Թանդեր Բեյ (Օնտարիո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Թանդեր Բեյ
Դրոշ

ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1683 թ.
Մակերես447,5 կմ²
ԲԾՄ199±1 մետր
Բնակչություն108 843 մարդ (2021)[1]
Հեռախոսային կոդ807
Փոստային դասիչP7A−P7G • P7J−P7K
Պաշտոնական կայքthunderbay.ca(անգլ.)
Թանդեր Բեյ (Օնտարիո) (Կանադա)##
Թանդեր Բեյ (Օնտարիո) (Կանադա)

Թանդեր Բեյ (անգլ.՝ Thunder Bay), քաղաք Կանադայում` Օնտարիո նահանգի արևմտյան մասում։ Տեղակայված է Կամինիստիկվա գետի գետաբերանի Վերին լճի հյուսիսային ափին[2]։

Թանդեր Բեյը կազմավորվել է 1970 թվականին Ֆորտ Ուիլյամ, Պորտ Արթուր քաղաքների և հարակից Նիբինգ և Մակինտայր թաունշիփների միավորման արդյունքում[3]։ Միավորման պահին երկու քաղաքներից յուրաքանչյուրն ունեցել է շուրջ 50 հազար բնակիչ։ Միավորումից հետո բնակչության աճը դանդաղել է[4]։

Թանդեր Բեյն աչքի է ընկնում երկրում հանցավորության միջին մակարդակի համեմատությամբ շատ բարձր ցուցանիշով[5]։ Այն Կանադայի խոշոր քաղաքային կազմավորումների մեջ առաջատարն է մեկ շնչին բաժին ընկնող սպանությունների քանակով և համարվում է «սպանությունների մայրաքաղաք»[6]։ Մեկ այլ խնդիր է աճող թմրամոլության հետևանքով առաջացած թալանը[5]։

Թանդեր Բեյում է գտնվում Լեյքհեդ համալսարանը, ինչպես նաև Կոնֆեդերեյշն քոլեջը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյ սթրիթ փողոցը

Մինչև եվրոպացիների ժամանումը Վերին լճի հյուսիսային ափի վերին մասում ապրում էին Օջիբվե համայնքները։ 17-րդ դարում այստեղ են եկել պուշնինայի ֆրանսիացի վաճառականները։ 1679 թվականին ֆրանսիացիները Կամինիստիկվա գետի վրա կառուցել են Կամինիստիգուայան նավահանգիստը, սակայն ավելի ուշ լքել են այն։ Այստեղ մշտական բնակություն հաստատել են 1803 թվականից, երբ Հյուսիս-Արևմտյան ընկերությունը կառուցել է Ֆորտ Ուիլյամը։ 19-րդ դարի սկզբին այն Կանադայի պուշնինայի առևտրի կենտրոնն էր, սակայն Հյուսիս-Արևմտյան և Հուդզոնովի ընկերությունների միավորումից հետո նրա նշանակությունը թուլացել է[4]։ Դարի կեսերին տարածաշրջանի հիմնական ճյուղը դարձել է օգտակար հանածոների՝ պղնձի, ոսկու, արծաթի արդյունահանումը[3]։

Այդ ժամանակ Կանադան սկսեց հետաքրքրություն ցուցաբերել դեպի արևմուտք էքսպանսիայի նկատմամբ։ Ինժեներ Սայմոն Դոուսոնին հանձնարարվել էր ճանապարհ հարթել դեպի Ֆորտ Հարրի, այժմյան՝ Վինիպեգ։ Կամինիստիկվա գետի գետաբերանը նավարկության համար պիտանի չէր, և «Դոուսոնի ճանապարհի» համար ելակետ էր ընտրվել Ֆորտ Վիլյամից հյուսիս-արևելք գտնվող «դեպոն»՝ 1805 թվականից ի վեր ծառայելով որպես նավերի իջեցման վայր։ 1870 թվականին գնդապետ Ուոլսլին, որը ժամանել էր Ռեդ-Ռիվերում ապստամբությունը ճնշելու համար, դեպոն վերանվանել Է «արքայազն Արթուրի նավահանգիստ»՝ ի պատիվ Վիկտորիա թագուհու երրորդ որդու[3]։ Լավագույն նավահանգիստների և արծաթի հայտնագործման շնորհիվ արքայազն Արթուրի նավահանգիստն արագորեն վերաճեց, իսկ 1884 թվականին վերանվանվեց Պորտ-Արթուր։ 1875 թվականին Ֆորտ Վիլյամում սկսված Կանադական Խաղաղօվկիանոսյան երկաթուղու շինարարությունը նոր կյանք է հաղորդել դրան՝ առաջացնելով աշխատողների և ներգաղթյալների ներհոսք, և հարատև անվստահություն ու մրցակցություն է առաջացրել բնակավայրերի միջև[4]։

Արծաթի հանածոների նվազման հետևանքով դարի վերջին առաջատար էր անտառտնտեսությունը։ Գերանը ձիերի օգնությամբ հասցրնում էին գետափ, որտեղից դրանք լաստառաքվում էին լճի ափին գտնվող Վերին անտառափորերին:1882 թվականին ավարտվել է առաջին երկաթուղային գծի կառուցումը, և հացահատիկի փոխադրումների աճող հոսքը հանգեցրել է Ֆորտ Ուիլյամի բարգավաճմանը։ Երկու տարի անց կառուցվել է առաջին էլեվատորը, իսկ 1920-ին տարածաշրջանի նավահանգիստներն ունեին հացահատիկի ամենամեծ պաշարը Հյուսիսային Ամերիկայում[3]։

20-րդ դարասկզբից բարձրացվել է Ֆորտ Ուիլյամի և Պորտ Արթուրի միավորման հարցը։ 1920 և 1958 թվականներին անցկացվել են միավորման մասին պլեբիսցիտներ, սակայն դրանք ոչնչի չեն հանգեցրել։ 1969 թվականին Օնտարիո նահանգի կառավարությունը 1970 թվականի հունվարի 1-ից երկու քաղաքների միավորման մասին հրամանագիր էր հրապարակել, և նրանց բնակիչներին առաջարկվել էր ընտրել անվանումը։ Քվեարկության ժամանակ քիչ առավելությամբ հաղթել է «Թանդեր Բեյ» տարբերակը[7]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանդեր Բեյը խոշոր տրանսպորտային հանգույց և նավահանգիստ է, ինչպես նաև համանուն շրջանի կենտրոնը։ Քաղաքում տեղակայված են նաև մեքենաշինության, փայտամշակման և թղթային արդյունաբերության ձեռնարկություններ։ Անտառային արդյունաբերությունը տարածաշրջանի աշխատատեղերի ապահովման հիմնական աղբյուրն է։ Նավահանգստի միջոցով արտահանվում են անտառային արդյունաբերության արտադրանքը, ածուխը և կալիումի աղը, բայց նավահանգստի արտահանման հիմնական օբյեկտը (70%-ից ավելին) մնում է հացահատիկը։ Թանդեր Բեյ նավահանգստի հացահատիկի պահպանման շինությունները աշխարհի ամենամեծ կառույցներից են։ Բացի այդ, արդյունաբերությունը ներառում է երկաթուղային վագոնների արտադրությունը, նավանորոգումը, մասնագիտացված սարքավորումների հավաքումն ու կենսատեխնոլոգիան։ Զբաղվածությունն ապահովում են տուրիզմի, կառավարման և սպասարկման ոլորտները[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչությունը կազմում է 107 909 մարդ, մետրոպոլիան՝ 121 621 բնակիչ։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին քաղաքում անցկացվել է դահուկային սպորտների աշխարհի առաջնություն[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կանադայի մարդահամար (2021)
  2. «Thunder Bay». Encyclopedia Britannica (անգլերեն). 2019 թ․ հունվարի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «History of Thunder Bay». City of Thunder Bay (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Thunder Bay». The Canadian Encyclopedia (անգլերեն). 2015 թ․ մարտի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  5. 5,0 5,1 «Thunder Bay, Kenora among most violent cities in Canada». Thunder Bay News - TBNewsWatch.com (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 19-02-17-ին.
  6. «UPDATE: Thunder Bay leads Canadian cities in murder rate for second year in a row». Thunder Bay News - TBNewsWatch.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 23. Վերցված է 19-02-17-ին.
  7. «Amalgamation». City of Thunder Bay (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  8. «Cross Country Heads to Nordic World Ski Championships». News - Snow Sports Canada (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.