Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ (ԵՀԽ)
World Council of Churches
Կարգախոս Ամբողջ աշխարհում, 349 եկեղեցիներ որոնման են միասնություն, տարածված և քրիստոնեական ծառայություն
Հիմնադրված 1948 թ. օգոստոսի 23
Տիպ քրիստոնեական եկեղեցիների ՀԿ
Շտաբակայան Շվեյցարիա Ժնև, Շվեյցարիա
Կոորդինատներ 46° 13′ 47″ N 6° 07′ 42″ E
Պաշտ. լեզու(ներ) անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն
Նախագահ Olav Fykse Tveit
Կայք oikoumene.org/en/

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ, էկումենյան միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1948 թ․-ի օգոստոսի 23-ին Ամստերդամում։ Նրա կազմի մեջ են մտնում 350 քրիստոնեական եկեղեցիներ ավելի քան 100 երկրներից։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը ներկայացնում է մոտ 400մլն քրիստոնյա համայնք։

ԵՀԽ-ի աշխատանքը ֆինանսավորվում է անդամ երկեղեցիների, եկեղեցիների հետ կապված կազմակերպությունների, հիմնադրամների և անհատների նվիրաբերությունների միջոցով։ Այն եկամուտներ է ստանում նաև ներդրումներից, Էկումենիկ ինստիտուտի դասընթացների համար տրվող վճարներից, Ժնևի Էկումենիկ կենտրոնում վարձակալության տրված տարածքներից և հրատարակությունների վաճառքից։ Հայ Առաքելական Եկեղեցին ԵՀԽ-ին միացել է 1962 թ․-ին, ինչը միանշանակ չի ընդունվում հայերի կողմից։ Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցին ընտրվեց Եկեղեցիների Համաշխարային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար։

Աֆրիկայի եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից էկումենիկ շարժումներում և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աշխատանքներում Աֆրիկայի եկեղեցիների դերը մեծ է եղել։ Աֆրիկայում դեռևս հին ժամանակներից քրիստոնեական երկու մեծ կենտրոններ են գոյություն ունեցել` Եգիպտոսը և Եթովպիան։ Հոլանդիայի և Անգլիայի գաղութային քաղաքականության արդյունքում Աֆրիկայի հարավային հատվածում կտրուկ մեծացան քրիստոնյաների թիվը։ Աֆրիկայի եկեղեցիները սկսել են մասնակցել եկեղեցիների համաշխարհային խորհրդի աշխատանքներին սկսած Աֆրիկայում անկախ պետությունների առաջացումից 1950-60-ական թվականներին։ Մեկը մյուսի ետևից աֆրիկյան եկեղեցիները ստանալով անկախացում իրենց «մայր» եկեղեցիներից (Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա) մտան եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեջ։ Նրանց մտնելը ԵՀԽ-ի մեջ մեծ փոփոխություններ առաջ բերեց ԵՀԽ-ի գաղափարախոսության մեջ հատկապես ռասիզմի դեմ պայքարի, սոցիալական անհավասարության, աստվածաբանական կրթության և այլ բնագավառներում։ Դեռևս 1963 թվականին աֆրիկյան եկեղեցիները ստեղծեցին իրենց էկումենիկ շարժման հիմք հանդիսացող Համաաֆրիկյան եկեղեցական խորհուրդը(AACC)։ Այսօր AACC-ն անդամներ ունի հարավային և արևելյան Սահարայում և Հնդկական օվկիանոսի մի շարք կղզիներում։ Եգիպտոսը մասն է կազմում մերձավոր արևելքի, սակայն այն մտնում է AACC-ի մեջ, ԵՀԽ-ի անդամ եկեղեցիների մեջ են մտնում նաև Ալժիրում և սկսած 2005 թվականին Բուրկինա-Ֆասոյում գոյություն ունեցող քրիստոնեական եկեղեցիները։ Այսօր ԵՀԽ-ն Աֆրիկայում ունի 94 անդամ եկեղեցիներ, և 165 միլիոն հետևորդ։ 20-րդ դարում Աֆրիկայում տարբեր վտանգավոր միսիոներական շարժումների դեմ պայքարելու համար ստեղծվեց Աֆրիկյան անկախ եկեղեցիների միությունը։ Աֆրիկայի եկեղեցիներ անդամագրվել են Եկեղեցիների համաշխարհային խորհրդին`

  • Աֆրիկայի քրիստոնեական եկեղեցի և դպրոցներ-ԵՀԽ-ին անդամագրվել է 1975 թվականին Նայրոբիի վեհաժողովում։
  • Սուրբ Հոգու Աֆրիկյան եկեղեցի-ԵՀԽ-ին անդամագրվել է 1975 թվականին Նայրոբիի Վեհաժողովում։
  • Իսրայելյան Նինվեական Եկեղեցին Աֆրիկայում-1975 թվական, Նայրոբի։
  • Հիսուսի եկեղեցի-Հարիական առաքելություն հարիստների եկեղեցի-1998 թ., Հարարե։
  • Քրիստոսի լույսի և սուրբ Հոգու եկեղեցի - 1973 թ.
  • Աֆրիկյան եկեղեցի-2005 թ. և այլ եկեղեցիներ։
  • Հիսուս Քրիստոսի եկեղեցին երկրագնդի վրա ստեղծված նրա հատուկ պատվիրակ Սիմոն Կիմբանգուի կողմից-1969 թ.
  • Տիրոջ Համաշխարհային Եկեղեցի(ALADURA)-1975 թվական
  • Աֆրիկյան եկեղեցիների խորհուրդ-1998 թվական, Հարարե
  • Աֆրիկայի եկեղեցու առաքելություն
  • Աֆրիկայի Սուրբ Սիոնիստական եկեղեցի
  • Աստվածային Աֆրիկյան եկեղեցի
  • Աֆրիկայի ներքին եկեղեցի
  • Աֆրիկյան անկախ պենտեկոստային եկեղեցիներ
  • Քենիայի սրբերի եկեղեցի
  • Խաղաղության եկեղեցին Աֆրիկայում
  • Մարգարեների եկեղեցի
  • Փրկչական եկեղեցի և այլն։

Մի քանի ասիական եկեղեցիներ ևս մասնակցում են համաշխարհային էկումենիկ շարժմանը հենց սկզբից։ Հատկապես կոշտ դիրքորոշում ցուցաբերեցին չինական և հնդկական եկեղեցիները 1910 թվական Էդինբուրգում, դա պայմանավորված էր քրիստոնեական աշխարհում խառնաշփոթ իրավիճակով։ Նրանք նման վերաբերմունքով հանդես եկան նաև Լոզանում 1927 թվականին, այս իրադարձությունները հետագայում մաս կազմեցին էկումենիկ պատկերացումների ձևավորմանը։ Ասիական եկեղեցիները իրենց անկախության մասին առաջին անգամ հայտարարեցին 1947 թվական հարավային Հնդկաստանում, սա այնքնով էր կարևոր, որ նրանք սկսեցին մասնակցել էկումենիկ շարժմանը` իբրև ոչ մի ուրիշ եկեղեցուց կախում չունեցող եկեղեցիներ։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ստեղծման ժամանակ, Ասիան լավագույնս է ներկայացված եղել։ Ասիայում էկումենիկ առաջին կազմակերպությունը ստեղծվել է 1957 թ., հարավային Ասիայում, որը կոչվեց Քրիստոնեական եկեղեցիների ասիական միություն, Ասիայում կա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ 74 եկեղեցի և 60 միլիոն քրիստոնյա հավատացյալներ։ ԵՀԽ անդամ եկեղեցիները Ասիայում գտնվում են հիմնականում նրա արևելյան և կենտրոնական շրջաններում։ Այս կազմակերպության մեջ իրենց մասնակացությունն ունեն նաև Ավստրալիան և Նոր Զելանդիայում, որոնցում գտնվող եկեղեցիները ևս մասն են կազմում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի։ Ասիայի եկեղեցիների մեծ մասն ունի սեփական եկեղեցական խորհուրդ կամ վերլուծող կազմակերպություն։ Հարավային Ասիայի երկրներից Բանգլադեշի, Հնդկաստանի, Նեպալի, Պակիստանի և Շրի Լանկայի եկեղեցիները մտնում են Հարավային Ասիայի Եկեղեցական խորհրդի(SACC) մեջ, որը համարվում է տարածաշրջանի էկումենիկ շարժման գլխավոր կազմակերպիչը։ Ասիայի մյուս շրջանների մասին կարելի է ասել, որ նրանք ավելի ուշ են անդամագրվել էկումենիկ շարժմանը։ Դրանց թվում են Վիետնամը, Կամբոջայը, Լաոսը, Թայլանդը և այլ երկրներ, դրա վառ օրինակն է այն, որ Լաոսի կառավարությունը միայնն 2006 թ. է թույլ տվել այդ երկրի եկեղեցիներին մասնակցել էկումենիկ շարժումներին։ Տարածաշրջանային առումով եկեղեցիների միություններ են համարվում

  • Քրստոնեական Եկեղեցիների Ասիական Միությունը(OAC)
  • Ասիական Եպիսկոպոսների Միություն(FABC հռոմեա-կաթոլիկական)
  • Ավետարանական եղբայրությունը Ասիայում

1996 թ. OAC-ն և FABC-ն մտան ԵՀԽ-ի կազմի մեջ։ 2006 թ. ԵՀԽ-ի կազմի մեջ մտավ նաև Ասիայի ավետարանական կազմակերպությունը։ Ինչպես վերը նշվեց Ասիայից ԵՀԽ-ի կազմի մեջ մտնում են 74 եկեղեցիներ ահա դրանցից մի քանիսը`

  • Նոր Զելանդիայի և Պոլիներայի անգլիկան եկեղեցի-1948 թ.
  • Ճապոնիայի անգլիկան եկեղեցի-1948 թ.
  • Ավստրալիայի անգլիկան եկեղեցի-1948 թ.
  • Կորեայի անգլիկան եկեղեցի- 1999 թ.
  • Բանգլադեշի բապտիստ եկեղեցի-1976 թ.
  • Բատակի կաթոլիկ քրիստոնեական եկեղեցի-1975 թ.
  • Սումբայի քրիստոնեական եկեղեցի-1998 թ.
  • Նոր Զելանդիայի քրիստոնեական եկեղեցի-1948 թ.
  • Մինահառայի քրիստոնյա ավետարանական եկեղեցի-1948 թ.
  • Հնդկաստանի մեթոդիստական եկեղեցի
  • Ինդոնեզիայի քրիստոնեական եկեղեցի
  • Շրի Լանկայի մեթոդիստական եկեղեցի
  • Միանմարի մեթոդիստական եկեղեցի և այլ եկեղեցիներ

Կարիբյան ավազանի եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիբյան ավազանի եկեղեցիները սկսեցին համագործակցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ 1960-ական թվականների վերջում և1970-ական թվականների սկիզբներին։ Կարիբյան ավազանում առաջին եկեղեցիները եղել են Կաթոլիկ և Անգլիկան եկեղեցիները։ Մնացած եկեղեցիները այստեղ են եկել 18-րդ և 19-րդ դարերում ծայր առած միսիոներական շարժման ընացքում։ Տարածաշրջանի էկումենիկ շարժմանը իր մասնակցությունն է ունեցել նաև տեղի Կաթոլիկ եկեղեցին։ Անգլիկան և բողոքական եկեղեցիները, որքան էլ, որ զարմանալի է ավելի շատ տարածում ունեն տեղի իսպանախոս երկրների շրջանում։ Այս եկեղեցիների ջանքերով 1973 թ. ստեղծվեց տեղի էկումենիկ շարժման հիմք հանդիսացողկազմակերպությունը, որը կոչվեց Կարիբյան ավազանի եկեղեցիների միություն։ Կարիբյան ավազանի եկեղեցիներից 13-ը մտնում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեջ, վերջիններս ունեն 1,4 միլիոն հետևորդ։ Այստեղ լուրջ թիվ են կազմում նաև Ավետարանական և հիսունական եկեղեցիները։ Տարածաշրջանային եկեղեցական կազմակերպություններն են`

  • Կարիբյան եկեղեցիների հաստատություն(CCC)
  • Անտիլյան կղզիների եպիսկոպոսական հաստատություն
  • Կարիբյան ավազանի ավետարանական ասոցացիա(BAC)

Այս բոլոր եկեղեցական կազմակերպություններն իրենց գրեթե բոլոր անդամ եկեղեցիներով մտնում են եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեջ։ Այդ եկեղեցիներից են`

  • Ճամայկայի բապտիստ միությունը-1995 թ. անդամագրվել է ԵՀԽ-ին։
  • Կուբայի մեթոդիստական եկեղեցի- 1968 թ.
  • Կարիբյան և Ամերիկյան մեթոդիստական եկեղեցի-1967 թ.
  • Մորակյան եկեղեցին Ճամայկայում-1969 թ.
  • Տրինիդադ և Տոբակոյի պրեսբիթերյան եկեղեցի-1961 թ.
  • Կուբայի պրեսբիթերյան – բարեգործական եկեղեցի-1967 թ.
  • Սուրինամի մորակյան եկեղեցի-1975 թ.
  • Բողոքական եկեղեցիների միություն-1962 թ.
  • Անտիլյան կղզիների եպիսկոպոսական խորհուրդ
  • Կուբայի քրիստոնյա հիսունական եկեղեցի
  • Կուբայի քրիստոնյա բարեգործական եկեղեցի
  • Դոմինիկյան հանրապետության եպիսկոպոսական եկեղեցի
  • Սուրինամի աստվածաշնչական եկեղեցի և այլն

Եվրոպայի եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի անգլիկան, ուղղափառ, բողոքական եկեղեցիները մեծ օգնություն են ցուցաբերել էկումենիկ շարժման զարգացման համար բոլոր առումներով մարդասիրական, ֆինանսական և այլ առումներով։ Սկզբնական շրջանում շարժումը բաժանված էր երկու հիմնական ուղղությունների Միացյալ թագավորության և Կենտրոնական Եվրոպայի եկեղեցիների միջև։ Եվրոպական եկեղեցին, էկումենիկ շարժման ներկայացուցիչները և եկեղեցիների համաշխարհային խորհուրդը սառը պատերազմի տարիներին միշտ էլ կողմ է եղել եվրոպական երկրների միասնությանը։ Որքան էլ, որ զարմանալի է Եվրոպայում տարածաշրջանային առաջին էկումենիկ կազմակերպությունը ստեղծվել է 1959 թվականին Եվրոպայի եկեղեցիների միություն։ Աշխարհագրական տեսանկյունից էկումենիկ շարժումը տարածված է գրեթե ողջ Եվրոպայում քաղաքական քարտեզի տեսքով Ուրալից մինչև Անտլանտյան օվկիանոս, ինչպես նաև Կովկասը, բայց ոչ Կիպրոսը, որը մտնում է մերձավոր արևելքի եկեղեցական խորհուրդների մեջ։ Եվրոպայում եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ներկայացված է 81 եկեղեցիներով, 292մլն հավատացյալ։ Եվրոպան համարվում է Քրիստոնեության ամենամեծ ճյուղավորում ունեցող տարածաշրջանը։ Այն ԵՀԽ-ի գլխավոր հիմքն է հանդիսանում։

Տարածաշրջանային եկեղեցական կազմակերպություններն են`

  • Եվրոպայի եկեղեցիների կոնֆեսիա (CEC)
  • Եպիսկոպոսների միացյալ եվրոպական խորհուրդ (CCEE)
  • Եվրոպայի ավետարանական միություն (EEA)
  • Եվրոպայի հիսունականների միություն (PEF)

Սրանց անդամ եկեղեցիներից գրեթե բոլորը մտնում են ԵՀԽ-ի մեջ

  • Բողոքական Եկեղեցիներ
  • Նորվեգիայի եկեղեցի- մտել է ԵՀԽ-ի մեջ 1948 թ-ին
  • Շոտլանդիայի եկեղեցի- 1948 թ
  • Դանիայի Լյութերական եկեղեցի-1948 թ
  • Ֆրանսիայի Լյութերական եկեղեցի-1948 թ
  • Իսլանդիայի Լյութերական եկեղեցի-1948 թ
  • Լատվիայի Լյութերական եկեղեցի -1962 թ
  • Իտալիայի Մեթոդիստական եկեղեցի -1954 թ
  • Պորտուգալիայի Պրեսբիթերյան եկեղեցի-1965 թ
  • Գերմանիայի Բապտիստ եկեղեցի -1962 թ

Եվրոպայի Եկեղեցիների Միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Առաքելական եկեղեցի-1962 թ
  • Դանիայի Բապտիստ եկեղեցի -1949 թ
  • Մեծ Բրիտանիայի Բապտիստ եկեղեցի-1948 թ
  • Հունգարիայի Բապտիստ եկեղեցի-1948 թ
  • Ուելսի եկեղեցի-1948 թ
  • Հունաստանի եկեղեցի-1948 թ և այլն։

Եվրոպայում է գտնվում եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր գրասենյակը` Ժնևում։

Լատինական ամերիկայի եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինական Ամերիկայում քրիստոնեական համայնքներից բացարձակ մեծամասնություն է կազմում Կաթոլիկ եկեղեցին։ Որպես այդպիսին մյուս եկեղեցիները այստեղ ներմուծվել են միսսիոներական կազմակերպությունների կողմից։ Առկա են հիսունականներ, ուղղափառներ, ավետարանականներ և այլ եկեղեցիներ։ Լատինական Ամերիկայի եկեղեցիները էկումենիկ շարժմանը սկսեցին մասնակցել 1960-ականներից։ Կրոնական ազատությունը մեծ հնարավորություն տվեց էկումենիկ շարժման զարգացման համար։ 1978 թվականին Լատինական Ամերիկայի մի քանի եկեղեցիներ` մասնավորապես բողոքական, ավետարանական, հիսունական և այլ եկեղեցիներ ընդունեցին որոշում ստեղծել սեփական տարածաշրջանային էկումենիկ հանձնաժողով` Լատինական Ամերիկայի եկեղեցիների խորհուրդ(CLAL), որը ստեղծվեց 1983 թ-ին։ Այդ ժամանակից այն դարձավ Լատինական Ամերիկայի էկումենիկ կենտրոնը, որը կենտրոնացնում էր հարաբերությունները տարբեր եկեղեցիների միջև։ Լատինական Ամերիկայում կա ԵՀԽ-ի անդամ 27 եկեղեցի և դրանց հետևորդ 4,4 միլիոն մարդ։ Կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք համարվում են էկումենիկ շարժման անդամներից մեկը։ Լատինական Ամերիկայում ևս կան ստեղծված տարածաշրջանային էկումենիկ միություններ, որոնք մաս են կազմում ԵՀԽ-ին։

  • Լատինական Ամերիկայի եկեղեցական խորհուրդ
  • Լատինական Ամերիկայի եպիսկոպոսական միություն
  • Լատինական Ամերիկայի ավետարանական եղբայրություն

Սրանց անդամ գրեթե բոլոր եկեղեցիները մտնում են ԵՀԽ-ի մեջ (բաց.` կաթոլիկների)

  • Հարավային Ամերիկայի Անգլիկան եկեղեցի -1995 թ-ին անդամագրվել է ԵՀԽ-ին
  • Աստծո եկեղեցու ասոցացիա-1980 թ
  • Էլ Սալվադորի բապտիստական միություն-1991 թ
  • Բրազիլիայի Եպիսկոպոսական Անգլիկան եկեղեցի-1966 թ
  • Բրազիլիայի Եպիսկոպոսական եկեղեցի-1948 թ
  • Կուբայի Մեթոդիստական եկեղեցի-1968 թ
  • Չիլիի Մեթոդիստական եկեղեցի-1971 թ
  • Մեքսիկայի Մեթոդիստական եկեղեցի-1948 թ
  • Պերուի Մեթոդիստական եկեղեցի-1972 թ
  • Պուերտո Ռիկոյի Մեթոդիստական եկեղեցի-2005 թ և այլ եկեղեցիներ

Հյուսիսային ամերիկայի եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկան համարվում է ավելի մեծ քրիստոնեական տարածում ունեցող տարածաշրջանը, որտեղ առավել մեծ ճյուղավորում է ստացել ԵՀԽ-ն։ Այստեղ կա 2 պետություն` ԱՄՆ և Կանադա։ Հյուսիսային Ամերիկայում գոյություն չունեն տարածաշրջանային էկումենիկ կազմակերպություններ։ Այստեղ գլխավոր դերը պատկանում է ԵՀԽ-ին։ Պատմականորեն Հյուսիսային Ամերիկայի եկեղեցիները գլխավոր դեր ունեն էկումենիկ շարժման և ԵՀԽ-ի ձևավորման գործում։ Սկզբնական շրջանում ԵՀԽ-ն ուներ 2 կարևոր կոնտրոններ` Ժնևը և Նյու Յորքը, սակայն վերջինս ավելի ստորադասվեց։ Բյուրոն շարունակում է իր գործունեությունը ԱՄՆ-ում։ Կանադայում կա հատուկ ստեղծված խորհուրդ, որը քննարկում է այս կամ այն եկեղեցու անդամակցությունը ԵՀԽ-ին։ ԱՄՆ-ի և Կանադայի եկեղեցիները և նրանց ազգային եկեղեցական խորհուրդները շարունակում են համագործակցել ԵՀԽ-ի հետ։ Այս երկու երկրներում կա ԵՀԽ-ի անդամ 31 եկեղեցի, 50մլն քրիստոնյա։ ԱՄՆ-ում բացի ստեղծված տեղի եկեղեցիներց գոյություն ունեն նաև այլ ազգերի եկեղեցիներ։ Կանադայում գոյություն ունեն կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների առանձին խորհուրդներ, որոնք մտնում են Կանադայի եկեղեցական խորհրդի մեջ։ ԱՄՆ-ում նոր կազմակերպություն է լույս աշխարհ գալիս, որը պարունակում է կաթոլիկ, ավետարանական, հիսունական և այլ ազգային եկեղեցիներ։ Այստեղ առկա եկեղեցիներից են`

  • Կանադայի անգլիկան եկեղեցի-1948 թվական
  • Կանադայի քրիստոնեական եկեղեցի-1948 թվական
  • Ամերիկյան բապտիստ եկեղեցին ԱՄՆ-ում -1948 թվական
  • Քրիստոնեական եկեղեցին ԱՄՆ-ում-1948 թվական
  • Ավետարանական Լյութերական եկեղեցին ԱՄՆ-ում-1948 թվական
  • Ազգային բապտիստ եկեղեցու միությունը ԱՄՆ-ում-1955 թվական
  • Օրթոդոքս եկեղեցին ԱՄՆ-ում-1953 թվական
  • Մեթոդիստական եկեղեցիների միություն-1948 թվական
  • Հայ Առաքելական եկեղեցին Ամերիկայում
  • Հայ Օրթոդոքս եկեղեցին Ամերիկայում
  • Քրիստոնեա բարեգործական եկեղեցին Հյուսիսային Ամերիկայում
  • Միացյալ մեթոդիստական եկեղեցի և այլ եկեղեցիներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]