Ելենա Վյալբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Վյալբե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝դահուկորդ և մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 20, 1968(1968-04-20) (56 տարեկան)
Ծննդավայր՝Մագադան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝CSKA Moscow?
Մարզիչ(ներ)՝Viktor Tkachenko?
164 սանտիմետր
Քաշ՝54 կիլոգրամ

Ելենա Վալերիևնա Վյալբե՝ ծնված Տրուբիցինա ( ռուս. ՝ Елена Валерьевна Вяльбе (Трубицына), ապրիլի 20, 1968(1968-04-20), Մագադան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դահուկորդուհի, որը ներկայացրել է ԽՍՀՄ-ը, Անկախ Պետությունների Համագործակցությունը և Ռուսաստանը։ Օլիմպիական յոթակի և աշխարհի առաջնությունների տասնյոթակի մեդալակիր, աշխարհի հնգակի գավաթակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Ելենան մասնակցել է Լեյք Փլեյսիդում անցկացված պատանիների աշխարհի առաջնությանը, որտեղ արծաթե մեդալներ է նվաճել փոխանցումավազքում ու 5 կմ արագավազքում՝ սպրինտում, իսկ 15 կմ մրցատարածությունում զբաղեցրել է երրորդ տեղը[1]։ Մեկ տարի անց Ասիագոյում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում նա լավագույնն էր փոխանցումավազքում և 15 կմ մրցավազքում, իսկ 5 կմ մրցատարածությունում նվաճեց արծաթե մեդալ[2]։

Իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկությունում կատարել է 1986/1987 մրցաշրջանում և առաջին իսկ մեկնարկներում միավորներ է վաստակել ու թեև չի կանգնել պոդիումին, սակայն ընդհանուր դասակարգման մեջ զբաղեցրած 23-րդ տեղը նույնպես վատ արդյունք չէր սկզբի համար։ 1988/1989 մրցաշրջանում նա շատ լավ է հանդես եկել՝ յոթ անգամ բարձրանալով պոդիում, ընդ որում՝ 5 անգամ հաղթող ճանաչվելով և վերջնարդյունքում արժանանալով իր առաջին բյուրեղապակյա գնդակին։ Յուրաքանչյուր հաջորդ մրցաշրջանում, մինչև իր կարիերայի ավարտը, նա պոդիումին տեղեր է գրավել՝ միշտ գոնե մեկ անգամ հաղթանակ տանելով։ Ընդհանուր առմամբ Ելենան հաղթել է 45 մրցավազքում և 81 անգամ կանգնել պոդիումի վրա։ Իր լավագույն արդյունքները գրանցել է 1988/1989, 1990/1991, 1991/1992 և 1994/1995 մրցաշրջաններում, երբ հաղթող է ճանաչվել ընդհանուր դասակարգման արդյունքներով։ Նա 1996/1997 մրցաշրջանում ևս հաղթել է ընդհանուր դասակարգման արդյունքներով՝ շահելով փոքր բյուրեղյա գնդակ՝ երկար տարածություններում դահուկավազքի մրցումներում հաղթելու և սպրինտում երկրորդ տեղը գրավելու համար։ 1989/1990, 1992/1993 և 1995/1996 մրցաշրջաններում Վյալբեն երկրորդն էր ընդհանուր դասակարգման արդյունքներով, իսկ 1993/1994 մրցաշրջանում ՝ երրորդը։ 1992 թվականին Մագադանի արհմիութենական ակումբից տեղափոխվել է նորվեգական Bjerke Nannestadt ակումբ։

Օլիմպիադաներում Վյալբեն իր նորամուտը նշել է1992 թ. Ալբերվիլի օլիմպիական խաղերում։ Դա նրա ամենահաջող օլիմպիադան էր, որտեղ նվաճեց 5 մեդալ։ Ընդ որում՝ Ռաիսա Սմետանինայի, Լարիսա Լազուտինայի և Լյուբով Եգորովայի հետ 4x5 կմ փոխանցումավազքում նվաճեց ոսկե մեդալ, անհատական մեկնարկներում բրոնզե մեդալներ նվաճեց 5 կմ և 15 կմ տարածություններում՝ դասական տեխնիկայով, 30 կմ մրցատարածությունում՝ ազատ տեխնիկայով մրցումներում և հետապնդման մրցաձևում։ Լիլեհամերի օլիմպիական խաղերում նա անհատապես այնքան էլ լավ հանդես չեկավ։ Այդուհանդերձ՝ թիմակիցների հետ ոսկի մեդալ նվաճեց փոխանցումավազքում։ Չորս տարի անց՝ Նագանոյի օլիմպիական խաղերում նա նվաճեց երրորդ անընդմեջ ոսկե մեդալը փոխանցումավազքում՝ Նինա Գավրիլյուկի, Օլգա Դանիլովայի և Լարիսա Լազուտինայի հետ միասին։ Նրա լավագույն անհատական արդյունքն այս խաղերում 5-րդ տեղն էր 30 կմ ազատ տեխնիկայով մրցավազքում։

1989 թվականին Լահթիում առաջին անգամ մասնակցելովաշխարհի առաջնության՝ Ելենան ոսկե մեդալներ նվաճեց 10 կմ և 30 կմ մրցատարածություններում և արծաթ՝ փոխանցումավազքում։ Նա ավելի լավ արդյունքների հասավ Վալ դի Ֆիեմում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ ոսկե մեդալների արժանացավ փոխանցումավազքում, 15 կմ դասական տեխնիկայով մրցավազքում և 10 կմ ազատ տեխնիկայով մրցավազքում, իսկ 30 կմ ազատ տեխնիկայով մրցավազքում նվաճեց արծաթե մեդալ՝ զիջելով միայն իր հայրենակից Լյուբով Եգորովային։ Ֆալունում կայացած աշխարհի առաջնությունում Վյալբեն չեմպիոն հռչակվեց փոխանցումավազքում և 15 կմ դասական տեխնիկայի կիրառմամբ մրցավազքում։ Չնայած երկու ոսկե մեդալ նվաճելուն՝ դա նրա կարիերայի ամենավատ առաջնությունն էր. մնացած բոլոր առաջնություններում նա նվազագույնը երեք բարձրագույն պագևի է արժանացել։ Իսկ ամենամեծ հաջողությանը հասել է Տրոնհեյմում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ հինգ ոսկե մեդալ է նվաճել։

Ելենա Վյալբեն ևս 6 մեդալ (այդ թվում՝ 2 ոսկե) նվաճել է պատանիների աշխարհի առաջնություններում, իսկ 1989 թվականին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն 10 կմ և 30 կմ մրցատարածություններում։ 1997/1998 օլիմպիական մրցաշրջանից հետո նա ավարտել է իր մարզական կարիերան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ISK-ի հարցման ժամանակ աշխարհի լավագույն մարզուհիների ցանկում Ելենա Վյալբեն զբաղեցրել է 8-րդ տեղը։ 1992 թվականին նա, լինելով Ռուսաստանի առաջին ներկայացուցիչը, պարգևատրվել է Հոլմենկոլենի մեդալով։ 1989 թ. նրան շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում, իսկ 1992 թվականին՝ այդ պատվավոր կոչման ռուսական տարբերակը։ 1994 թվականին Վյալբեն արգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով՝ «Պետությանը մատուցած ծառայությունների և սպորտում ձեռք բերած ակնառու նվաճումների համար»[3][4]։ Նա 1994 թվականի ապրիլի 22-ին ստացել է կառավարական ևս մեկ պարգև՝ Ժողովուրդնեի բարեկամության շքանշան՝ «1994 թվականի XVII ձմեռային օլիմպիական խաղերում ձեռք բերած մարզական նվաճումների համար»[5][6]։ Անվանի մարզուհին արժանացել է նաև Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանի[7], Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին և երկրորդ աստիճանների շքանշանների[8], Խակասիային մատուցած ծառայությունների համար շքանշանի[9], Թաթարստանի Դուսլիկ / Բարեկամություն շքանշանի[10], կառավարական այլ պարգևների։ Վյալբեին շնորհվել է Մագադանի պատվավոր քաղաքացու կոչում[11]։ 2002 թ. նրա անունով է կոչվել Մագադանի դահուկավազքի մարզադպրոցը։ Վյալբեի մարզական կարիերայի մասին է պատմում 2021 թվականին նկարահանված «Ճերմակ ձյուն» գեղարվեստական կինոնկարը։

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո Վյալբեն 2004-2006 թվականներին եղել է Ռուսաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահը։ 2006 թվականին դարձել է Ռուսաստանի դահուկորդ մարզիկների օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչը, հավաքականը նախապատրաստել Թուրինի օլիմպիական խաղերին։ 2010 թվականից Ռուսաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն է։

Ելենայի ամուսինը էստոնացի դահուկորդ Ուրմաս Վյալբեն էր, ումից նա բաժանվել է։ Ներկայումս ապրում է Մոսկվայում։ Վյալբեն մեծահասակների մրցապայքարում ընդհանուր առմամբ նվաճել է 24 մեդալ, դրանցից 17-ը՝ ոսկե։ Այդ պարգևներին գումարելով նրա նվաճումները աշխարհի գավաթի խաղարկություններում՝ աներկբայորեն կարելի է ասել, որ նա մնում է սպորտի պատմության մեջ ամենահաջողակ դահուկորդուհիներից մեկը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Օր Տարի Քաղաք Մրցույթ Վազքի ժամանակը Կորուստ Հաղթող
3. փետրվարի 9 1992 թ Ֆրանսիա Ալբերվիլ 15 կմ դասական ոճ 42։ 20.8 +1:21.5 Անկախ պետությունների համագործակցություն Լյուբով Եգորովա
3. փետրվարի 13 1992 թ Ֆրանսիա Ալբերվիլ 5 կմ դասական ոճ 14:13.8 +8.9 Ֆինլանդիա Մարջուտ Լուկկարինեն
3. փետրվարի 15 1992 թ Ֆրանսիա Ալբերվիլ 5+10 կմ հետապնդում 40:07,7 +44.0 Անկախ պետությունների համագործակցություն Լյուբով Եգորովա
1. փետրվարի 17 1992 թ Ֆրանսիա Ալբերվիլ 4x5 կմ փոխանցավազք[12] 59:34.8
3. փետրվարի 21 1992 թ Ֆրանսիա Ալբերվիլ երեսուն կմ ազատ ոճ 1:22:30.1 +1:43.8 Իտալիա Ստեֆանիա Բելմոնդո
6. փետրվարի 13 1994 թ Նորվեգիա Լիլեհամմեր 15 կմ ազատ ոճ 39։ 44.5 +2:42.1 Իտալիա Մանուել Դի Սենտ
1. փետրվարի 21 1994 թ Նորվեգիա Լիլեհամմեր 4x5 կմ փոխանցավազք[13] 57։ 12.5
6. փետրվարի 24 1994 թ Նորվեգիա Լիլեհամմեր երեսուն կմ դասական ոճ 1:25:41.6 +1:15.8 Իտալիա Մանուել Դի Սենտ
17. փետրվարի 8 1998 թ Ճապոնիա Նագանո 15 կմ դասական ոճ 46:55.4 +2:30.5 Ռուսաստան Օլգա Դանիլովա
1. փետրվարի 15 1998 թ ՃապոնիաՆագանո 4x5 կմ փոխանցավազք[14] 55։ 13.5
5. փետրվարի 20 1998 թ ՃապոնիաՆագանո երեսուն կմ ազատ ոճ 1:22:01.5 +2:51.3 ՌուսաստանՅուլիա Չեպալովա

Աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաված տեղը Օրը Տարին Մրցավայրը Մրցաձևը Վազքի ժամ. Strata Հաղթողը
6. 17 փետրվ. 1989 {{{2}}} Lahti 10 կմ դասական ոճով 29:19,0 +1:09,7 {{{2}}} Մարիա-Լիիզա Կիրվենսնիեմի
1. 19 փետրվ. 1989 {{{2}}} Լահտի 10 կմ ազատ ոճով 27:04,5
2. 23 փետրվ. 1989 {{{2}}} Լահտի Փոխանց. 4x5 կմ 54:49,8 +7,1 Ֆինլանդիա
1. 25 փետրվ. 1989 {{{2}}} Լահտի 30 կմ ազատ ոճով 1:29:59,7
1. 8 փետրվ. 1991 {{{2}}} Վալ դի Ֆիեմե 15 կմ դասական ոճով 14:04,2
1. 10 փետրվ. 1991 {{{2}}} Վալ դի Ֆիեմե 10 կմ ազատ ոճով 28:25,9
1. 14 փետրվ. 1991 {{{2}}} Վալ դի Ֆիեմե Փոխանց. 4x5 կմ 55:36,6
2. 16 փետրվ. 1991 {{{2}}} Վալ դի Ֆիեմե 30 կմ ազատ ոճով 28:25,9 +35,6 Անկախ պետությունների համագործակցություն Լյուբով Եգորովա
1. 19 փետրվ. 1993 {{{2}}} Ֆալուն 15 կմ դասական ոճով 44:49,0
4. 21 փետրվ. 1993 {{{2}}} Ֆալուն 5 կմ դասական ոճով 14:07,6 +12,3 {{{2}}} Լարիսա Լազուտինա
6. 23 փետրվ. 1993 {{{2}}} Ֆալուն 5+10 կմ հետապնդ. 40:19,0 +58,0 {{{2}}} Ստեֆանիա Բելմոնդո
1. 25 փետրվ. 1993 {{{2}}} Ֆալուն Փոխանց. 4x5 կմ 54:15,7
19. 27 փետրվ. 1993 {{{2}}} Ֆալուն 30 կմ ազատ ոճով 1:22:41,3 +6:48,4 {{{2}}} Ստեֆանիա Բելմոնդո
2. 10 մարտի 1995 {{{2}}} Թանդեր Բեյ (Օնտարիո) 15 կմ դասական ոճով 41:27,5 +1:11,6 {{{2}}} Լարիսա Լազուտինա
4. 12 մարտի 1995 {{{2}}} Թանդեր Բեյ (Օնտարիո) 5 կմ դասական ոճով 15:23,7 +39,4 {{{2}}} Լարիսա Լազուտինա
12. 14 մարտի 1995 {{{2}}} Թանդեր Բեյ (Օնտարիո) 5+10 կմ հետապնդ. 43:19,6 +2:10,7 {{{2}}} Լարիսա Լազուտինա
1. 16 մարտի 1995 {{{2}}} Թանդեր Բեյ (Օնտարիո) Փոխանց. 4x5 կմ 53:47,6
1. 18 մարտի 1995 {{{2}}} Թանդեր Բեյ (Օնտարիո) 30 կմ ազատ ոճով 1:16:27,3
1. 21 փետրվ. 1997 Նորվեգիա Թրոնհեյմ 15 կմ ազատ ոճով 36:28,2
1. 23 փետրվ. 1997 Նորվեգիա Թրոնհեյմ 5 կմ դասական ոճով 13:32,7
1. 24 փետրվ. 1997 Նորվեգիա Թրոնհեյմ 5+10 կմ հետապնդ. 39:13,5 Ex aequo {{{2}}} Ստեֆանիա Բելմոնդո
1. 27 փետրվ. 1997 Նորվեգիա Թրոնհեյմ Փոխանց. 4x5 կմ 56:40,2
1. 23 փետրվ. 1997 Նորվեգիա Թրոնհեյմ 30 կմ դասական ոճով 13:32,7

Պպատանիների աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաված տեղը Օրը Տարին Մրցավայրը Մրցույթ Արդյունքը Կորուստ Հաղթողը
2. փետրվարի 13 1986 թ {{{2}}} Լեյք Փլեսիդ 5 կմ դասական ոճով 16։ 10.1 +22.1 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լյուբով Եգորովա
2. փետրվարի 15 1986 թ. {{{2}}} Լեյք Փլեսիդ 3x5 կմ փոխանցավազք[15] 47:08.6 +15.2 Նորվեգիա
3. փետրվարի 17 1986 թ {{{2}}} Լեյք Փլեսիդ 15 կմ ազատ ոճով 43:43.8 +1:24.6 Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Գաբի Նեստլեր
2. փետրվարի 4 1987 թ {{{2}}}Ասիագո 5 կմ դասական ոճով 14:18.4 +4.9 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՏատյանա Բոնդարևա
1. փետրվարի 6 1987 թ {{{2}}}Ասիագո 3x5 կմ փոխանցավազք[16] 41։ 26.9
1. փետրվարի 8 1987 թ {{{2}}}Ասիագո 15 կմ ազատ ոճով 39:59.0

Աշխարհի գավաթի խաղարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաված տեղերը ընդհանուր դասակարգման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986/1987 մրցաշրջան . 23-րդ
  • 1988/1989 մրցաշրջան ՝ 1-ին
  • 1989/1990 մրցաշրջան ՝ 2-րդ
  • 1990/1991 մրցաշրջան ՝ 1-ին
  • 1991/1992 մրցաշրջան՝ 1-ին
  • 1992/1993 մրցաշրջան ՝ 2-րդ
  • 1993/1994 մրցաշրջան ՝ 3-րդ
  • 1994/1995 մրցաշրջան՝ 1-ին
  • 1995/1996 մրցաշրջան ՝ 2-րդ
  • 1996/1997 մրցաշրջան՝ 1-ին
  • 1997/1998 մրցաշրջան ՝ 12-րդ

Հաղթանակներ մրցափուլերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Nr Օրը Տարին Մրցավայրը Մրցաձևը Վազքի ժամանակը
1. 14 դեկտեմբ. 1988 Շվեյցարիա Կամպրա 15 կմ ազատ ոճով
2. 7 հունվ. 1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կավգոլովո 15 կմ դասական ոճով
3. 19 փետրվ. 1989 {{{2}}} Լահտի 10 կմ ազատ ոճով
4. 25 փետրվ. 1989 {{{2}}} Լահտի 30 կմ ազատ ոճով
5. 11 մարտի 1989 {{{2}}} Ֆալուն 15 կմ ազատ ոճով
6. 20 փետրվ. 1990 {{{2}}} Վալ դի Ֆիեմե 10 կմ ազատ ոճով
7. 2 մարտի 1990 {{{2}}} Լահտի 5 կմ ազատ ոճով
8. 15 դեկտեմբ. 1990 {{{2}}} Դավոս 15 կմ դասական ոճով
9. 20 դեկտեմբ. 1990 Ֆրանսիա Լե Սեսիե 5+10 կմ հետապնդ.
10. 5 հունվ. 1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մինսկ 30 կմ դասական ոճով
11. 8 փետրվ. 1991 {{{2}}} Վալ դի Ֆիեմե 15 կմ դասական ոճով 44:58,5
12. 10 փետրվ. 1991 {{{2}}} Վալ դի Ֆիեմե 10 կմ ազատ ոճով 28:25,9
13. 2 մարտի 1991 {{{2}}} Լահտի 15 կմ ազատ ոճով
14. 9 մարտի 1991 {{{2}}} Ֆալուն 15 կմ ազատ ոճով
15. 16 մարտի 1991 Նորվեգիա Օսլո 5 կմ ազատ ոճով
16. 7 դեկտեմբ. 1991 {{{2}}} Սիլվեր Սթար 5 կմ դասական ոճով
17. 14 դեկտեմբ. 1991 {{{2}}} Թանդեր Բեյ (Օնտարիո) 5 կմ ազատ ոճով 16:50,5
18. 4 հունվ. 1992 {{{2}}} Կավգոլովո 15 km stylem klasycznym 43:58,2
19. 1 մարտի 1992 Նորվեգիա Վանգ (Նորվեգիա) 15 կմ ազատ ոճով 41:16,9
20. 9 հունվ. 1993 {{{2}}} Ուլրիխեն 10 կմ դասական ոճով 28:43,4
21. 19 փետրվ. 1993 {{{2}}} Ֆալուն 15 կմ դասական ոճով 44:49,1
22. 9 հունվ. 1993 {{{2}}} Ուլրիխեն 10 կմ դասական ոճով 28:43,4
23. 19 փետրվ. 1993 Սլովակիա Շտրբսկե Պլեսո 10 կմ դասական ոճով 29:21,7
24. 11 դեկտեմբ. 1993 {{{2}}} Սանտա Կատերինա 5 կմ դասական ոճով 14:40,2
25. 18 դեկտեմբ. 1993 {{{2}}} Դավոս 10 կմ ազատ ոճով 26:11,5
26. 27 նոյեմբ. 1994 {{{2}}} Կիրունա 5 կմ դասական ոճով 15:08,1
27. 14 դեկտեմբ. 1994 Ավստրիա Տաուպլիտցալմ 10 կմ դասական ոճով 31:09,2
28. 17 դեկտեմբ. 1994 {{{2}}} Սապադա 15 կմ ազատ ոճով 40:43,1
29. 20 դեկտեմբ. 1994 {{{2}}} Սապադա 5 կմ ազատ ոճով 13:55,1
30. 7 հունվ. 1995 {{{2}}} Էստերսունդ 30 կմ ազատ ոճով 1:21:44,6
31. 14 հունվ. 1995 Չեխիա Նովե Մեստո 15 կմ դասական ոճով 42:51,7
32. 5 փետրվ. 1995 {{{2}}} Ֆալուն 10 կմ ազատ ոճով 53:39,7
33. 18 մարտի 1995 {{{2}}} Թանդեր Բեյ (Օնտարիո) 30 կմ ազատ ոճով 1:16:27,3
34. 25 մարտի 1995 Ճապոնիա Սապորո 15 կմ ազատ ոճով 45:09,4
35. 9 դեկտեմբ. 1995 {{{2}}} Դավոս 5 կմ ազատ ոճով 12:32,7
36. 13 դեկտեմբ. 1995 {{{2}}} Բրյուսոն (Վալե դ’Աոստա) 10 կմ ազատ ոճով 41:47,8
37. 13 հունվ. 1996 Չեխիա Նովե Մեստո 10 կմ դասական ոճով 32:53,1
38. 4 փետրվ. 1996 Գերմանիա Ռայթ իմ Վինքլ Սպրինտ ազատ ոճով
39. 23 նոյեմբ. 1996 {{{2}}} Կիրունա 5 կմ ազատ ոճով 14:31,4
40. 5 հունվ. 1997 {{{2}}} Կավգոլովո 15 կմ ազատ ոճով 47:32,6
41. 21 փետրվ. 1997 Նորվեգիա Թրոնհեյմ 15 կմ ազատ ոճով 36:28,2
42. 23 փետրվ. 1997 Նորվեգիա Թրոնհեյմ 5 կմ դասական ոճով 13:32,7
43. 24 փետրվ. 1997 Նորվեգիա Թրոնհեյմ 5+10 կմ հետապնդ. 39:13,5
44. 1 մարտի 1997 Նորվեգիա Թրոնհեյմ 30 կմ դասական ոճով 1:23:04,9
45. 8 մարտի 1997 {{{2}}} Ֆալուն 5 կմ ազատ ոճով 12:07,5
46. 20 դեկտեմբ. 1997 Շվեյցարիա Դավոս 15 կմ դասական ոճով 44:01,3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «cccski.com: oficjalne wyniki biegów na MŚJ 1986».
  2. «cccski.com: oficjalne wyniki biegów na MŚJ 1987».
  3. Dekret prezydencki z dnia 16 kwietnia 1997 r. N 376 w sprawie nadania Orderu Zasług III stopnia Jelenie Välbe (ru).
  4. «Указ Президента РФ от 16 апреля 1997 г. № 376 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" III степени Вяльбе Е. В.»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  5. Dekret prezydencki dnia 22 kwietnia 1994 N 808 w sprawie przyznania odznaczeń państwowych Federacji Rosyjskiej dla zawodników, trenerów, pracowników Kultury Fizycznej i Sportu Federacji Rosyjskiej uczestniczących w Zimowe Igrzyskach Olimpijskich 1994” (ru).
  6. «Указ Президента РФ от 22 апреля 1994 г. № 808 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  7. «Указ Президента Российской Федерации от 29 июня 2018 года № 377 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 28 ноября 2022 года № 866 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. ««Если я могу быть полезна…»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «Признание заслуг». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Звание «Почётный гражданин города Магадана» присвоили лыжнице Елене Вяльбе 28 лет назад». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  12. Skład drużyny: Jelena Välbe, Raisa Smetanina, Larisa Łazutina, Lubow Jegorowa.
  13. Skład drużyny: Jelena Välbe, Larisa Łazutina, Nina Gawriluk, Lubow Jegorowa.
  14. Skład drużyny: Nina Gawriluk, Olga Daniłowa, Jelena Välbe, Larisa Łazutina.
  15. Skład drużyny: Jelena Trubicyna, Lubow Jegorowa, Tatjana Bondariewa.
  16. Skład drużyny: Lilija Wasiljewa, Tatjana Bondariewa, Jelena Trubicyna.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Վյալբե» հոդվածին։