։ 2003 թվականին տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ անմիջապես դեր է ստացել «Հեքիաթ Ստամբուլի մասին» հեռուստասերիալում։ Առավել մեծ ճանաչում է ստացել Զեհրայի դերով, որը մարմնավորել է «Ես նրան անվանեցի Ֆերիհա» հեռուստասերիալում։ 2013 թվականին սկսել է նկարահանվել «Հոյակապ Դար» հեռուստասերիալում, որտեղ փոխարինել է հղիության պատճառով հեռուստասերիալը լքած Մերյեմ Ուզերլիին[3]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Վահիդեն ամուսնացել է դերասան Ալթան Գյորդումի հետ։ Նրանք միասին աշխատել են Իզմիրի թատրոնում, այնուհետև մի քանի անգամ հանդիպել են նաև նկարահանման հրապարակում։ Տեղափոխվելով Ստամբուլ՝ Ալթան Գյորդումի դերասանական կարիերան նույնպես սկսել է զարգանալ։ Նկարահանվել է «Հոյակապ դար» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Բեքիր աղայի դերը։ 1994 թվականին ամուսինները ունեցել են դուստր՝ Ալիզեին։ 2013 թվականին զույգը բաժանվել է[4]։

Պայքար քաղցկեղի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես նրան անվանեցի Ֆերիհա» հեռուստասերիալի աշխատանքների ժամանակ դերասանուհու մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ[5]։ Լքելով նախագիծը՝ դերասանուհին սկսել է պայքարել հիվանդության դեմ։ Նրան աջակցել են ամուսինը և դուստրը, ինչպես նաև բազմաթիվ գործընկերներ և երկրպագուներ։ Հաղթահարելով հիվանդությունը՝ Վահիդեն վերադարձել է նկարահանման հրապարակ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ս Հեքիաթ Ստամբուլի մասին Bir İstanbul MasalıՍուզան Քոզան
2005 ս Ոստիկանական գողեր Hırsız PolisՖուլիա
2005 ֆ Պատմիր Ստամբուլ Anlat IstanbulՀյուրեմ
2006 ֆ Առաջին սեր İlk AşkՆևին
2007 ֆ Շնորհավոր նոր տարի Լոնդոն! Ivi Seneler LondraՖերդա
2007 ս Մայրիկ AnnemԶեյնեփ Էգիլմեզ
2008 ֆ Հեղափոխության մեքենաներ Devrim ArabalarıՍունա
2010 ֆ Զեֆիր ZefirԱյ
2011 ս Ես նրան անվանեցի Ֆերիհա Adını Feriha KoydumԶեհրա Յըլմազ
2012 ս Բարև կյանք Merhaba HayatԴենիզ Քյորել
2013 ֆ Տիկին Այհան Ayhan HanımԱյհան
2013 ս Հոյակապ դար Muhteşem YüzyılՌոքսելանա
2015 ս Տեղափոխման ժամանակ Göç ZamanıՋենեթ
2016 ս Մամա AnneԳյոնյուլ Ասլան
Մրցանակներ
Տարի Մրցանակ Անվանակարգ
1996 «Sanat Kurumu» Կնոջ լավագույն դեր
2007 «14. Altın Koza Film Festivali» Լավագույն դերասանուհի
2007 «Magazin Gazetecileri Derneği Altın Objektif Ödülleri» Թատրոնի լավագույն դերասանուհի
2008 «Radyo Televizyon Gazetecileri Derneği Yılın Ödülleri» Տարվա կին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահիդե Փերչին» հոդվածին։