Ելենա Յամպոլսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Յամպոլսկայա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1971(1971-06-20) (52 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունթատերական քննադատ, լրագրող, քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ և Պետական Դումայի անդամ
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Անդամություն7th State Duma of the Russian Federation? և 8th State Duma of the Russian Federation?
 Yelena Yampolskaya Վիքիպահեստում

Ելենա Ալեքսանդրովնա Յամպոլսկայա (ռուս.՝ Еле́на Алекса́ндровна Ямпо́льская, հունիսի 20, 1971(1971-06-20), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող, գրող և թատերական քննադատ։ 2011 թվականից «Կուլտուրա» թերթի գլխավոր խմբագիր։ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ազգությունների գործերով զբաղվող կոմիտեի նախագահի տեղակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Յամպոլսկայան ծնվել է 1971 թվականին Մոսկվայում։ 1993 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի թատերագիտական ֆակուլտետը[1]։ Ինստիտուտում սովորելու տարիներին աշխատել է «Սովետսկայա կուլտուրա» թերթի թատերական բաժնում[2]։ 1994 թվականին սկսել է աշխատել որպես թղթակից, այնուհետև որպես տեսաբան՝ «Իզվեստիա» թերթում, որտեղից հեռանալուց հետո գլխավորել է «Իզվեստիա»-ի նախկին գլխավոր խմբագիր Իգոր Գոլեմբիովսկու «Ռուսկի կուրիեր» և «Նովիե Իզվեստիա» պարբերականների մշակութային բաժինները[1]։ 2005-2006 թվականներին եղել է ամենամսյա «Տեատրալ» թատերական թերթի գլխավոր խմբագիրը[3]։

2006 թվականին, երբ «Իզվեստիա»-ն ունեցավ նոր գլխավոր խմբագիր՝ Վլադիմիր Մամոնտովը, վերադարձել է թերթ[4]։ «Իզվեստիա»-ում աշխատել է որպես մշակութային բաժնի ղեկավար, գլխավոր խմբագրի տեղակալ[5]։ Արամ Գաբրելյանովի՝ «Իզվեստիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելուց հետո, որի արդյունքում բազմաթիվ լրագրողներ հեռացան աշխատանքից, պահպանեց գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը[6][7]։ Մամուլը նշել է, որ «Իզվեստիա»-ում աշխատելու տարիներին Յամպոլսկայան բազմիցս իր աջակցությունն է արտահայտել Նիկիտա Միխալկովին, մի շարք դրական գրախոսականներ է հրապարակել նրա ֆիլմերի մասին[8][9][10], իսկ վերջինիս չարակամներին համեմատել նացիստների հետ[11]։

«Կուլտուրա» թերթի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերին Ելենա Յամպոլսկայան նշանակվել է «Կուլտուրա» թերթի գլխավոր խմբագիր․ նշանակումից 2 ամիս առաջ թերթը ֆինանսական պատճառներով դադարել էր լույս տեսնել[9][12]։ Պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Յուրի Բելյավսկու խոսքերով՝ իրեն աշխատանքից ազատելուց առաջ թերթի բաժնեմասերը գնվել են Ն․ Միխալկովի հետ կապված կազմակերպությունների կողմից[12][13]։ ԶԼՄ-ները նաև գրել են, որ Միխալկովը հնարավոր է դարձել է պարբերականի նոր ներդրողը[13]։ Յամպոլսկայան ժխտել է Միխալկովի՝ թերթի սեփականատերը լինելու փաստը[9], իսկ ավելի ուշ խոստովանել, որ «Կուլտուրա»-ն ֆինանսավորվում է մի քանի հիմնադրամների կողմից, որոնցից որոշների հետ կապված է նաև Միխալկովը[1]։

Գլխավորելով պարբերականը՝ Յամպոլսկայան Բելյավսկու ղեկավարությամբ հրատարակվող «Կուլտուրա»-ն անվանել է «հրեշային», իսկ թերթի ինքնին անվանումը՝ իներտ և ձանձրալի․ «նորմալ մարդը, կրպակում տեսնելով «Կուլտուրա» անվամբ մի անհայտ թերթ, ամենայն հավանականությամբ չի գնի այն»[1]։ Յամպոլսկայան հայտարարել է, որ իր ղեկավարությամբ թերթը կընդլայնի իր շրջանակները, որի մեջ կմտնեն հանրային խնդիրները, կրոնը և ժամանցը[9]։ 2012 թվականի հունվարին թարմացված «Կուլտուրա» թերթը սկսեց թողարկվել նոր ենթավերնագրերով՝ «Ռուսական Եվրասիայի հոգևոր տարածությունը»[14]։ Ելենա Յամպոլսկայան համարում է, որ թարմացված «Կուլտուրա»-ն «ամենագեղեցիկ թերթն է երկրում»[10]։

Յամպոլսկայայի նշանակումից հետո թերթից հեռացան Իրինա Կուլիկը, Դմիտրի Մորոզովը, Դարիա Բորիսովան, Գեորգի Օսիպովը և մի շարք այլ լրագրողներ՝ ի նշան նրա վարած քաղաքականության հետ անհամաձայնության[15][16][17]։ Յամպոլսկայան հայտարարել է, որ ինքն է աշխատանքից հեռացրել աշխատակիցներին՝ մասնագիտական անպիտանիության պատճառով[10]։ Հեռացված աշխատակիցներին փոխարինելու եկան այլ պարբերականների լրագրողներ՝ հիմնականում «Իզվեստիա»-ից[1]։ Յամպոլսկայայի խոսքերով՝ աճել է պարբերականի տպաքանակը, որը նա կապում է այն բանի հետ, որ թերթն արգելում է նույնասեռականների քարոզը․ «Մեզ այժմ անվանում են հոմոֆոբ թերթ։ Սակայն մենք շարունակում ենք հարթել մեր գիծը, իսկ այդ նյութերն ամենաընթերցվողների շարքից են»[1]։ Գլխավոր խմբագրի պաշտոնում Յամպոլսկայան խնդիր է տեսնում «Կուլտուրա»-ն դարձնել երկրում հանրային բարքերի ստեղծող[12]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Յամպոլսկայան մի քանի գրքերի հեղինակ է, որոնք նվիրված են թատրոնին և դերասաններին՝ «12 սյուժե սիրո և թատրոնի մասին», «Ելենա Մայորովան և նրա դևերը», «Օլեգ Տաբակովին փնտրելով»[1]։ Յամպոլսկայան եղել է նաև Արխիմանդրիտ Տիխոնի (Շևկունովի) «Ոչ սուրբ սրբերը» գրքի խմբագիրը[18]։

2004 թվականին լույս է տեսել Յամպոլսակայայի «Гимн настоящей стерве, или Я у себя одна» գիրքը, որն օրագիր է, որտեղ հեղինակը նկարագրում է իր անձնական պատմությունը և փորձում է գլուխ հանել իր խնդիրներից, այդ թվում և սեռական[19][20][21]։

Հանրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Յամպոլսկայան ՌԴ նախագահի մշակույթի և արվեստի գծով խորհրդի նախագահության անդամ է, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղարը[1], ՌԴ պաշտպանության նախարարության Հանրային խորհրդի անդամ[5]։

2013 թվականին Յամպոլսկայան առաջարկել է ստեղծել Լրագրողների միությանն այլընտրանքային միություն՝ ռուսամետ և հայրենասեր ԶԼՄ-ի համար[22]։

2016 թվականի փետրվարի 6-ին ընդգրկվել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության ղեկավար մարմնի Գերագույն խորհրդի կազմում[23]։ 2016 թվականի աշնանը խորհրդարանական ընտրություններում գլխավորել է Միասնական Ռուսաստանի՝ Չելյաբինսկի մարզային ցուցակը[24]։ 2016 թվականի ամռանը ընդգրկվել է «Միասնական Ռուսաստանի» նախընտրական շտաբում, որտեղ եղել է մշակույթի պատասխանատուն[25]։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամպոլսկայան ընդգծում է, որ ուղղափառ է և համարում, որ «Ռուսաստանը կարող է անդունդից հետ պահել երկու ուժ։ Առաջինը կոչվում է Աստված։ Երկրորդը՝ Ստալին»[26]։ Ըստ նրա՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու քննադատումը պատվեր է[1], իսկ Կիրիլ պատրիարքին «Արծաթե կրկնակոշիկ» հումորային մրցանակ շնորհելը՝ հավասարազոր է մանկասպանությանը[20]։ 2013 թվականին Յամպոլսկայան «Կուլտուրա» թերթում հոդված է գրել Իոսիֆ Ստալինի մասին (Դժվար է լինել աստված), որտեղ հայտարարել է, որ վերջինս «իրենց է ուղարկվել, որպեսզի Ռուսաստանը պահպանվի համաշխարհային քարտեզի վրա»[27]։

Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարից հետո, որը Ճապոնիայի պատմության մեջ ուժեղագույն երկրաշարժի արդյունք էր, որին հետևեց ցունամի, Յամպոլսկայան հայտարարեց․ «Տուժածների հանդեպ կարեկցանքի այնքան արցունք չեն լցվում մեր աչքերը և գիտակցությունը, որպեսզի մենք դադարենք նկատել ակնհայտ բաները․ Աստված պահպանում է Ռուսաստանն արտաքին «գրոհներից»։ Խորհուրդ չի տրվում ստորացնել Ռուսաստանին։ Դրա ապացույցներն այնքան տպավորիչ են, որ ուղղակի շշմեցնող է»[28][29]։

Ելենա Յամպոլսական ենթադրում է, որ անհրաժեշտ է փոխել «երկրի մշակութային էլիտան»․ «Մենք պետք է հայտարարենք մշակութային նոր կոչ։ Ես դա հասկացա, երբ մշակութային գործիչների մի մասը սկսեց աջակցել «Pussy Riot»-ին»[Ն 1]։ Պետք է շրջաններից մարդիկ կանչել, նրանց ճիշտ ուղղորդել, այնուհետև նրանց աստղեր դարձնել»[30]։

2017 թվականի նոյեմբերի 6-ին Ռոսիա 1 հեռուստաալիքի թոք շոուի ժամանակ կոչ է արել երկրում մոբիլիզացիոն ռեժիմ մտցնել, գանգատվել է այն բանից, որ Խորհրդային Միությունը տնտեսության մոբիլիզացիոն բնույթը փոխել է խաղաղ կյանքի հետ՝ բառացիորեն «ջինսերի և մաստակի հետ»։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չայկա»
  • «Իսկրա»
  • Ռուսաստանի դերասանների միության պատվավոր մրցանակ՝ «Գիտության, մշակույթի և արվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար»[1]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2012 թվականի հունիսին ավելի քան 100 ռուս մշակույթի գործիչ բաց նամակով հանդես եկան՝ ի պաշտպանություն «Pussy Riot» փանք խմբի ձերբակալված անդամների (Մարկ Զախարով, Անդրեյ Կոնչալովսկի, Ֆեոդոր Բոնդարչուկ, Էլդար Ռյազանով, Ալեքսեյ Գերման, Կիրիլ Սերեբրեննիկով, Օլեգ Բասիլաշվիլի, Եվգենի Միրոնով, Սերգեյ Յուրսկի, Իգոր Կվաշա, Չուլպան Խամատովա, Լիա Ախեջակովա, Անդրեյ Մակարևիչ, Վալերի Մելաձե և այլք)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Игорь Чернышов (2013-10-09)։ «Елена Ямпольская: «Газета «Культура»... Не то, что вы думали!»»։ Литературная газета, № 40։ Վերցված է 2013-10-13 
  2. «Редакция»։ Газета "Культура"։ Վերցված է 2013-10-13 
  3. «Ямпольская Елена Александровна»։ Синергия։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-25-ին։ Վերցված է 2013-10-13 
  4. Мила Кузина (2006-03-03)։ ««Порнуха вороной масти»»։ Газета.ру։ Վերցված է 2013-10-13 
  5. 5,0 5,1 «Ямпольская Елена Александровна»։ Министерство обороны РФ։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-23-ին։ Վերցված է 2013-10-13 
  6. «Газету «Известия» покидают 60% сотрудников, включая двух заместителей главного редактора»։ Forbes։ 2011-06-04։ Վերցված է 2013-10-13 
  7. Владимир Надеин (2011-06-20)։ «Гибель "Известий"»։ Ежедневный журнал։ Վերցված է 2013-10-14 
  8. «Газету "Культура" возглавит бывший замглавреда "Известий"»։ Lenta.ru։ 2011-12-13։ Վերցված է 2013-10-13 
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Елена Ямпольская из «Известий» перезапустит газету «Культура»»։ РИА Новости։ 2011-12-13։ Վերցված է 2013-10-13 
  10. 10,0 10,1 10,2 «Сотрудники бегут из газеты «Культура» из-за конфликта с главредом»։ РИА Новости։ 2012-02-22։ Վերցված է 2013-10-13 
  11. Елена Ямпольская (201-06-16)։ «Обыкновенный фашизм»։ Фома։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-02-ին։ Վերցված է 2013-10-14 
  12. 12,0 12,1 12,2 Алексей Голяков (2012-02-28)։ «Елена Ямпольская: «Хотим сделать возрожденную «Культуру» законодательницей общественных нравов»»։ Журнал «Журналист»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-15-ին։ Վերցված է 2013-10-13 
  13. 13,0 13,1 Полина Потапова (2012-01-30)։ «Газета «Культура» заработает на афише и продаже билетов»։ Маркер։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2013-10-14 
  14. «Газета "Культура". Справка»։ РИА Новости։ 2012-02-29։ Վերցված է 2013-10-13 
  15. «Из новой «Культуры» уходят сотрудники»։ Openspace.ru։ 2012-02-28։ Վերցված է 2013-10-13 
  16. «Культурный шок»։ Эхо Москвы։ Վերցված է 2013-10-13 
  17. «Журналисты уходят из газеты "Культура", ставшей "рупором Михалкова и "ЕР"»։ РБК։ 2012-02-29։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին։ Վերցված է 2013-10-14 
  18. Наталья Горенок (2012-07-10)։ «Елена Ямпольская: «Надо верить в Бога и в способность человека меняться к лучшему»»։ Православие.ру։ Վերցված է 2013-10-14 
  19. «Недораздевшаяся»։ Итоги №50։ 2004-12-14։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2013-10-14 
  20. 20,0 20,1 Юрий Нерсесов (2013-09-26)։ «Елена Ямпольская: Проповедь из благочестивого лона. Главный редактор газеты «Культура» считает, что вторжение Гитлера сохранило Россию»։ АПН Северо-Запад։ Վերցված է 2013-10-13 
  21. «Гимн настоящей стерве, или Я у себя одна»։ Ozon։ Վերցված է 2013-10-14 
  22. «Главред газеты "Культура" предлагает создать"Союз патриотических СМИ"»։ РИА Новости։ 2013-10-09։ Վերցված է 2013-10-13 
  23. Тимур Кизяков и Петр Толстой вошли в Высший совет «Единой России» Archived 2016-02-07 at the Wayback Machine. «Йод», 06.02.2016
  24. Федор Крашенинников. Безнадежная Дума «Ведомости» № 4105 от 29.06.2016
  25. Михаил Рубин. Креативом «Единой России» займется топ-менеджер ВГТРК «РБК», 21.07.2016
  26. ««Россию способны удержать над бездной две силы. Первая называется – Бог. Вторая – Сталин»»։ Openspace.ru։ 2012-01-20։ Վերցված է 2013-10-13 
  27. Елена Ямпольская (2013-02-27)։ «Трудно быть богом»։ Газета "Культура"։ Վերցված է 2013-10-14 
  28. Елена Ямпольская (2011-03-14)։ «Атомная волна»։ Известия։ Վերցված է 2013-10-14 
  29. Юрий Богомолов (2011-03-18)։ «Фукусима, любовь моя?..»։ РИА Новости։ Վերցված է 2013-10-13 
  30. Наталья Городецкая (2013-10-10)։ «Патриотические СМИ пригласили в союз»։ Коммерсантъ։ Վերցված է 2013-10-14 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Елена Ямпольская В поисках Олега Табакова. — Нева, 2005. — 320 с. — 5000 экз. — ISBN 5-7654-4589-6
  • Елена Ямпольская Гимн настоящей стерве, или Я у себя одна. — М.: АСТ, 2004. — 304 с. — 10 000 экз. — ISBN 5-17-026300-7
  • Елена Ямпольская Елена Майорова и её демоны. — М.: АСТ, 2003. — 256 с. — 5000 экз. — ISBN 5-17-016494-7
  • Елена Ямпольская 12 сюжетов о любви и театре. — СПб.: Лимбус пресс, 2001. — 264 с. — 5000 экз. — ISBN 5-8370-0157-3
  • Елена Ямпольская. О культуре и не только. — М.: Городец, 2016. — 592 с. — 4000 экз. ISBN 978-5-90681-542-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]