Լյուբով Եգորովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուբով Եգորովա
Անձնական տեղեկություն
Սեռ` իգական
Բնօրինակ անուն` Любовь Егорова
Ազգություն` ռուս
Մասնագիտացում` դահուկորդ
Երկիր` Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ` մայիսի 5, 1966 (52 տարեկան)
Ծննդավայր` Սևերսկ, Տոմսկի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ

Լյուբով Իվանովնա Եգորովա (ռուս.՝ Любовь Ивановна Егорова, ծնվ.՝ 5 մայիսի, 1966, Սևերսկ, Տոմսկի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դահուկորդ, Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր (1993), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1991), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Ռուսաստանի Դաշնության հերոս (1994, «սպորտում ունեցած աչքի ընկնող ձեռքբերումների, արիության ու հերոսության համար, որ դրսևորել է XVII Ձմեռային օլիմպիական խաղերում 1994 թվականին»)։

Լիդիա Սկոբլիկովայի ու Մարիտ Բյորգենի հետ Լյոբով Եգորովան Ձմեռային օլիմպիական խաղերում ամենաշատ ոսկե մեդալներ նվաճած կանանց թվում է (նրանցից յուրաքանչյուրն արժանացել է 6 մեդալի)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբով Եգորովան ծնվել է 1966 թվականի մայիսի 5-ին Տոմսկի մարզի Սևերսկ քաղաքում։ 1983 թվականին նա ավարտել է միջնակարգ դպրոցն ու ընդունվել Տոմսկի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ։ 1988 թվականին Լյուբով Եգորովան տեղափոխվել է Լենինգրադ:

Լյուբով Եգորովան առաջին անգամ աշխարհի չեմպիոն է դարձել 1991 թվականին, իսկ օլիմպիական չեմպիոն՝ 1992 թվականին:

1994 թվականին Եգորովան ավարտել է Ռուսաստանի Հերցենի անվան պետական մանկավարժական համալսարանը, 1999 թվականին՝ ասպիրանտուրան։

Լյուբով Եգորովան ամուսնացած է, ունի երկու երեխա։ Բնակվում է Սանկտ Պետերբուրգում, որպես մարզական աշխատանքների գծով պրոռեկտոր աշխատում է Սանկտ Պետերբուրգի Պ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի ու առողջության ազգային պետական համալսարանում։ Մանկավարժական գիտությունների թեկնածու է, դահուկային սպորտի տեսության ու մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր։

2007 թվականից Լյուբով Եգորովան մասնակցում է քաղաքական պայքարին։ 2007 թվականի մարտի 11-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող Օրենսդիր ժողովի ընտրությունների ժամանակ ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող երեք թեկնածուների շարքում։

2007 թվականի մարտից Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր է, Օրենսդիր ժողովի ներկայացուցիչն է Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացիների հետ կապի հարցերով, Օրենսդիր ժողովի կրթության, մշակույթի ու գիտության հարցերով հանձնաժողովի անդամ։

2011 թվականին «Միասնական Ռուսաստան» կողմից առաջադրվել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի հինգերորդ նստաշրջանի պատգամավորության թեկնածու 49-րդ ընտրատարածքում։ Նա ստացել է ընտրողների ձայների 42.35%-ը՝ ըստ ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների, սակայն ընտրությունների պաշտոնական տվյալներով այդ թիվը կազմել է 46.79%[1]: Կրկին ընտրվել է Օրենդիր ժողովի պատգամավոր։

Որակազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի փետրվարի 26-ին Լյուբով Եգորովան որոկազրկվել է բրոմանտան տեսակի խթանիչ օգտագործելու պատճառով։ Դրանից հինգ օր առաջ նա Տրոնհեյմում հաղթել էր աշխարհի առաջնության 5 կիլոմետրանոց մրցատարածությունում, սակայն դոպինգային սկանդալի պատճառով ոսկե մեդալը փոխանցվել է Ելենա Բյալբեին, որ եզրագծին էր հասել երկրորդը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության հերոս (22 ապրիլի, 1994 թվական) - սպորտում ունեցած աչքի ընկնող ձեռքբերումների, արիության ու հերոսության համար, որ դրսևորել է XVII Ձմեռային օլիմպիական խաղերում 1994 թվականին[2],
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (25 մայիսի, 2015 թվական) - Ռուսաստանի Դաշնության զարգացման գործում ունեցած սոցիալ-տնտեսական մեծ ներդրման, աշխատանքային հաջողությունների, հասարակական ակտիվ գործունեության ու բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[3],
  • Սևերսկի պատվավոր քաղաքացի (1992), Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի (1994), Տոմսկի մարզի պատվավոր քաղաքացի (2005)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hero of the Russian Federation medal.png Լյուբով Եգորովա «Երկրի հերոսներ» կայքում