Յուլյա Չեպալովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Юлия Чепалова
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 23, 1976(1976-12-23) (47 տարեկան)
Ծննդավայր՝Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝«Դինամո» (Մոսկվա)
Մարզիչ(ներ)՝Անատոլի Չեպալով
164 սմ
Քաշ՝54 կգ

Յուլյա Անատոլևնա Չեպալովա (ռուս.՝ Юлия Анатольевна Чепалова, դեկտեմբերի 23, 1976(1976-12-23), Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դահուկորդուհի, Ձմեռային օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (1998, 2002, 2006):

Ավարտել է Խաբարովսկի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Հանդես է գալիս Մոսկվայի «Դինամո» մարզական ակումբում։ Մարզիչը Անատոլի Չեպալովն է (հայրը)։ Չեպալովներն ունեն էվենկիական արմատներ։

Մարզական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական եռակի չեմպիոն (1998 – 30 կմ տարածությունում ազատ ոճով, 2002 – սպրինտ ազատ ոճով, 2006 – 4x5 կմ փոխանցավազք),
  • Աշխարհի երկակի չեմպիոն (2001 – 4х5 կմ փոխանցավազք, 2005 – դուատլոն),
  • 2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 30 տարածությունում ազատ ոճով,
  • 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 10 կմ տարածությունում դասական ոճով,
  • 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 15 կմ տարածությունում ազատ ոճով,
  • Աշխարհի գավաթակիր – 2001 թվական։

Սկանդալ դոպինգի պատճառով[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլյա Չեպալովան իր մարզական կարիերան ավարտելու որոշում է կայացրել անմիջապես այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ են հայտնվել Տուր դե Սկիի ժամանակ նրա կողմից խթանիչի ընդունման (էրիթրոպոետին) ընդունման վերաբերյալ։ 2009 թվականի օգոստոսի 25-ին այդ մասին հայտնել է նրա հայրն ու մարզիչը՝ Անատոլի Չեպալովը[1]։

2009 թվականի նոյեմբերի 26-ին Յուլյա Չեպալովան բաց նամակով դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեին՝ սուր քննադատության ենթարկելով Միջազգային հակադոպինգային գործակալությանը (WADA)[2]:

...ՎԱԴԱ-ի իրավազուրկ գործողությունների արդյունքում մարզական ձախողված կարիերաների ու մասնագիտության փաստացի արգելքները բազմաթիվ են, և տուժած մարզիկների անունները հայտնի են բոլորին։

Իմ անձնական օրինակը, ի թիվս այլոց, Վադա-ի՝ ազգային մարզական ֆեդերացիաների վրա ազդեցության տարածման արտահայտությունն է։ Չստուգելով ՎԱԴԱ-ի դիմումը, չցանկանալով քննել իրավիճակը՝ Ռուսաստանի դահուկավազքի ֆեդերացիան նախընտրեց հրաժարվել ինձնից պաշտոնյաների՝ ոչնչով չհիմնավորված առաջին իսկ հայտարարություններից անմիջապես հետո։ Ֆեդերացիան .... հրաժարվեց ներկայացնել իմ շահերը Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի առաջ։

Հարգելի պարոն Ռոգգե, խնդրում եմ Ձեր անհատական վերահսկողության տակ վերցնել ՎԱԴԱ-ի շուրջն ստեղծված իրավիճակն ու ինձ իրավունք տալ պաշտպանելու իմ բարի անունը...

2009 թվականի դեկտեմբերի 18-ին Յուլյա Չեպալովան սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչյովին ու Ռուսաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Լոգինովին նրա համար, որ վերջիններս, իր կարծիքով, անում են ամեն ինչ, որ խուսափեն պաշտպանելուց այն մարզիկներին, ում մեղքն ապացուցված չէ[3].

...Մեր չինովնիկների՝ սպորտի վերաբերյալ մեկնաբանություններում ոչ մի նոր բան ես չլսեցի. Տյագաչյովի անհասկանալի խոսքերը, Լոգինովի՝ բանականությունից էլ ավելի հեռու հայտարարությունն ուղղված են մի բանի. իրենց վրա չվերցնել այն մարզիկների պաշտպանությունը, որոնց մեղքն ապացուցված չէ...

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամուսինը (2000-2006 թթ.) եղել է դահուկորդ Դմիտրի Լյաշենկոն։

Երկրորդ ամուսինն է ռուս հայտնի դահուկորդ Վասիլի Ռոչևը։

Յուլյա Չեպալովան ունի չորս երեխա՝ Օլեսյան (ծնվել է 2003 թվականին), Վասիլինա (ծնվել է 2007 թվականին), Վասիլի (ծնվել է 2012 թվականին), Պավել (ծնվել է 2015 թվականին)։

Յուլյա Չեպալովայի արդյունքները Աշխարհի գավաթի խաղարկություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Հիմնական ստուգում Տարած. ձևեր Սպրինտ
Միավոր Տեղ Միավոր Տեղ Միավոր Տեղ
1995/96 235 14. -
1996/97 183 17. 75 13. 108 16.
1997/98 314 10. 123 8. 191 11.
1998/99 363 11. 200 7. 163 16.
1999/2000 712 7. 107
511
12.
4.(միջին տարածություններ)
94 17.
2000/01 1106 1. 256 4.
2001/02 612 5. 95 20.
2002/03 - -
2003/04 460 12. 460 10. -
2004/05 530 7. 521 4. 9 62.
2005/06 780 3. 750 1. 30 40.
2006/07 - -
2007/08 9 83. 9 55. -
2008/09 22 76. 22 49. -

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ,
  • Պատվո շքանշան (21 հուլիսի, 1998 թվական) – սպորտում ունեցած ակնառու ձեռքբերումների, 1998 թվականի XVIII Ձմեռային օլիմպիական խաղերում ցուցաբերած արիության ու հերոսականության համար[4],
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (5 մայիսի, 2003 թվական) – ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2002 թվականին Սորլ Լեյք Սիթիի Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]